Գլխավոր տեղեկություն
Համար
N 1806-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2006-28.12.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1375
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.05.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1806-Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը հաստատելու մասին» N 1460-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 22
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1806-Ն որոշման


Կ Ա Ր Գ


ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման (այսուհետ` ատեստավորման անցկացում) կարգն ու պայմանները:

2. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քրեակատարողական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական վարչություն) կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի (այսուհետ` քրեակատարողական վարչության պետ) հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների ցուցակները (N 1 ձև):

4. Ատեստավորման անցկացման ժամանակը հայտարարվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով: Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողներն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման ժամանակի մասին: Նրանցից դրա մասին վերցվում է ստորագրություն (N 2 ձև):

5. Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն ատեստավորման օրվանից առնվազն 2 շաբաթ առաջ քրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում (կադրերի և հատուկ աշխատանքների բաժին) է ներկայացնում քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը (N 3 ձև): Ծառայողական բնութագիրը կազմվում է ազատ ոճով` «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Ծառայողական բնութագիրը պետք է ներառի նաև տեղեկություններ տվյալ քրեակատարողական ծառայողի` իր պաշտոնին համապատասխանության մասին:

6. Քրեակատարողական ծառայողը ծառայողական բնութագրի կապակցությամբ առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր (N 3 ձև):

7. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն իր պաշտոնին չհամապատասխանելու հիմքով ազատվել է պաշտոնից, ապա նրա ներկայացրած ծառայողական բնութագիրը համարվում է իրավաբանական ուժ չունեցող: Եթե այդ ղեկավարի տված ծառայողական բնութագիրն ընդգրկում է ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի 2/3-ից ավելին, ապա քրեակատարողական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

8. Ատեստավորումն անցկացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից (այսուհետ` նախարար) ստեղծվող ատեստավորող հանձնաժողովը կամ հանձնաժողովները:

9. Ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներ և գիտական կամ ուսումնական հաստատությունների մասնագետներ: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 7 անդամից, որոնցից առնվազն 3-ը` քրեակատարողական ծառայությունից:

Հանձնաժողովի նախագահին հանձնաժողովի կազմից նշանակում է նախարարը: Եթե նախարարն ընդգրկված է հանձնաժողովի կազմում, ապա նա ի պաշտոնե իրականացնում է հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

10. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 1/3-ից ավելին: Հանձնաժողովի նիստը քվորումի բացակայության դեպքում հետաձգվում է: Հանձնաժողովի նիստը 3 անգամ հետաձգվելու դեպքում հանձնաժողովի նախագահը նախարարին ներկայացնում է միջնորդություն բացակայող անդամներին փոխարինելու վերաբերյալ:

11. Հանձնաժողովի նախագահը նախքան ատեստավորման սկիզբը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի մյուս անդամների և քարտուղարի ներկայությունն ապահովելու համար, բացառությամբ հարգելի բացակայողների, ստուգում է պահանջվող փաստաթղթերի առկայությունը, այդ թվում` նաև ծառայողական բնութագրերը, որոնք ներկայացնելու համար պատասխանատու է կադրերի և հատուկ աշխատանքների բաժնի ղեկավարը: Դրանից հետո հայտարարվում է ատեստավորման սկիզբը:

12. Քրեակատարողական ծառայողն ատեստավորմանը ներկայանում է անձամբ` համազգեստով և վկայականով:

13. Ատեստավորվելու համար ներկայացած քրեակատարողական ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

14. Ատեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողին արգելվում է ատեստավորման բնականոն ընթացքին խոչընդոտող գործողությունների կատարումը:

15. Քրեակատարողական ծառայողներին արգելվում է իրենց հետ ատեստավորման սենյակ տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր բերելը կամ կրելը:

16. Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորման ընթացքում կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հրավիրված դիտորդներ:

17. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

ա) փաստաթղթային և հարցազրույցի,

բ) թեստավորման և հարցազրույցի:

 

IV. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

18. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր խմբում վերջին 5 տարում պաշտոն զբաղեցնող քրեակատարողական ծառայողները:

19. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է փաստաթղթային և հարցազրույցի փուլերից:

20. Փաստաթղթային փուլն անցկացվում է քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալների համապատասխանությունն ստուգելու նպատակով:

