Գլխավոր տեղեկություն
Համար
N 1907-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.01.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.23/4.1 Հոդ.95.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1907-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 340.45 հեկտար հողամասերից 322.35 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 288.42 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 27.0 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 5.33 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.02 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 1.32 հեկտար, ջրային հողերի՝ 0.27 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Արծնիի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 322.35 հեկտար հողերից 8.68 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 18.1 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1907-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1907-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արծնի գյուղական համայնքը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևմտյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 58 կմ է։

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով` սահմանակից է պետական սահմանին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սարչապետ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Նորաշեն գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Ապավեն գյուղական համայնքին։

ԱՐԾՆԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Արծնի համայնքը հյուսիսային «Ա»-«Բ» հատվածը համընկնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հետ։

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2177.12 մ է։

ԱՐԾՆԻ-ՍԱՐՉԱՊԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Պետական սահմանի, Արծնի և Սարչապետ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 389.8 մ, հասնում ջրհավաքի թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 682.45 մ, հասնում 1987.3 մ նիշ ունեցող բլրի գագաթի` թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 536.7 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, նույն ուղղությամբ անցնելով 354,22 մ, հասնում հաջորդ բլրի գագաթի թիվ 4 սահմանակետին։ Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 5 սահմանակետով բնակավայրի սահմանագծով, անցնելով 1460.63 մ, հասնում թիվ 6 սահմանակետին։ Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 171,56 մ, հասնում Տաշիր գետի վտակի ափին գտնվող` թիվ 7 սահմանակետին. այնուհետև վտակով թեքվում է դեպի հարավ, թիվ 8-34 սահմանակետերով անցնելով 1398.3 մ, հասնում Արծնի, Սարչապետ և Նորաշեն համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին։

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4993.66 մ է։

ԱՐԾՆԻ-ՆՈՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Պետական սահմանի, Արծնի և Նորաշեն համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը 1618.0 մ նիշ ունեցող բարձունքից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1, 2 սահմանակետերով, վարելահողի և անտառաշերտի եզրով, անցնելով 728.91 մ, հասնում Արծնի գնացող ճանապարհի եզրի թիվ 3 սահմանակետին։ Այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 471.22 մ, հասնում Սարչապետ գնացող ճանապարհի և Կարկալա գետի հատման` Արծնի, Սարչապետ և Նորաշեն համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին։

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1200.19 մ է։

ԱՐԾՆԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ` «Դ»-«Ե»

Արծնի համայնքի հարավ-արևմտյան «Դ»-«Ե» հատվածը համընկնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հետ։

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 799.67 մ է:

ԱՐԾՆԻ-ԱՊԱՎԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Պետական սահմանի, Արծնի և Ապավեն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 739.97 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 341.4 մ, հասնում 1876.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի, թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 394.0 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 139.4 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 4 սահմանակետին։ Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհին զուգահեռ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողի և խոտհաքի եզրով անցնելով 315.97 մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 5 սահմանակետին, որից հետո հատելով դաշտային ճանապարհը, խոտհարքի, վարելահողի և գերեզմանոցի եզրագծով, թիվ 6-11 սահմանակետերով անցնելով 992.94 մ, հասնում պետական սահմանի, Արծնի և Ապավեն համայնքների տարածքներ բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2923.66 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1907-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1907-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1907-Ն որոշման

Էջ  1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1907-Ն որոշման

Էջ  1,  2,  3,  4


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1907-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1907-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան