ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը | ||
1. Մեղվաբուծության մասին |
ԱԺ պատգամավորներ |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով | ||
2. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին | Կառավարություն 07.10.2005 |
Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ | ||
3. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 21.10.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ | ||
4. ա) «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին բ) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին գ) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին դ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 11.10.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով | ||
5. ա) «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին բ) «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 15.09.2005 |
Պետական-իրավական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ | ||
6. Ստեղծագործական աշխատողների և ստեղծագործական միությունների մասին | ԱԺ պատգամավորներ Հր. Հակոբյան Հ. Բիշարյան Լ. Հովսեփյան Մ. Մինասյան Ա. Մալխասյան 23.09.2005 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ | ||
7. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին | Կառավարություն 18.10.2005 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով | ||
8. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 25.10.2005 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
|
Գլխադասային հանձնաժողովը | |
1. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 07.11.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով | ||
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 01.12.2005 |
Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներ | ||
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 01.12.2005 |
Պետական-իրավական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ | ||
4. ա) «Հայջրմուղկոյուղի», «Երևանի Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին գ) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին դ) «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին հարկային և սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին ե) Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին |
Կառավարություն 14.10.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ | ||
5. ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 02.12.2005 |
Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
5 դեկտեմբերի 2005 թվականի, |