Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.02.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.02.10/1(2) Հոդ.1
Ընդունող մարմին
Արաբկիր թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.01.2003
Ստորագրող մարմին
Ավագանու անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2003 թվականի թիվ 21
քաղ. Երևան

 

ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով

 

Երևանի Արաբկիր համայնքի ավագանին որոշում է`

 

Սահմանել Արաբկիր համայնքի տարածքում 2003 թվականի ընթացքում քաղաքական արտաքին գովազդի տեղադրման համար ամսական վճար 30 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1 քմ զբաղեցրած մակերեսի համար` անկախ գոտիականությունից և կարգից (գովազդի բովանդակությունից)` առանց ԱԱՀ-ի:

 

Ավագանու

անդամներ`

 Գ. Ասատրյան  Գ. Ոսկանյան 
   Ա. Մխիթարյան  Հ. Աբրոյան
   Ա. Նալբանդյան  Պ. Մուսաելյան
   Ա. Արզիկյան  Ա. Հայթյան
   Պ. Փլավչյան  Ա. Աղաբաբյան
   Հ. Ավագյան  Ա. Ալվանդյան
Ա. Գյուլումյան  Ա. Առաքելյան
     Ն. Մոսեսովա