«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1690-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 3187.71 հեկտար հողամասերից 3109.73 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 3071.03 հեկտար, բնակավայրերի հողերի` 27.59 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 1.96 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.02 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 0.28 հեկտար, ջրային հողերի 8.85 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Կարմրաշենի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 3109.73 հեկտար հողերից 30.27 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 77.98 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Կարմրաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 43.0 կմ է։ ԿԱՐՄՐԱՇԵՆ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆեՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ» Կարմրաշեն, Գողթանիկ համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 1312.98 մ, հասնում 2836.8 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 4 սահմանակետին։ Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը նույն ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնելով 952.97 մ, հասնում 2841.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 6 սահմանակետին։ Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ, ջրբաժանի թիվ 7, 8 սահմանակետերով անցնելով 1307.45 մ, հասնում 2556.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 սահմանակետին։ Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևելք, բլրի թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 1189.090, հասնում 2533.8 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 13 սահմանակետին։ Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի արևելք, անցնում 303,97 մ, հասնում ջրբաժանի թիվ 14 սահմանակետին, որից հետո թեքվում Է դեպի հարավ-արևելք, թիվ 15-18 սամանակետերով անցնելով 1479.36 մ, հասնում Հերհեր գետի ափին գտնվող՝ թիվ 19 սահմանակետին։ Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը Հերհեր գետով թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, թիվ 20-38 սահմանակետերով անցնելով 2623.13 մ, հասնում Կարմրաշեն, Հերհեր համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին։ «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9168.95 մ Է։ ԿԱՐՄՐԱՇԵՆ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ» Կարմրաշեն, Հերհեր համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Հերհեր գետով, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-26 սահմանակետերով անցնելով 2556.47 մ, ջրբաժանով, հասնում Հերհեր, Կարմրաշեն համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին։ «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2556.47 մ Է։ ԿԱՐՄՐԱՇԵՆ-ՀԵՐՀԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ» Կարմրաշեն, ՀԵրհեր և Մալիշկա համայնքների տարածքների բաժանման 2586.3 մ նիշ ունեցող Դալիթափա բարձունքի «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 676.68 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որից հետո ջրբաժանով նույն ուղղությամբ թեքվելով դեպի հյուսիս-արևելք, թիվ 2, 3 սահմանակետերով անցնելով 828.0 մ, հասնում թիվ 4 սահմանակետին։ Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ավազահանքի եզրով, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 384.59 մ, հասնում ջրհավաքի թիվ 5 սահմանակետին, որի հարավային մասը վարելահող Է։ Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի արևելք, անցնում 465.94 մ, հասնում վարելահողի եզրի թիվ 6 սահմանակետին, որից հետո թեքվում Է դեպի հարավ, անցնում 73.95 մ, հատում Կարմրաշեն գնացող ճանապարհը, հասնում վարելահողի եզրի թիվ 7 սահմանակետին։ Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով, թեքվում Է դեպի հարավ-արևելք, անցնում 338.19 մ, հասնում ջրհավաքի թիվ 8 սահմանակետին։ Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 279.530 մ, հատելով Կարմրաշեն գնացող ճանապարհը, հասնում դամբարանադաշտի և վարելահողի եզրի թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք. թիվ 10 սահմանակետով անցնում 432.7մ, հասնում ջրբաժանի թիվ 11 սահմանակետին։ Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հյուսիս-արևելք, անցնում 161.32 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև վարելահողի եզրով, հատում Հերհեր գետակը, թեքվում Է դեպի հյուսիս-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 639.3 մ, հասնում թիվ 14 սահմանակետին։ Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հյուսիս-արևելք, 12-րդ դարի գերեզմանոցի եզրագծով, թիվ 15, 16 սահմանակետերով անցնելով 618.08 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, որից հետո թեքվում Է դեպի հարավ-արևելք, անցնում 210.41 մ, հասնում Հերհեր գետի ափին գտնվող՝ Հերհեր, Կարմրաշեն համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին։ «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5108.68 մ Է։ ԿԱՐՄՐԱՇԵՆ-ՄԱԼԻՇԿԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե» Կարմրաշեն, Մալիշկա համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, անցնում 485.46 մ, հասնում 2417.0 մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին, որից հետո թեքվում Է դեպի հարավ-արևելք, անցնում 527.8 մ, հասնում 2404.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 2 սահմանակետին, ապա թիվ 3 սահմանակետով անցնելով 509.84 մ, հասնում բլրի գագաթի թիվ 4 սահմանակետին։ Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 397.16 մ, հասնում 2376.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 5 սահմանակետին, ապա անցնելով 197.19 մ, հասնում հաջորդ բլրի գագաթի թիվ 6 սահմանակետին։ Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի թիվ 7, 8 սահմանակետերով անցնելով 737.93 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որից հետո թեքվում Է դեպի հարավ, թիվ 10, 11 սահմանակետերով անցնելով 1602.59 մ, հասնում 2586.3 մ նիշ ունեցող Դալիթափա բարձունքի՝ Կարմրաշեն, Մալիշկա և Հերհեր համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին։ «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4457.97 մ Է։ ԿԱՐՄՐԱՇԵՆ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ե»-«Զ» Կարմրաշեն, Գողթանիկ համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով թիվ 1, 2 սահմանակետերով անցնելով 1277.58 մ, հասնում 2527.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 468.05 մ, հասնում բլրի գագաթի թիվ 4 սահմանակետին։ Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 5 սահմանակետով անցնելով 756.51 մ, հասնում թիվ 6 սահմանակետին։ Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 6-9 սահմանակետերով անցնելով 1390.23 մ, հատելով դաշտային ճանապարհը, Հերհեր գետի վտակը, վարելահողի եզրով, հասնում թիվ 10 սահմանակետին։ Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանի թիվ 11 սահմանակետով անցնելով 1088.58 մ, հասնում Կարմրաշեն, Մալիշկա համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին։ «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4980.95 մ Է։ ԿԱՐՄՐԱՇԵՆ-ԳՈՂԹԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«Ա» Կարմրաշեն, Գողթանիկ համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման ջրհավաքի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 505.27 մ, հասնում ջրբաժանի թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, նույն ջրբաժանով, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 1852.94 մ, հասնում բլրի գագաթի՝ Կարմրաշեն, Գողթանիկ համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին։ «Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2358.21 մ է։ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.05.2010, N 681-Ն | 17.06.2010, N 1690-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|