Գլխավոր տեղեկություն
Համար
N 2173-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.01.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.45
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2005 թվականի N 2173-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի
N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու մասին» N 176-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգի և պայմանների`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը (այսուհետ՝ ոստիկանության պետ) ոստիկանության բժշկական հաստատության կազմում ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարի ներկայացմամբ ձևավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որը ոստիկանության համակարգում իրականացնում և ղեկավարում է ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքները:

Ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարը ոստիկանության բժշկական հաստատության հոսպիտալի պետի ներկայացմամբ ձևավորում է հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողով:

Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը հանդիսանում է հանձնաժողովի ստորադաս հանձնաժողով:

Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ` ստորադաս հանձնաժողով) ռազմաբժշկական փորձաքննության հարցերով ենթարկվում է հանձնաժողովին:

Ստորադաս հանձնաժողովն ընդունում է որոշումներ ռազմաբժշկական փորձաքննության հարցերով հոսպիտալում հետազոտության և բուժման մեջ գտնվող անձանց մասին:

Ստորադաս հանձնաժողովի նախագահը ռազմաբժշկական փորձաքննության հարցերով ենթարկվում է հանձնաժողովի նախագահին:

Ստորադաս հանձնաժողովի որոշումները ենթակա են քննարկման և հաստատման` հանձնաժողովի կողմից»,

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից: Հանձնաժողովը համալրվում է հետևյալ մասնագիտացմամբ բժիշկներով՝ թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, նարկոլոգ, հոգեբույժ, հոգեբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, մաշկավեներաբան, ատամնաբույժ»,

գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և անկյունային դրոշմակնիք»,

դ) 4-րդ կետի առաջին պարբերությունը «փորձաքննություն իրականացնելիս`» բառերից հետո լրացնել «նաև» բառով, իսկ երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

ե) 10-րդ կետի «բ» ենթակետում «ֆակուլտետը» բառը փոխարինել «ուսուցման ձևը» բառերով,

զ) 10-րդ կետի «դ» ենթակետում «բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «ծառայողները» բառով, իսկ «Ոստիկանությունում ծառայության համար պիտանի է» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր տողով.

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի է` կոնկրետ բնակլիմայական պայմաններում»,

է) 10-րդ կետի «դ» ենթակետի նախավերջին պարբերությունը «հանելով» բառից հետո լրացնել «զինվորական» բառով, իսկ վերջին պարբերությունից հանել «ոստիկանությունում» բառը,

ը) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ոստիկանությունում ծառայությունից չազատված ծառայողների հիվանդությունները, վնասվածքները, խեղումները, ինչպես նաև մահը, սույն կարգի իմաստով, համարվում են ծառայության ընթացքում առաջացած հիվանդություններ, վնասվածքներ, խեղումներ և մահ, այդ թվում` ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ ոստիկանության ծառայողը դրանք ստացել է իր ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների խախտման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև ինքնավնասման կամ ինքնասպանության հետևանքով։

11-րդ կետով նախատեսված հիմքերի առկայությունը գրավոր փաստում է հանձնաժողովը»,

թ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ծառայողի կողմից ծառայության ընթացքում վնասվածքը, հիվանդությունը կամ խեղումը ստանալու և ծառայության մեջ գտնվելու միջև պատճառական կապը պարզելիս բժշկական հանձնաժողովը հիմք է ընդունում բժշկական պատմագրերը, հիվանդության վկայագրությունը, բժշկական քարտում բուժող բժշկի կատարած գրանցումները»,

ժ) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժա) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը, խեղումը կամ մահը համարվում են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ստացված, եթե`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա կատարված ծառայողական քննությամբ (այսուհետ` ծառայողական քննություն) հաստատվում է ծառայողի կողմից հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը, խեղումը կամ մահը ստանալու պահին ծառայողական պարտականությունների կատարման մեջ գտնվելու փաստը,

բ) հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը, խեղումը կամ մահը գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ ծառայողական պարտականությունների կատարման հետ»,

ժբ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Ծառայողի կողմից հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքի, հիվանդության, խեղման կամ մահվան և ծառայողական պարտականությունների կատարման միջև պատճառական կապը որոշելիս հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) ծառայողի կողմից հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը կամ խեղումը ծառայողը ստացել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ.

բ) ծառայողի կողմից հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը կամ խեղումը ծառայողը չի ստացել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ.

գ) ծառայողը մահացել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ.

դ) ծառայողի մահը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ»,

ժգ) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժդ) 17-րդ կետից հանել «բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր պաշտոններ զբաղեցնող» բառերը.

որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված ոստիկանության բժշկական հանձնաժողովի լիազորությունների`

ա) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ոստիկանությունում ծառայության կամ ոստիկանության ուսումնական հաստատություններ ընդունվողների, ոստիկանության ծառայողների (ոստիկանության զորքերի զինծառայողների) բժշկական (ռազմաբժշկական) փորձաքննությունը՝ նրանց ծառայության համար պիտանիությունը որոշելու նպատակով»,

բ) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) ոստիկանությունում ծառայության ընթացքում և ոստիկանությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ոստիկանության ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը` նրանց` հաշմանդամության պատճառ դարձած ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների, վնասվածքների, խեղումների և ծառայության մեջ գտնվելու միջև պատճառական կապը որոշելու նպատակով»,

գ) 1-ին կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ1» և «գ2» ենթակետերով.

«գ1) ոստիկանությունում ծառայության ընթացքում և ոստիկանությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ոստիկանության ծառայողների ռազմաբժշկական փորձաքննություն` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ստացված հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքի, հիվանդության և ծառայողական պարտականությունների կատարման միջև պատճառական կապը որոշելու նպատակով.

գ2) ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով ազատված (արձակված) և, անկախ ժամանակաշրջանից, մահացած անձանց ռազմաբժշկական փորձաքննություն` մահվան և ծառայության ընթացքում ստացված վնասվածքի, հիվանդության կամ խեղման միջև պատճառական կապը որոշելու նպատակով»,

դ) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են ազատվելուց (արձակվելուց) հետո 5 տարվա ընթացքում:

Ծառայության ժամանակ ստացված վնասվածքի պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են անկախ ծառայությունից սահմանված կարգով ազատվելու (արձակվելու) ժամանակահատվածից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 19
Երևան