Գլխավոր տեղեկություն
Համար
N 2007-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.12.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1490
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2005 թվականի N 2007-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետությունում սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու կարգը համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում սերմերի խմբաքանակից նմուշառման ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. նոյեմբերի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 15-ի N 2007-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն սերմերի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից սերմերի արտահանման, Հայաստանի Հանրապետությունում հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու (այսուհետ՝ նմուշառում) ընթացակարգը:

2. Սերմերի նմուշառում կատարվում է սերմերի խմբաքանակներից, որոնք նույնականացված են սերմերի խմբաքանակների հղման (վկայակոչման) թվերով:

II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

նմուշառում՝ սերմերի հավաստագրման փորձաքննությունների անցկացման նպատակով սերմերի խմբաքանակից սերմերի նմուշներ վերցնելու գործողությունների համալիր.

կետային նմուշ՝ սերմերի խմբաքանակից մեկ գործողության ընթացքում վերցված սերմերի ոչ մեծ քանակություն, որը վերցված է միացյալ նմուշի ձևավորման համար.

միացյալ նմուշ՝ սերմերի խմբաքանակից վերցված, կետային նմուշների միացմամբ ստացված սերմերի քանակություն, որից ստացվում է լաբորատոր փորձաքննության համար ներկայացվելիք միջին նմուշ (նմուշներ).

միջին նմուշ՝ միացյալ նմուշի մի մասը, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար.

սերմերի խմբաքանակի հղման (վկայակոչման) թիվ՝ սերմերի խմբաքանակների նույնականացման համար կազմվող և կիրառվող՝ թվանշաններից ու տառանշաններից բաղկացած ծածկագիր, որը ներառում է բերքահավաքի տարվա վերջին թիվը, սերմի դասի ծածկագիրը, սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում հաշվառման համարը և բերքահավաքի տարվա արտադրության խմբաքանակի հաջորդական համարը:

III. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

4. Նմուշառման ժամանակ, սերմի խմբաքանակում առկա բոլոր սերմերը պետք է լինեն նույն վիճակում՝ բեռնամաններով կամ կույտերով, ախտահանված կամ չախտահանված: Եթե սերմերն ախտահանված են տարբեր թունաքիմիկատներով, ապա կազմվում է առանձին խմբաքանակ` միևնույն թունաքիմիկատով ախտահանված սերմերից: Բեռնամանները կամ կույտերը, որտեղից վերցվում է սերմի նմուշը, պետք է լինեն նույն չափի և նույն տիպի, պարունակեն սերմի միևնույն քանակությունը:

5. Հայտատուն սերմի խմբաքանակը կազմելուց հետո լիազորված մարմին է ներկայացնում սերմերի նմուշառման և փորձաքննության մասին հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Սերմերի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1479-Ն որոշմամբ հաստատված կարգի N 6 ձևին համապատասխան:

6. Նմուշառուն հայտն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում կատարում է նմուշառում:

7. Սերմերի խմբաքանակից նմուշառման համար տարբեր մասերից պատահական վերցվում են մոտավորապես նույն քանակությամբ կետային նմուշներ:

8. Կետային նմուշները միացվում են (խառնվում են), և ստացում է միացյալ նմուշ, որը բաժանվում է միջին նմուշի (նմուշներ): Սերմերի միջին նմուշի նվազագույն զանգվածը ներկայացված է N 1 աղյուսակում:

ՍԵՐՄԵՐԻ ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ

Աղյուսակ 1

Սերմի տեսակը

Փորձաքննության համար ներկայացվող
միջին նմուշի նվազագույն զանգվածը

(գրամ)

Ցորեն

2000

Գարի

2000

Եգիպտացորեն

2000

Առվույտ

600

Արևածաղիկ

2000

Գետնանուշ

1000

Լոլիկ (պոմիդոր)

