«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2005 թվականի N 2158-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ`
ա) «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը երեխաների խնամքի ցերեկային հաստատություն է,
բ) «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
Գյումրի քաղաքի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող երեխաների, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում գտնվող երեխաների (այսուհետ` ռիսկի ենթակա երեխաներ) հիմնախնդիրների սոցիալական ախտորոշումը (պատճառների, բնույթի, սրության պարզումը),
ռիսկի ենթակա երեխաների հիմնախնդիրների լուծմանն աջակցելը` համագործակցելով երեխաների հիմնախնդիրների լուծման իրավասություն ունեցող Գյումրու քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և համայնքային ենթակայության կազմակերպությունների հետ.
գ) «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սահմանել, որ «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 9.000.000 (ինը միլիոն) դրամ արժողությամբ գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի։
4. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
ա) երկամսյա ժամկետում հաստատել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,
բ) երկամսյա ժամկետում հաստատել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցում իրականացնող մարմին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.09.2016, N 957-Ն | 08.10.2016, N 2158-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|