Գլխավոր տեղեկություն
Համար
N 1924-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.07/75(447) Հոդ.1437
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2005 թվականի N 1924-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «106020098 դրամ» բառերից հետո լրացնել «շենքը և շինությունները` 3393,3 քառ. մետր մակերեսով և 43113917 դրամ հաշվարկային արժեքով, Վաղարշապատի Ալավերդյան 13ա հասցեում գտնվող շենքը` 170,5 քառ. մետր մակերեսով և 2238450 դրամ հաշվեկշռային արժեքով» բառերով,

բ) որոշման 1.3-րդ կետով հաստատված կանոնադրությունը 1-ին կետի երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական կազմակերպությունը «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 42 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 215-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «11. Տերյան 19 ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Հայաստանի ազգային ֆիլմադարան» տողը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի «XVIII. «Արխիվային փաստաթղթերի պահպանություն» բաժնի «Ստորգետնյա արխիվադարանների սպասարկման ծառայության աշխատողներ» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կինո-, ֆոտո-, ֆոնո - փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի աշխատողներ`

1. Մասնաճյուղի վարիչ

2. Վարիչի տեղակալ

3. Բաժնի վարիչ

4. 1-3-րդ կարգի ֆոնդապահ

5. 1-ին կարգի, առաջատար, գլխավոր արխիվագետ

6. Կինոմոնտաժային օպերատոր

7. Ձայնային օպերատոր

8. Կինո-, ֆոտո-, ֆոնո - տեխնիկա սպասարկող մեխանիկ

9. Օդակարգավորման համակարգի տեխնիկ

10. Ստորգետնյա արխիվադարանի էլեկտրիկ

11. Ստորգետնյա արխիվադարանի հավաքարար»։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «դ» և «ե» ենթակետերից հանել «կինո-, ֆոտո-, ֆոնո-» բառերը։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածի «Հայաստանի ազգային արխիվ (4 մասնաշենք)» տողում «4» թիվը փոխարինել «5» թվով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի «Ազգային ֆիլմադարան» տողը։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 189-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «զ» ենթակետը «(արխիվային ֆոնդ-հավաքածու)» բառերից հետո լրացնել «, կինո-, ֆոնո - փաստաթղթերի համար` անվանում» բառերով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 886-Ն և օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61-րդ կետով.

«61 . Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը»։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան