ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 3 |
25.01.2002 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով`
1. Հաստատել 2002 թ. հունվարի 1-ից համայնքային ենթակայության բազմաբնակարան բնակելի շենքերի բնակվարձի (սպասարկման վարձի) սակագին` 1 քառ. մ համար ամսական 10 դրամ, Հայրենական մեծ պատերազմի և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար սահմանել 50 տոկոս զեղչ:
2. Սահմանել 2002 թ. հունվարի 1-ից բնակչության կողմից օգտագործվող հողատարածքներում վարձակալության վճար 1քմ համար տարեկան 2 դրամ:
3. Սահմանել 2002 թ. հունվարի 1-ից բնակչության կենցաղային աղբահանության վարձի սակագին 1 շնչի հաշվով 60 դրամ:
4. Սահմանել 2002 թ. հունվարի 1-ից ավտոտնակների զբաղեցրած տարածքների 1 քմ համար տարեկան 200 դրամ:
5. Սահմանել 2002 թ. հունվարի 1-ից թաղամասի թեթև կոնստրուկցիաներով ժամանակավոր գործող օբյեկտների մինչև 20 քմ զբաղեցրած տարածքի օգտագործման վճարի չափը 1 քմ համար ամսական 500 դրամ, սպասարկման օբյեկտներինը` 250 դրամ, 20 քմ-ից ավելի` 10.0 հազար դրամ գումարած յուրաքանչյուր քառ. համար` 150 դրամ:
5.1. Թաղամասի տարածքում տեղադրված չգործող ժամանակավոր օբյեկտների համար զբաղեցրած տարածքի վարձավճար չգանձել:
6. Սահմանել 2002 թ. հունվարի 1-ից ոչ բնակելի տարածքների օգտագործման վճարի չափը.
6.1. «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ բաժանորդների սպասարկման 45-47 ԱՀԿ հատկացված տարածքի համար` ամսական 420 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
6.2. ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության «Հայփոստ» ՊՓԲԸ Երևանի թիվ 71 փոստային բաժանմունքի զբաղեցրած տարածքի համար (108.7 քմ)` տարեկան 10.0 հազար դրամ:
6.3. Հասարակական-քաղաքական կազմակերպություններին, հայրենակցական միություններին` անվճար:
6.4. «Նուբարաշեն» համատիրությանը` անվճար:
7. Համայնքի տարածքում վճարովի ավտոկանգառների (ավտոկայանատեղերի) վճար սահմանել 1 (մեկ) ավտոմեքենայի կայանման համար` 200 դրամ:
Թաղապետ |
Ռ. Ասատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|