20

Սմբուկ

20

Պղպեղ

40

Վարունգ

25

Լոբի

1000

Ոլոռ 

500

Սոյա

1000

Բակլա

1000

Գազար

10

Կաղամբ

25

Ծաղկակաղամբ

25

Շաղգամ

20

Բողկ

50

Սոխ

25

Մաղադանոս

10

Սամիթ

25

Հազար

10

Նեխուր

5

Սպանախ

75

Ծնեբեկ

100

Ձմերուկ

250

Սեխ

100

Դդում

250

Դդմիկ

150

9. Սերմերի խոնավության որոշման փորձաքննության համար սերմերի կետային նմուշները վերցվում են այնպես, որ նվազագույնի հասցվի մթնոլորտի ազդեցությունը: Այդ կերպ ստացված միացյալ նմուշն ամբողջությամբ ներկայացվում է փորձաքննության` հերմետիկ փակվող տարայով (ինքնակնքվող պլաստիկ պարկ, շիշ): Այն պահվում է այլ փորձաքննությունների համար նախատեսված սերմերից առանձին:

10. 15 կիլոգրամը չգերազանցող բեռնամաններից նմուշառումը կատարվում է որպես նմուշառման հիմնական միավոր` ընդունելով 100 կիլոգրամ զանգվածը, իսկ փոքր բեռնամանները համակցվում են այնպես, որ կազմեն 100 կիլոգրամը չգերազանցող նմուշառման միավորներ: Նմուշառման նպատակով յուրաքանչյուր միավոր դիտարկվում է որպես մեկ պայմանական բեռնաման:

11. Սերմերը փոքր ծրարներով (ոչ ավելի, քան 100 գրամ) ներմուծելու կամ արտահանելու դեպքում յուրաքանչյուր ծրար դիտարկվում է որպես կետային նմուշ, և միջին նմուշ ստանալու համար պատահական ընտրությամբ վերցվում են N 1 աղյուսակում ներկայացված միջին նմուշի քանակությունն ապահովող թվով ծրարներ:

12. Միևնույն չափի բեռնամաններում (15 կիլոգրամից ավելի և 100 կիլոգրամից պակաս) պահվող սերմերի դեպքում վերցվող կետային նմուշների քանակը ներկայացված է N 2 աղյուսակում:

Միևնույն չափի բեռնամաններում պահվող սերմերի դեպքում վերցվող կետային նմուշների քանակը

Աղյուսակ 2

Սերմերի խմբաքանակում
բեռնամանների քանակը

Կետային նմուշների քանակը

1-4

3 կետային նմուշ` յուրաքանչյուր բեռնամանից

5-8

2 կետային նմուշ` յուրաքանչյուր բեռնամանից

9-15

1 կետային նմուշ` յուրաքանչյուր բեռնամանից

16-30

15 կետային նմուշ` սերմերի խմբաքանակից

31 - 59

20 կետային նմուշ` սերմերի խմբաքանակից

60 և ավելի

30 կետային նմուշ` սերմերի խմբաքանակից


13. 15-100 կիլոգրամանոց բեռնամանների դեպքում նմուշառման ենթակա բեռնամաններն ընտրվում են պատահականորեն, իսկ կետային նմուշները վերցվում են բեռնամանների վերին, միջին ու ստորին մասերից:

14. 100 կիլոգրամից ավելի տարողությամբ բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային նմուշները վերցվում են պատահական ընտրված տարբեր հորիզոնական և ուղղահայաց դիրքերից, որը ներկայացված է N 3 աղյուսակում:

Բեռնամաններից և սերմերի կույտից նմուշառման ժամանակ կետային նմուշների քանակը

Աղյուսակ 3

Սերմերի խմբաքանակի քաշը

Կետային նմուշների քանակը

Մինչև 500 կգ առնվազն 5 կետային նմուշ
501-3000 կգ մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 300 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 5 նմուշ
3001-20000 կգ մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 500 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 10 նմուշ
20001 կգ և ավելի մեկ կետային նմուշ` յուրաքանչյուր 700 կգ-ի համար, բայց ոչ պակաս, քան 40 նմուշ

 

