Գլխավոր տեղեկություն
Համար
N 1899-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2006-05.11.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.1419
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.11.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2005 թվականի N 1899-Ն

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 11
Երևան


     

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 3-ի N 1899-Ն որոշման


ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման համար թույլատրված և գրանցված թունաքիմիկատների (քիմիական և կենսաբանական պատրաստուկներ, որոնք օգտագործվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտեսական արտադրանքի վնասատուների դեմ պայքարի, բույսերի աճի կարգավորման համար), օրգանական և ոչ օրգանական պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները:

2. Վաճառքի սույն առանձնահատկությունները տարածվում են թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառք իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված թունաքիմիկատները:

Թունաքիմիկատների վաճառք իրականացնող խանութներում` գնորդներին (սպառողներին) տեսանելի տեղում փակցվում է նշված անվանացանկը:

4. Թունաքիմիկատների և պարարտանյութերի (այսուհետ` ապրանքներ) վաճառքը խանութներում արտադրողի և մասնագիտացված կազմակերպության, այդ թվում` վաճառողի կողմից իրականացվում է միայն կշռափաթեթավորված:

5. Աշխատողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սպառողին, նրա պահանջով, տրամադրել ապրանքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

6. Վաճառողն ապահովում է աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային անվտանգության պայմանները:

7. Վաճառողը պետք է ապահովի`

ա) տեխնիկական կանոնակարգերով սահմանված` ապրանքների վաճառքի, խանութում տեղավորելու և պահելու անվտանգության պարտադիր պահանջները.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքին ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջները:

8. Ապրանքները մինչև վաճառքի հանելը պետք է անցնեն նախավաճառքային նախապատրաստություն, որը ներառում է ապրանքի փաթեթների բացումը և փաթեթավորման որակի ստուգումը, տեսակավորումը, անհրաժեշտ տեղեկատվության առկայությունը և գների ճշտությունը:

9. Կշռափաթեթավորված ապրանքները վաճառվելիս պետք է ունենան պիտակներ, որոնց վրա նշվում են ապրանքի անվանումը, արտադրող ու մասնագիտացված կազմակերպությունների և վաճառողի անվանումները, մաքուր քաշը կամ ծավալը, գինը, ազդող նյութի խտությունը, վտանգավորության դասը, արտադրման ամսաթիվը, պիտանիության ժամկետը և թունավորման ժամանակ առաջին բուժօգնության մասին տեղեկություններ:

10. Ապրանքների վաճառքի ժամանակ սպառողին, բացի օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունից, պետք է տրամադրվի մշակվող օբյեկտի, ծախսի նորմայի, կիրառման ժամկետի, եղանակի, մշակումների առավելագույն թվի և աշխատանքի անվտանգության միջոցառումների մասին տեղեկատվություն, առանց որի ապրանքի օգտագործումն ըստ նշանակության հնարավոր չէ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.10.2015, N 1195-Ն 05.11.2015, N 1899-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան