Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2005-12.07.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.15/15(192) Հոդ.168
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.04.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

N 40-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 43-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 


Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի ապրիլի 15-ի

N 40-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է ոչ մրցակցային ջրամատակարարների ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու հայտի ընդունման, քննարկման, թույլտվության տրման (մերժման), թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման, թույլտվության կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման ընթացակարգերը:

 

1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են.

Անձ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

Ջրային համակարգ` ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար` ներառելով (սակայն չսահմանափակելով) պատվարները, պատնեշները, ամբարտակները, ջրանցքները, թունելները, ջրհորները, ջրատար խողովակները, պոմպակայանները, մաքրման կայանները, ջրընդունիչները, ջրհեռները, ջրատարները, ջրացույցները, ջուր ամբարող այլ կառույցները, մեքենաները, սարքավորումները, սարքերը.

Հասարակայնության ծանուցում` առաջարկվող գործունեության ազդեցության վերաբերյալ շահագրգիռ կողմերի տեղեկացում, որը տպագրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող տպագիր միջոցում.

Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Թույլտվություն` Հանձնաժողովի կողմից Անձին տրված փաստաթուղթ, որը հաստատում է որոշակի ՀՏԿ-ների օգտագործմամբ ոչ մրցակցային գործունեություն ծավալելու և ծառայություններ մատուցելու՝ Անձի իրավունքն ու պարտականությունը.

Հայտ՝ սույն կարգի համաձայն Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.

Հայտատու՝ սույն կարգի համաձայն Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած Անձ.

Գործ՝ Անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կարգով սահմանված՝ Թույլտվություն ստանալու համար հիմք հանդիսացող և Անձի գործունեությանը վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1 Թույլտվությունը տրվում է Անձանց՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար` խմելու կամ ոռոգման, կամ արդյունաբերական ջրի մատակարարում, ջրահեռացում և կեղտաջրերի մաքրում, ջրային համակարգի շինարարություն կամ գոյություն ունեցող ջրային համակարգի վերակառուցում:

2.2 Առանց Թույլտվության առկայության կամ դրա պայմանների խախտմամբ սույն կարգի 2.1 կետում նշված գործունեության տեսակներից որևէ մեկն իրականացնելն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն։

2.3 Սույն կարգի 2.1 կետում նշված գործունեության տեսակների համար տրվող Թույլտվության առավելագույն ժամկետը 25 տարի է: Եթե ներդրումային սկզբնական ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Հանձնաժողովը կարող է Թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:

2.4 Հայտատուն սեփականության իրավունքով կամ պայմանագրով իր տնօրինության տակ պետք է ունենա Թույլտվությամբ նախատեսված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ գույք:

2.5 Թույլտվություն ստանալու համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով։ Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը համապատասխան Հայտի հետ մեկտեղ ներկայացվում է Հանձնաժողով։

2.6 Թույլտվության գործողությունը չի տարածվում Թույլտվություն ունեցող Անձի հետ համատեղ գործունեություն իրականացնող (այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով) այլ անձանց, ինչպես նաև Թույլտվություն ունեցող Անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող անձանց վրա։

2.7 Թույլտվությամբ նախատեսված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից և Թույլտվության գործողության ժամկետում։

2.8 Հանձնաժողովի որոշմամբ Թույլտվության կասեցման, Թույլտվությունից զրկելու կամ Անձի ներկայացրած գրության հիման վրա Հանձնաժողովի կողմից Թույլտվության գործողությունը դադարեցնելու դեպքում, սպառողներին մատուցվող ծառայությունների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով, Անձը պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանների համաձայն շարունակել մատուցել Թույլտվությամբ հաստատված ծառայությունները մինչև Հանձնաժողովի կողմից այլ անձի կամ անձանց Թույլտվությամբ սահմանված բոլոր տարածքներում Թույլտվություն տրամադրելը (ուժի մեջ մտնելը):

 

3. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

3.1 Թույլտվություն ստանալու համար Անձը Հանձնաժողով է ներկայացնում համապատասխան Հայտ՝ երկու օրինակից, համաձայն սույն կարգի N 1 հավելվածով պահանջվող փաստաթղթերի ցանկի և NN 2-5 հավելվածներով տրված ձևերի։

3.2 Հայտատուն, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար։

3.3 Հայտում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

3.4 Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 1-5 հավելվածներին:

3.5 Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

ա) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.

բ) ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.

