Գլխավոր տեղեկություն
Համար
N 2140-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.01.2006-23.12.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.04/1(456) Հոդ.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2140-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 14
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 1-ի N 2140-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզիան տրվում է բարդ ընթացակարգով` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից (այսուհետ` կարգավորող մարմին):

3. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության վրա:

4. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանվում են ճառագայթային անվտանգության նորմերով:

5. Ազատման մակարդակներից ցածր բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության համար լիցենզիա չի պահանջվում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների արտադրություն է նախատեսվում իրականացնել:

7. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների արտադրության համար նախատեսված ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի արտադրական սենքերի ու շինությունների, ինչպես նաև օբյեկտին հարող տարածքների մանրամասն նկարագրությունը (նախագիծը և օբյեկտի գլխավոր պլանը).

դ) արտադրվելիք ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների տեխնիկական պայմանները.

ե) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների արտադրման տեխնոլոգիական սխեման,

զ) արտադրվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փաթեթավորման սխեման, փաթեթավորման սերտիֆիկատները.

է) ճառագայթային անվտանգության ապահովման ծրագիրը.

ը) ռադիոակտիվ նյութերի արտադրության ժամանակ հնարավոր ռադիոակտիվ արտանետումների ու արտահոսքերի մասին հաշվարկային տվյալները.

թ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրության ժամանակ առաջանալիք ռադիոակտիվ թափոնների մասին հաշվարկային տվյալները և ռադիոակտիվ թափոնների կառավարման ծրագիրը.

ժ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրության որակի ապահովման ծրագիրը.

ժա) վթարային հակազդման կազմակերպման ծրագիրը.

ժբ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության ապահովման ծրագիրը.

ժգ) անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները, այդ թվում` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող և աշխատանքներ իրականացնող ֆիզիկական անձանց լիցենզիաների պատճենները.

ժդ) սույն կետի «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ» և «ժ» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը։

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

8. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտը քննարկվում է կարգավորող մարմնի կողմից` հայտը մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում:

9. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների արտադրության համար նախատեսված շենքերի, շինությունների, սարքավորումների և կիրառվելիք տեխնոլոգիաների համապատասխանությունը ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.

գ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների արտադրության կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված անձնակազմի որակավորումն ու ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների իմացությունը:

10. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ` ներկայացված տվյալների ճշտման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարգավորող մարմինն իրավասու է անցկացնելու արտադրության համար նախատեսված շենքերի, շինությունների, սարքավորումների և կիրառվելիք տեխնոլոգիաների տեսչական ստուգում:

11. Կարգավորող մարմինը քննարկման արդյունքների հիման վրա ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու մասին:

12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

13. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

14. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզիան վերաձևակերպվում է, կամ դրա գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումը վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ  _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
____________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը ___________________
____________________________________________________________
____________________________________________________________

 

3. Ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների արտադրություն է նախատեսվում իրականացնել
____________________________________________________________

____________________________________________________________

 

4. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ`

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

______________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

_____ __________ 200  թ.

 

 

Կ.Տ.  

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 1-ի N 2140-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

Տրված է ___ ____________ 200__թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ___ __________ 20__թ.

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան