Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.01.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2002.12.30/1(1)
Ընդունող մարմին
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.01.2002
Ստորագրող մարմին
Նոր Նորք համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

N 5

24.01.2002 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՄԱՅՆՔԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԽԻՍՏ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ՉԱՓԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հ. 4 (կետ 2), 12 և 36 (կետ 2) հոդվածներով, համայնքի խիստ կարիքավոր ընտանիքներին միանվագ օգնություն ցուցաբերելը կանոնակարգելու նպատակով

 

Համայնքի ավագանին որոշում է.

 

Համայնքի 2002 թվականի բյուջեից խիստ կարիքավոր ընտանիքներին միանվագ օգնություն ցուցաբերելու համար սահմանել միանվագ օգնության չափի ֆինանսական նորմատիվ ըստ առանձին սոցիալական խմբերի կարիքավորության կատեգորիաների` համաձայն հավելվածի (կցվում է):

 

 

Մ. Մինասյան

 

 

Հավելված
Նոր Նորքի ավագանու
24.01.2002 թ. հ. 5 որոշման

 

Նոր Նորք թաղային համայնքի 2002 թվականի բյուջեից համայնքի խիստ կարիքավոր ընտանիքներին միանվագ օգնություն ցուցաբերելու չափի ֆինանսական նորմատիվներն ըստ առանձին սոցիալական խմբերի կարիքավորության կատեգորիաների

 

1. Զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների,

ինչպես նաև ՀՀ բանակ ժամկետային ծառայության

զորակոչվածների ընտանիքներին                      5000 դրամ

2. Այլ կատեգորիայի ընտանիքներ                     2000 դրամ:

 

Թաղապետ

Մ. Մինասյան