գ) Հայտատուն, օրենքի կամ իր կանոնադրության համաձայն, իրավունք չունի զբաղվելու հայցվող Թույլտվությամբ նախատեսված գործունեության տեսակով։

3.6 Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում։

3.7 Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք մուտքագրում է Հանձնաժողովում։ Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 3.4 - 3.7 կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով։

3.8 Հանձնաժողովը` Հայտն ստանալուց հետո, 10 օրվա ընթացքում, ապահովում է Հասարակայնության ծանուցումը և տեղեկատվություն տալիս հայցվող Թույլտվության վերաբերյալ:

3.9 Հանձնաժողովը, հնգօրյա ժամկետում, քննարկվող Հայտի մասին ծանուցում է համապատասխան պետական կառավարման մարմնին: Ծանուցումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, տվյալ պետական կառավարման մարմինն ապահովում է Հայտի քննարկումն ու կարծիքների տրամադրումը:

3.10 Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովը քննարկում և ընթացք է տալիս Հայտին՝ Հայտատուին Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո՝ 50 օրվա ընթացքում։

3.11 Օրենքով նախատեսված դեպքերում Հայտատուն պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Անհրաժեշտության դեպքում Հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:

3.12 Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև Թույլտվությամբ նախատեսվող գործունեությանն առնչվող լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին։

3.13 Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝

3.13.1. Հայտով պահանջվող ջրային համակարգի օգտագործումը և կառավարումը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին, ջրօգտագործման պլաններին և ռազմավարությանը, դրանց առնչվող իրավական այլ ակտերին, ինչպես նաև վնասակար ազդեցություն ունեն ջրային ռեսուրսների որակի կամ քանակի վրա.

3.13.2. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.

3.13.3. Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.

3.13.4. Թույլտվություն տալու դեպքում սահմանափակվում է Թույլտվություն ստացած մեկ այլ Անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա.

3.13.5. Հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկությունները և փաստաթղթերը կամ նախաձեռնողի հաշվին կազմակերպված լրացուցիչ ուսումնասիրության (այդ թվում նաև՝ անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը հնարավորություն չի տալիս շարունակել Հայտի ուսումնասիրությունը.

3.13.6. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, կամ չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին.

3.14 Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո Հայտատուն, սույն կարգի 3.1 կետով սահմանված կարգով, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով։

3.15 Հայտի մերժման դեպքում, որոշումն ընդունելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, որոշման պատճենը ուղարկվում է Հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները։

3.16 Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Հայտատուի՝ հաջորդ Հայտերի քննարկման վրա։

3.17 Հասարակական քննարկումը և օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտելուց հետո՝ 60 օրվա ընթացքում, Հանձնաժողովը վերջնական քննության է առնում Թույլտվության հայտը՝ որոշելով և կցելով վերջնական հատուկ պայմանները, որոնք պահանջվում են ջրի որակը և քանակը պահպանելու համար: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է երկարաձգել որոշում ընդունելու ժամկետը, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով:

Հայտատուն սույն կարգի 2.1 կետում նշված գործունեության տեսակների Հայտի հետ մեկտեղ ներկայացնում է նաև սակագնի սահմանման հայտ:

 

4. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

 

4.1 Հանձնաժողովում յուրաքանչյուր թույլտվություն ստացող Անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում Գործ:

4.2 Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Հանձնաժողովը Թույլտվությունը և որոշման պատճենը հանձնում է Թույլտվություն ստացած Անձին: Անձի չներկայանալու դեպքում՝ Թույլտվությունը պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև նրա ներկայանալը։

4.3 Թույլտվության հետ մեկտեղ Թույլտվություն ստացած Անձին տրվում են Հանձնաժողովի կողմից սահմանված Թույլտվությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու և դրա անբաժանելի մասը կազմող պայմանները։

4.4 Թույլտվություն ստացած Անձի ստորագրությամբ Թույլտվության ստացման կտրոնը (հավելված N 6) պահվում է Գործում։

4.5 Թույլտվություն ստացած Անձի կողմից Թույլտվությամբ նախատեսված գործունեությունը դադարեցնելու կամ նրան Թույլտվությունից զրկելու դեպքերում Գործը պահվում է Հանձնաժողովում:

4.6 Թույլտվության պայմանները խախտելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է կիրառել Թույլտվության պայմանների պահպանումն ապահովող միջոցները:

4.7 Թույլտվության պայմաններում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը և Թույլտվություն ստացած Անձը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և Հանձնաժողովի ընդունած համապատասխան իրավական ակտով։

4.8 Հանձնաժողովում վարվում է Թույլտվություն ստացած Անձանց և տրված Թույլտվությունների գրանցամատյան:

4.9 Թույլտվություններ տրամադրելու գործընթացին առնչվող որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ Անձի համար, եթե դրանք չեն պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:

 

5. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՑՈՒՄԸ

 

5.1 Թույլտվության ժամկետը երկարաձգելու ցանկության դեպքում Թույլտվություն ստացած Անձը իրավունք ունի Թույլտվության գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ Հայտով դիմել Հանձնաժողով:

5.2 Թույլտվություն ունեցող Անձը Հայտում պետք է նշի հայցվող ժամկետը։ Հայտն իր մեջ պետք է պարունակի Թույլտվություն ունեցող Անձին գրանցող պետական լիազորված մարմնի՝ Թույլտվություն ունեցող Անձի կանոնադրությունում կատարած փոփոխությունները (չի պահանջվում, եթե Հայտատուն ֆիզիկական անձ է) և Թույլտվությամբ սահմանված ժամանակահատվածում Անձի իրականացրած գործունեությունը հավաստող փաստաթղթեր:

5.3 Թույլտվություն ունեցող Անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 5.2 կետի պահանջներին։

5.4 Հայտը սույն կարգի 5.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նրա հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում Թույլտվություն ունեցող Անձին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

5.5 Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո Թույլտվություն ունեցող Անձը, սույն կարգի 5.2 կետով սահմանված կարգով, կրկին Հայտով կարող է դիմել Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված Թույլտվության գործողության ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ։

5.6 Հայտը սույն կարգի 5.1 կամ 5.5 կետերով սահմանված ժամկետում ներկայացնելուց հետո, մինչև Թույլտվության գործողության ժամկետի ավարտը, Հանձնաժողովն ընդունում է որոշում։

5.7 Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև Թույլտվությամբ նախատեսված գործունեությանն առնչվող լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին:

5.8 Հայտը մերժվում է, եթե՝

ա) Հայտատուի կողմից չեն պահպանվել Թույլտվության դրույթներն ու պայմանները.

բ) Թույլտվության երկարաձգումը հակասում է գործող օրենքներին և ծրագրերին.

գ) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված.

դ) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին.

ե) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

զ) Թույլտվությունն ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են Թույլտվություն տրամադրելու պայմանները.

է) Թույլտվություն ստացած Անձը Թույլտվությամբ սահմանված ժամկետում գործունեություն չի ծավալել.

թ) Թույլտվության նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ Թույլտվություն ունեցող Անձի իրավունքները դադարել են.

ժ) Հայտատուն Հայտը ներկայացրել է սույն կարգի 5.1 կամ 5.5 կետերում սահմանված ժամկետից ուշ կամ նախկինում տրված Թույլտվության ժամկետը լրանալուց հետո։

5.9 Եթե Հայտը ներկայացվել է Թույլտվության գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո։

5.10 Թույլտվության կորստի դեպքում Թույլտվություն ունեցող Անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը։ Դիմելու օրվանից 15 օրվա ընթացքում Թույլտվություն ունեցող Անձին հանձնվում է Թույլտվության կրկնօրինակը։

 

6. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6.1 Թույլտվություն ունեցող Անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում Թույլտվություն ունեցող Անձը պարտավոր է այդ փոփոխությունների իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ընթացքում, դիմում ներկայացնել հանձնաժողով՝ Թույլտվության վերաձևակերպման համար, կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

6.2 Թույլտվություն ունեցող Անձի առանձնացման ձևով վերակազմակերպման ժամանակ Թույլտվություն ունեցող Անձից առանձնացած իրավահաջորդին Թույլտվությունը տրվում է միայն սույն կարգի պահանջներին համապատասխան:

6.3 Թույլտվություն ունեցող Անձի բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ բաժանված Անձանց Թույլտվությունը տրվում է միայն սույն կարգի պահանջներին համապատասխան:

6.4 Սույն կարգի 6.2 և 6.3 կետերում նախատեսված դեպքերում Թույլտվություն ունեցող Անձը պարտավոր է Թույլտվությամբ նախատեսված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ գույքը և այդ գույքի նկատմամբ իրավունքներն ու պարտավորությունները առանձնացած կամ բաժանված Անձին օտարելու կամ այլ կերպ փոխանցելու համար դիմել Հանձնաժողով՝ գրավոր թույլտվություն ստանալու համար։

