Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.02.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.02.10/1(2) Հոդ.17
Ընդունող մարմին
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.01.2003
Ստորագրող մարմին
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2003 թվականի թիվ 3

քաղ. Երևան

 

«ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԱՂԱՊԵՏԻ 13.12.97 Թ. ԹԻՎ 149 ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության 2002թ. դեկտեմբերի 30-ի ե-8950 գրությամբ թաղապետարան հասցեագրված պետական փորձագիտական եզրակացությունը «Վարձավճարներ և վճարներ սահմանելու մասին» թաղապետի 13.12.97թ. թիվ 149 որոշման վերաբերյալ.

1. Չեղյալ համարել համայնքի ղեկավարի 13.12.97թ. «Վարձավճարներ և վճարներ սահմանելու մասին» թիվ 149 որոշումը և տեղական տուրքեր ու վճարներ սահմանել «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել թաղապետի տեղակալ Գ. Ավետիսյանի վրա:

3. Որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարին:

 

Քանաքեռ-Զեյթունի

 թաղապետ

Ռ. Սինոյան