15. Նմուշառումից անմիջապես հետո սերմերի բեռնամանները կնքվում են նմուշառուի կողմից կամ նրա հսկողությամբ: Սերմերի խմբաքանակը կնքվում է այնպես, որ անհնար լինի սերմերի բեռնամանը բացել առանց կնիքը խախտելու (վնասելու):

16. Նմուշառման գործիքները պետք է սերմերի խմբաքանակի բոլոր մասերից նմուշ վերցնելու հնարավորություն ընձեռեն: Կետային նմուշ վերցնելու համար օգտագործվում են տարբեր տեսակի զննաձողեր, շերեփներ և այլ գործիքներ:

17. Միացյալ նմուշը կարող է օգտագործվել որպես միջին նմուշ, եթե միացյալ նմուշի քաշը փոքր չէ տվյալ տեսակի սերմերի միջին նմուշի համար սահմանված նվազագույն քաշից (N 1 աղյուսակ): Եթե միացյալ նմուշի քաշը գերազանցում է միջին նմուշի համար սահմանված քաշը, ապա միջին նմուշ ստանալու համար օգտագործվում են համապատասխան գործիքներ:

18. Նմուշառուն նմուշառումից հետո`

ա) լրացնում և ստորագրում է N 6 ձևի 4 օրինակ.

բ) վերցված նմուշը փաթեթավորում է, պիտակավորում և կնքում.

գ) N 6 ձևի 2 օրինակը փակցնում է նմուշի փաթեթի պիտակի վրա և նմուշն ուղարկում փորձաքննության.

դ) N 6 ձևի երրորդ օրինակն ուղարկում է լիազորված պետական մարմին.

ե) գրանցում է տեղեկություններ վերցրած նմուշների, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքում կիրառված նմուշառման եղանակի ու օգտագործված պիտակների վերաբերյալ.

զ) N 6 ձևի չորրորդ օրինակը հանձնում է հայտատուին:

IV. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

19. Նմուշառման ակտը ճանաչվում է անվավեր, եթե՝

ա) նմուշառումը չի կատարվել սույն կարգի համաձայն,

բ) նմուշառումը չի կատարվել նմուշառուի կողմից:

20. Անվավեր ճանաչված նմուշառմամբ կատարված փորձաքննությունների արդյունքները համարվում են անվավեր:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 15-ի N 2007-Ն որոշման

 

Ա Կ Տ

 

ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

 

Հայտատու__________________________

 

Նմուշառու __________________________ ____________________

                                    (անունը, ազգանունը, պաշտոնը)                      (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Կատարվել են սերմերի նմուշառում և զննում` համաձայն ՀՀ կառավարություն 2005 թ. նոյեմբերի 15-ի N 2007-Ն որոշմամբ

հաստատված կարգի, որը պահպանվում է ____________________________________________________

                    (պահպանության վայրը)

 

Մշակա-բույսը

Սորտը

Սորտային փաստա-թղթերի անվանումը, համարը և ամսաթիվը

Սորտային մաքրու-թյունը (տոկոս)

Վերար-տադրու-թյունը

Բերքի տարին

Խմբա-քանակի համարը

Խմբա-քանակի կշիռը (տոննա)

Տեղերի քանակը

Սերմերի պահ-պանման վայրը

Որտեղից են ստացվել սերմերը

Վերջին փորձա-քննության ամսաթիվը  և համարը

Կատարվել է քիմիա-կան մշակում (ախտա-հանում) և ինչ բուժա-նյութով

Ինչ փորձա-քննու-թյան համար է  վերցվել նմուշը

Սերմերի նշանա-կությունը

Ներկայացված նմուշների քանակը

պար-կով

շշով

փաթե-թով

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

                                   
                                   

 

Տեղեկություններ սերմերի մասին

 

Փորձանմուշներն ուղարկվել են ______________________________սերմերի փորձաքննության լաբորատորիա

 

Նմուշառու _______________________                                      Հայտատու _____________________

                                 (ստորագրությունը)                                                                                                         (ստորագրությունը)

 

Փորձանմուշների պահպանության համար պատասխանատու անձ____________________________________

                                                                                         (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան