Գլխավոր տեղեկություն
Համար
N 2136-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.01.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.37
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2136-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
31-Ի N 1753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 1753-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի`

ա) նախաբանը «ավագ» բառից հետո լրացնել «, միջին» բառով,

բ) 1.2-րդ կետում «Ճակատային մասում» բառերը փոխարինել «ագաթնամասում» բառով,

գ) 1.3-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «և տաբատը» բառերը,

դ) 1.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.

«Գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, 2 կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են դափնե ճյուղեր»,

ե) 1.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.8. Կիտել՝ բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով
Երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրով օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): 2 թևքաբերանին ոսկեզօծ թելով ասեղնագործված են դափնեճյուղեր, կարմիր կանտերին զուգահեռ ասեղնագործված են ոսկեզօծ մակաշերտեր: Կիտելի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, ոսկեզօծ»,

զ) 1.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.9. Կիտել՝ բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրով օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): Կիտելի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, ոսկեզօծ»,

է) 1.12-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարվում է մուգ կապույտ գույնի կտորից»,

ը) 2-րդ կետը «ավագ» բառից հետո լրացնել «միջին» բառով.

թ) 2.3-րդ կետում «Ճակատային մասում» բառերը փոխարինել «Գագաթնամասում» բառով.

ժ) 2.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.10. Կիտել՝ բրդյա, ամենօրյա ուսադիրներով 

 Գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար` մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք, հետծալված օձիքով: Կիտելի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

Ավագ, միջին և կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար` մուգ մոխրագույն կտորից, միափեշ, միակող, 4 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կիտելի կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, իսկ փեշերի ներքևի մասերում` ներկարված գրպաններ` ձևավոր կափույրով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն»,

ժա) 2.11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.11. Կիտել՝ բրդյա, տոնական ուսադիրներով

Գլխավոր կոչում ունեցող ծառայողների համար` մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք: Կիտելի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

Ավագ, միջին և կրտսեր կոչում ունեցող ծառայողների համար` մուգ մոխրագույն կտորից: Կառուցվածքով և ձևով նման է 2.10-րդ կետի երկրորդ պարբերությունում նկարագրված բրդյա կիտելին` առանց կրծքամասի վրադիր գրպանների»,

ժբ) 3-րդ, 4-րդ և 4.2-րդ կետերում «գլխավոր և ավագ» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ և միջին» բառերով,

ժգ) ոստիկանության ծառայողների համազգեստի նկարագրության պատկերների վերնագրերը «ավագ» բառերից հետո լրացնել «, միջին» բառերով.

որոշման 1-ին կետով սահմանված N 2 հավելվածի`

ա) նորմա 1-ի 22-րդ կետում «1 լրակազմ» բառերը փոխարինել «2 լրակազմ» բառերով,

բ) նորմա 2-ի վերնագրում «գլխավոր և ավագ» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ և միջին» բառերով,

գ) նորմա 3-ի 10-րդ և 13-րդ կետերում «2 տարի» բառերը փոխարինել «1 տարի 6 ամիս» բառերով,

դ) նորմա 3-ի 18-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով,

ե) նորմա 3-ի 19-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով,

զ) նորմա 3-ում «Նշված ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների կուրսանտների (ունկնդիրների) վրա» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված նորմաները և ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորողների վրա»,

է) նորմա 4-ի վերնագիրը «ավագ» բառից հետո լրացնել «, միջին» բառով,

ը) նորմա 4-ի 23-րդ կետում «2 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով,

թ) նորմա 4-ում «Նշված ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների կին կուրսանտների (ունկնդիրների) վրա» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությանբ.

«Նշված նորմաները և ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով կին սովորողների վրա».

որոշմամբ հաստատված ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագրության վերնագրերում «ավագ և կրտսեր» բառերը փոխարինել «ավագ, միջին և կրտսեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան