Գլխավոր տեղեկություն
Համար
N 59
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.12.26/20(62)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.12.1998
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1998 թվականի N 59
քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 1999 Թ. ՔՎՈՏԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի 1999 թ. կանխատեսվող սպառման քանակը և էներգետիկական պաշարների ծավալները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար սահմանել էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքելու 1999 թ. քվոտաները.

 

N

Ընկերության
անվանումը

Էլեկտրաէներգիայի
առաքման 1999 թ.
քվոտաները (մլն կՎտժ)

1 «ՀԱԷԿ» ՊՓԲԸ 1800
2 «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ 2100
3 «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ 440
4 «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ 540
5 «Որոտանի ՀԷԿՀ» ՊՓԲԸ 940
6 Փոքր ՀԷԿ-եր
այդ թվում`
չսեփականաշնորհված
սեփականաշնորհված
70.36
50.65
7 Ընդամենը, քվոտավորված 
առաքում
5941.01

2. Ընդունել ի գիտություն.

2.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության առկա հնարավորությունները, 1999 թ. ազգային էլեկտրացանց առաքվող էլեկտրաէներգիայի տարեկան քվոտաներում ներառված 260 մլն կՎտժ արտահանման ծավալները կարող են ավելացվել միայն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

2.2. Սահմանված քվոտաներին համապատասխան էլեկտրական էներգիայի արտադրության ռեժիմները կարգավորում է «Հայէներգո» ՊՓԲԸ-ն:

3. Սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-երի էլեկտրական էներգիայի փաստացի օգտակար առաքման ամբողջ քանակությունը ենթակա է պարտադիր գնման «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից:


Ծանոթություն.

1. «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի համար քվոտան սահմանվել է գործող պայմանագրով ջերմային էներգիայի արտադրության ծավալներից ելնելով:

 

ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ`

Վ. Մովսեսյան