Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.02.2006-20.02.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.219
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2006 թվականի N 67-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված ջրի ազգային խորհրդի կանոնակարգի`

ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ»,

բ) 6-րդ կետը «քարտուղար» բառից հետո լրացնել «և ունի քարտուղարություն» բառերով,

գ) 7-րդ կետը «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) ապահովում է քարտուղարության բնականոն գործունեությունը»,

դ) 14-րդ կետի երկրորդ պարբերությունը և 15-րդ կետի երկրորդ նախադասությունը սկզբում լրացնել «Քարտուղարության և» բառերով.

2) որոշմամբ հաստատված ջրի ազգային խորհրդի կազմում`

ա) «Հ. Աբրահամյան-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Հ. Աբրահամյան-ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով,

բ) «Ա. Անդրեասյան-ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Անդրեասյան-ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ» բառերով,

գ) «Լ. Գյումիշյան-ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետ» բառերը փոխարինել «Լ. Գյումիշյան-ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետ» բառերով,

դ) «Վ. Մովսիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերը փոխարինել «Վ. Մովսիսյան-ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր» բառերով,

ե) Ա. Արամյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ա. Հարությունյանին:

Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածում «Ա. Արամյան-ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան-ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերով,

զ) Վ. Դավիդյանցի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին:

Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածում «Ն. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ» բառերը փոխարինել «Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ» բառերով,

է) Ա. Հակոբյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Ա. Մարկոսյանին:

Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածում «Ա. Հակոբյան-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մարկոսյան-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 3
Երևան