Գլխավոր տեղեկություն
Համար
N 1921-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.07/75(447) Հոդ.1436
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1921-Ն

«ԱՄԱՍԻԱՅԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ամասիայի գյուղական համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 343.0 հազ. դրամ արժեքով գույքը, որպես նվիրատվություն, ընդունել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում` որպես պետական սեփականություն:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականություն իրավունքով հանձնել սույն որոշման 1-ին կետում նշված 343.0 հազ. դրամ արժողությամբ գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

4. Սահմանել, որ «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան ու նպատակներն են արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը:

5. Թույլատրել «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) մշակութային բնագավառի գործունեություն.

բ) ուսուցման կենտրոնների գործունեություն և դասընթացների կազմակերպում:

6. «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

ա) առաջարկել Ամասիայի գյուղական համայնքի ղեկավարին Ամասիայի արվեստի դպրոցի շենքի` 2660.0 հազ. դրամ արժողությամբ և 250 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման, իսկ շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` ընդհանուր համատեղ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) մեկամսյա ժամկետում`

հաստատել «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

ապահովել «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

հաստատել «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. նոյեմբերի 15
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան