«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 1998 թվականի N 545
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն N 1 հավելվածի:
2. «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով անհատույց հանձնել համապատասխան համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզպետներին` համայնքների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների սեփականության գույքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` շարունակել N 2 հավելվածում նշված համայնքներին հանձնվող «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծավալներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարվող լրացումների
1. Որոշման N 3 հավելվածում Դալարիկ համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ» տողից հետո լրացնել «Դալարիկ» զինավան` կցակառույց շենքերով» տողով:
2. Որոշման N 5 հավելվածում Ստեփանավան համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «բնակելի ֆոնդն սպասարկող պետական ձեռնարկություններ և կազմակերպություններ» տողից հետո լրացնել «Շինարար» պետական ձեռնարկություն» տողով:
3. Որոշման N 6 հավելվածում`
ա) Աբովյան համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «քաղաքային մարզահամալիր» տողից հետո լրացնել «ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» տողով.
բ) Արգել համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ» տողից հետո լրացնել «Հայկվարցբնագույնքարեր» ձեռնարկության կաթսայատուն» տողով:
4. Որոշման N 8 հավելվածում`
ա) Առաջաձոր համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «վարչական շենք» տողից հետո լրացնել «նախկին խորհտնտեսության ճաշարանի շենք» տողով.
բ) Վարդանիձոր համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գերեզմանատներ» տողից հետո լրացնել «Կոմունա» տնտեսությունից Մարալզամիի օժանդակ տնտեսությանը հանձնված գույք» տողով:
|
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
|
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
այն համայնքների, որոնց սեփականության իրավունքով անհատույց հանձնվում են «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների բոլոր բաժնետոմսերը
| 1. |
ՀՀ Արագածոտնի մարզ |
Փարաքար | |
| Մերձավան | |||
| Կարբի | Ակնալիճ | ||
| Փարպի | Խորոնք | ||
| Սասունիկ | |||
| Ոսկեվազ | 4. | Գեղարքունիքի մարզ | |
| Ագարակ (Աշտարակի շրջ.) | |||
| Բյուրական | Լճափ | ||
| Ուջան | Նորատուս | ||
| Կոշ | Գանձակ | ||
| Արուճ | Լճաշեն | ||
| Օշական | Ծովինար | ||
| Արագած (Ապարանի շրջ.) | Գեղհովիտ | ||
| Մաստարա | Վերին Գետաշեն | ||
| Ներքին Բազմաբերդ | Դպրաբակ | ||
| Արագած (Թալինի շրջ.) | Շորժա | ||
| Քուչակ | Շատվան | ||
| Շենավան | Գեղամասար | ||
| 2. | ՀՀ Արարատի մարզ | 5. | ՀՀ Լոռու մարզ |
| Մրգավան | Գուգարք | ||
| Վերին Դվին | Շահումյան | ||
| Արալեզ | Ջրաշեն | ||
| Ոսկետափ | Կաթնաղբյուր | ||
| Նոր կյանք | Արևաշող | ||
| Լուսառատ | Կուրթան | ||
| Ավշար | Գյուլագարակ | ||
| Սուրենավան | Գարգառ | ||
| Այնթափ | Ագարակ | ||
| Արբաթ | Ուռուտ | ||
| Խաչփառ | Լեջան | ||
| Ռանչպար | Արևածագ | ||
| Նորաբաց | Աքորի | ||
| Սիս | Ճոճկան | ||
| Օձուն | |||
| 3. | ՀՀ Արմավիրի մարզ | Մեծ Այրում | |
| Շնող | |||
| Բամբակաշատ | |||
| Նոր Արտագես | 6. | ՀՀ Կոտայքի մարզ | |
| Ժդանով (Մայիսյան) | |||
| Սովետական | Լեռնանիստ | ||
| Արևիկ | Մեղրաձոր | ||
| Հացիկ | Առինջ | ||
| Արաքս (Էջմիածնի շրջ.) | Բյուրեղավան | ||
| Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) | Բուժական | ||
| Դալարիկ | |||
| Լեռնագոգ | 7. | ՀՀ Տավուշի մարզ | |
| Արշալույս | |||
| Արագած | Գանձաքար | ||
| Ոսկեհատ | Կողբ | ||
|
Գրիբոյեդով |
Բերդավան | ||
| Հայթաղ | Մոսեսգեղ | ||
|
Ջրառատ |
|||
| Նորակերտ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի |
Շ. Կարամանուկյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|