ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 70
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կանխելու ՀՀ դատարանների կողմից բյուջետային պարտքերի ձևավորումը, բարձրացնելու բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հանձնարարել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարությանը` կատարել ՀՀ դատարանների աշխատակազմերի կողմից 2005 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բյուջետային միջոցների տնօրինման օրինականության ու արդյունավետության մասին վերլուծություն և ներկայացնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի բյուջետային հանձնաժողովին:
2. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի բյուջետային հանձնաժողովին` ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության վերլուծության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին ներկայացնել առաջարկություններ բյուջետային պարտքերի կանխմանն ուղղված միջոցառումների մասին:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ` |
Հ. Մանուկյան |
|
|