Գլխավոր տեղեկություն
Համար
N 2074-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.12.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1561
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2005 թվականի N 2074-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 855-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 85-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի ցանկի «Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը» սյունակի`

ա) 13, 14, 15, 20, 28, 40, 46, 68, 70 և 71-րդ տողերում «ուսումնարան» բառը փոխարինել «քոլեջ» բառով.

բ) 24-րդ և 33-րդ տողերում «երաժշտական ուսումնարան» բառերը փոխարինել «արվեստի քոլեջ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մի շարք պետական ձեռնարկություններ (կամ դրանց դուստր ձեռնարկությունները) լուծարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 855-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետի «ա», «բ», «գ» և «ե» ենթակետերում «ուսումնարան» բառը փոխարինել «քոլեջ» բառով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 85-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման վերնագրում, 1, 2, 3, 4 և 6-րդ կետերում «ուսումնարան» բառը փոխարինել «քոլեջ» բառով:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը համապատասխան փոփոխություններ կատարել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում և դրանք սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցում իրականացնող մարմին` պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով վերանվանված քոլեջների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 5
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան