Գլխավոր տեղեկություն
Համար
N 068/05
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.05.02/11(188)
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2005
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահի ժ/պ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

8 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

N 068/05

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0039 և հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0051 լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7) կետով, 10-րդ մասով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 և 122 հոդվածներով Հանձնաժողովը որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության (ԲԳ 0039, տրված 15.01.2002թ.) և հավատարմագրային կառավարման գործունեության (ՀԿԳ 0051, տրված 14.05.2004թ.) լիցենզիաները՝ «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի դիմումի համաձայն։

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։

ՀՀ արժեթղթերի
հանձնաժողովի նախագահի ժ/պ՝
 
Ա. Սարիբեկյան