21. Փաստաթղթային փուլի անցկացման ընթացքում վերանայվում են քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալները, և քննարկվում է ծառայողական բնութագիրը: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը կարող է փաստաթղթային փուլում հանձնաժողովի հրավերով մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

22. Փաստաթղթային փուլում դրական արդյունքների դեպքում քրեակատարողական ծառայողին թույլատրվում է մասնակցել հարցազրույցի փուլին: Բացասական արդյունքների` փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում հանձնաժողովն ընդունում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը:

23. Հարցազրույցի փուլը քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա կազմված հարցաթերթերի միջոցով:

24. Հարցազրույցի փուլն ընթանում է սույն կարգի 68-72-րդ կետերում նշված կարգով:

25. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է սույն կարգի 73-րդ կետով նախատեսված որոշումներից որևէ մեկը։

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

26. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են այն քրեակատարողական ծառայողները, ովքեր փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա չեն:

27. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունը և գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

28. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է թեստավորման և հարցազրույցի փուլերից:

29. Թեստավորման փուլն անցկացվում է համակարգչով, իսկ տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում` գրավոր:

30. Թեստավորման փուլին միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 քրեակատարողական ծառայող:

31. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք կադրերի և հատուկ աշխատանքների բաժինը թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների թվին համապատասխան կնքված երկուական օրինակով հանձնում է հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն ծածկագիրն ունեցող կտրոնից և հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում:

32. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր և կազմում թեստեր` հետևյալ չափաբաժիններով`

ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 40 թեստային առաջադրանք.

բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 30 թեստային առաջադրանք.

գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 20 թեստային առաջադրանք:

33. Թեստային առաջադրանքները ներառում են բնագավառներ` հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս,

բ) քրեական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր` 30 տոկոս,

գ) համապատասխան պետական մարմնի իրավասությունը կանոնակարգող, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջները սահմանող իրավական ակտեր` 60 տոկոս:

Քրեակատարողական ծառայողն ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ծանոթացվում է թեստավորման հարցաշարին:

34. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը:

35. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին տրամադրում է սույն կարգի 31-րդ կետում նշված ամփոփաթերթ` 2 օրինակից։ Քրեակատարողական ծառայողը, հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով իր վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

36. Քրեակատարողական ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր:

37. Քրեակատարողական ծառայողները թեստավորման ժամանակ կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

38. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քրեակատարողական ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:

39. Համակարգչով անցկացվող թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո համակարգչի միջոցով մոնիտորի վրա ստանում են թեստավորման առաջադրանքներ: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

40. Քրեակատարողական ծառայողը թեստավորման փուլի սկիզբը հայտարարվելուց հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ, իր կարծիքով, ճիշտ պատասխանը:

41. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում քրեակատարողական ծառայողը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:

42. Թեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողներին արգելվում է աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Այդ դեպքում քրեակատարողական ծառայողին թեստավորման միջոցով կրկին ատեստավորման թույլատրելը հնարավոր է ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ: Եթե քրեակատարողական ծառայողն իր պահվածքով խոչընդոտում է թեստավորման ընթացքին, ապա նրա նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը, ինչպես նաև համապատասխան մարմին ներկայացվում է միջնորդություն` քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:

43. Քրեակատարողական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

44. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

45. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Քրեակատարողական ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով վկայականը` ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:

46. Համակարգչային թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչային օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի 2 օրինակի հիմնական մասերի վրա տպագրում է առաջադրանքի կատարման արդյունքները և դրանց համակարգչային տոկոսային վերլուծությունը: Քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:

47. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քրեակատարողական ծառայողներին հատկացվում է`

ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 60 րոպե ժամանակ.

բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 50 րոպե ժամանակ.

գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 40 րոպե ժամանակ:

48. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ քրեակատարողական ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:

49. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո քրեակատարողական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

50. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և վնասված չլինելը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:

51. Աշխատանքները համակարգչով ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչային օպերատորին, որը տեսաներածիչի միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթում զետեղված պատասխանների տվյալները: Պատասխանների համակարգչային տոկոսային վերլուծությունից հետո արդյունքը տպագրվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

52. Հանձնաժողովը սույն կարգի 29-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում գրավոր աշխատանքների ստուգման համար ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

53. Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով մեկ առ մեկ ստուգում են քրեակատարողական ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

54. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը:

55. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

56. Բոլոր քրեակատարողական ծառայողներն ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են ատեստավորման սենյակ:

57. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրվելուց հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:

58. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ սույն կարգի 57-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող ներկայացնում է իր վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:

59. Թետավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած քրեակատարողական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները:

60. Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:

61. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 59-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

62. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել քրեակատարողական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր քրեակատարողական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

63. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ քրեակատարողական ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է քրեակատարողական ծառայողի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:

64. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով քրեակատարողական վարչությանը հանձնելու համար:

65. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 61-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, իսկ 90 տոկոսից ավելի ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ:

66. Հարցազրույցի փուլն անցկացվում է ատեստավորման թերթիկի և ծառայողական բնութագրի հիման վրա:

67. Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Հանձնաժողովի հրավերով քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը հարցազրույցի փուլում կարող է մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

68. Հարցազրույցի հարցաշարն ատեստավորումից առնվազն 2 ամիս առաջ կազմում է քրեակատարողական վարչությունը, հաստատում` նախարարը:

Հարցաշարի կազմմանը մասնակցում են նաև մասնագետներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, կարող են մասնագետներ հրավիրվել նաև գիտական կամ ուսումնական հաստատություններից:

Հանձնաժողովն ատեստավորման նախորդ օրը հաստատված հարցաշարից կազմում է հարցաթերթերը` սույն կարգի 33-րդ կետում նշված բնագավառներից:

Կազմված հարցաթերթերը ծրարվում և կնքվում են: Ծրարի բացումից հետո հարցաթերթերը դրվում են ցանկացած հերթականությամբ, որից հետո քրեակատարողական ծառայողին առաջարկվում է վերցնել դրանցից որևէ մեկը:

Հարցաթերթում նշված հարցերին պատասխանելուն պատրաստվելու համար քրեակատարողական ծառայողին տրվում է 10 րոպե ժամանակ:

69. Հարցաթերթը կազմված է`

ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 5 հարցից.

բ) քրեակատարողական ծառայության առաջատար կամ միջին խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 4 հարցից.

գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 3 հարցից:

70. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին: Ատեստավորող հանձնաժողովին ներկայացած քրեակատարողական ծառայողը բարձրաձայն հայտնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և զբաղեցրած պաշտոնը:

71. Հարցաթերթում ընդգրկված հարցերի պատասխանները քրեակատարողական ծառայողի կողմից ներկայացվելուց հետո հանձնաժողովի անդամները կարող են տալ հարակից հարցեր: Յուրաքանչյուր հարցից հետո հանձնաժողովը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել բանավոր փուլի ընթացքում ծավալված անհարկի բանավեճը:

72. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության մեջ նշվում են քրեակատարողական ծառայողին տրված հարցերի (հիմնական և հարակից) և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը (N 4 ձև):

73. Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովն ընդունում է օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը, մասնավորապես`

ա) 50 տոկոս կամ պակաս ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը.

բ) 51 - 75 տոկոս ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը.

գ) 75 տոկոս կամ ավելի ճիշտ պատասխանող քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» որոշումը:

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

74. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար կազմում ատեստավորման թերթ (N 5 ձև):

75. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ստորագրում են ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:

76. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Քրեակատարողական ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

77. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է նախքան այդ արդյունքները նախարարին ներկայացնելը դրանք բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում համապատասխան որոշում: Քրեակատարողական ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո եռօրյա ժամկետում:

78. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքները և ընդունված որոշումները նախարարին են ներկայացվում հաշվետվության ձևով (N 6 ձև):

79. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո քրեակատարողական վարչության պետին է ներկայացնում քրեակատարողական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` ատեստավորման արդյունքները քրեակատարողական ծառայողի անձնական գործում պահելու և սահմանված կարգով դրանք արխիվացնելու համար:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

 80. Քրեակատարողական վարչության պետը նախարարի կողմից հաստատված ատեստավորման արդյունքների հիման վրա ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի որոշումները կատարելու համար` հետևյալ ժամկետներում`

ա) «Ատեստավորումը հետաձգել և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը` մեկ ամսվա ընթացքում.

բ) «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը` 7 օրվա ընթացքում:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

81. Օրենքով և սույն կարգով սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ քրեակատարողական ծառայողի ատեստավորումը վերադասության կամ դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ատեստավորվողի ազգանունը, անունը, հայրանունը

Զբաղեցրած պաշտոնը, կոչումը

Վերջին ատեստավորումն անցկացնելու ժամանակը

Վերջին ատեստավորման արդյունքում ընդունված որոշումը

Հերթական ատեստավորում անցկացնելու ժամանակը

Արտահերթ ատեստավորում անցկացնելու հիմքերը և ժամանակը

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

6.

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

___ _______________ 200__ թ. քաղ. ____________

 

Ես`__________________________________________________________

(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________ ,

(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 200__ թ. __________________ ___-ի N _____ հրամանին 200__ թ. _______________ ___-ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:

 

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

Ծ Ա Ռ Ա Յ Ո Ղ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

(ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողի)

 

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Անմիջական ղեկավարի եզրահանգումները ________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________:

 

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

___ _______________ 200__ թ.

 

(տպվում է ծառայողական բնութագրի հետևում)

Ես`_________________________________________________________

(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________,

(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

 

ծանոթացել եմ իմ ծառայողական բնութագրին, որի կապակցությամբ ___________

____________________________________________________________

(քրեակատարողական ծառայողի առարկությունները կամ նշումը դրանց բացակայության մասին)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________:

 

_________________

________________________

(ստորագրությունը)

(ատեստավորվողի անունը, ազգանունը)

____ ________________200__թ.

 

Ձև N 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

___ _______________ 200__ թ. քաղ. ____________

 

Մասնակցությամբ հանձնաժողովի նախագահ

___________________________

(անունը, ազգանունը)

անդամներ

___________________________

(անունը, ազգանունը)

___________________________

___________________________

___________________________

___________________________

___________________________

քարտուղար

___________________________

(անունը, ազգանունը)

 

ատեստավորվող __________________________________________________

(քրեակատարողական ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________,

 

արձանագրվեց հարցազրույցի ընթացքը, որի արդյունքում

__________________________________________________________-ին

(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

տրվել է ընդամենը (հիմնական և լրացուցիչ) ___ հարց:

 

Տրված հարցերը`

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Տրված հարցերի պատասխանները`

_____________________________________________________________

(տրված պատասխանների համառոտ բովանդակությունը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Ճիշտ`

_________________________________

(քանակը` թվերով և տառերով)

Սխալ`

_________________________________

(քանակը` թվերով և տառերով)

 

Նախագահ

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամներ

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Քարտուղար

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ատեստավորվող`

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Ձև N 5

 

Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ

 

Ատեստավորման ձևը`

q փաստաթղթային և հարցազրույց

q թեստավորում և հարցազրույց

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու

տարեթիվը _____________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

4. Փաստաթղթային փուլի արդյունքը _____________________________________

5. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _____________________________

6. Թեստավորման փուլի արդյունքը (տոկոսով) _______________________________

7. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _____________________________

8. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ

_________________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամներ

_________________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

_________________

______________________

_________________

______________________

_________________

______________________

_________________

______________________

_________________

_________________

_________________

______________________

 

Ատեստավորման անցկացման ամսաթիվը

______  

_________________ 200 թ.

Ատեստավորման թերթին

ծանոթացա`

_________________

_____________________

(ստորագրությունը)

(քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը)

 

______ ___________________ 200 թ.

 

Ձև N 6

 

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար

_________________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

_____ ____________ 200 թ.

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_____________________________________________________________

(նշել ատեստավորման անցկացման հիմքերը, ժամանակահատվածը, ատեստավորվողների

_____________________________________________________________

թիվը, արդյունքների համառոտ նկարագրությունը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

«Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն»

 

NN ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 

...

 

 

«Կարող է ներկայացվել խրախուսման»

 

NN ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 

...

 

 

«Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին»

 

NN ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 

...

 

 

«Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման»

 

NN ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 

...

 

 

«Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»

 

NN ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 

...

 

 

Հանձնաժողովի նախագահ

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի քարտուղար

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

 

քաղ. Երևան