6.5 Թույլտվության վերաձևակերպման կամ վերաձևակերպման մերժման մասին Հանձնաժողովի որոշումը կայացվում է Թույլտվություն ունեցող Անձի համապատասխան դիմումը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո 15-օրյա ժամկետում: Թույլտվության վերաձևակերպման ժամանակ Հանձնաժողովը Թույլտվության գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

 

7. ՎԵՃԵՐ

 

7.1 Սույն կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգերով։

 

 

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի
N 40-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Պահանջվող փաստաթղթերի

 

Ց Ա Ն Կ

 

1. Ստորև պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից.

 

ա) գործունեություն ծավալող ընկերության կանոնադրության և պետռեգիստրի գրանցման վկայականի պատճենը (անձնագրային տվյալները, եթե Հայտատուն ֆիզիկական անձ է).

բ) ջրօգտագործման թույլտվության պատճենը.

գ) Թույլտվությամբ նախատեսվող գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ բնակավայրերի ցանկը և Ջրային համակարգի տեղակայման քարտեզը.

դ) տեղեկանք մեկ այլ անձի սեփականության նկատմամբ սերվիտուտի անհրաժեշտության մասին կամ տեղեկանք դրա անհրաժեշտության բացակայության մասին: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է սերվիտուտ մեկ այլ անձի սեփականության նկատմամբ, պետք է ներկայացնել անհրաժեշտ սերվիտուտի բնույթի նկարագրությունը, նշել հնարավոր ազդեցության տակ ընկնող գույքի սեփականատիրոջ անունը, դիտարկվող գույքի տեղակայությունները, հայտատուի և այդ գույքի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագիր` անհրաժեշտ սերվիտուտի տրամադրման մասին.

ե) Թույլտվությամբ նախատեսվող գործունեության համար անհրաժեշտ հողի և այլ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր (վարձակալության պայմանագրեր, պետական գրանցման վկայականներ).

զ) տեղեկություններ Ջրային համակարգի օգտագործման ու կառավարման նախկին փորձի մասին (ներառում է Ջրային համակարգի օգտագործման ժամկետը` վերջին 5 տարիների ընթացքում, տարածքը, գործունեության տեսակը, գործունեության արդյունավետությունը).

է) տեղեկություններ ջրային ռեսուրսների որակի կամ քանակի վրա Հայտով պահանջվող Ջրային համակարգի օգտագործման և կառավարման վնասակար ազդեցության մասին (հրապարակումներ մամուլում կամ այլ տեղեկատվություն).

ը) Թույլտվությամբ նախատեսված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական և վարձակալված միջոցների ցանկը (հավելվածներ 3, 4).

թ) գործարար ծրագիր.

ժ) ընկերության վերջին տարվա ընդհանուր բնույթի ֆինանսական հաշվետվությունները (առկայության դեպքում նաև վերջին տարվա ընթացքում ընկերությունում անցկացված աուդիտորական եզրակացության և այլ մարմինների կողմից կատարված ստուգման ակտերի պատճենները).

ժա) տեղեկություն վարկերի կամ այլ փոխառությունների մասին (հավելված 5).

ժբ) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ.

ժգ) Հայտատուին վերաբերող դատական վարույթում գտնվող և ավարտված գործերի կամ դրանց բացակայության մասին տեղեկություն (օրինական ուժի մեջ մտած վճիռներ, որոշումներ, կատարողական վարույթի որոշումներ):

2. Սույն հավելվածի 1-ին կետի ժ) ենթակետով նախատեսված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե Հայտատուն ֆիզիկական անձ է:

 

 

Հավելված N 2
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի
N 40-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ՝ __________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ թույլտվություն

____________________________________________________________

(աշխարհագրական տարածքը, մարզը,

____________________________________________________________

թույլտվության գործունեության տեսակը, թույլտվության գործողության հայցվող ժամկետը)

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Անձն ուսումնասիրել է գործունեության իրականացման պայմանները և պարտավորվում է թույլտվություն ստանալու դեպքում գործել համաձայն դրանց:

Սույն դիմումին կցվում են՝

1.

____________________________________________________________

(փաստաթղթերի անվանումը)

(օրինակների և էջերի քանակը)
 

2.

____________________________________________________________  

3.

____________________________________________________________  

4.

____________________________________________________________  

5.

____________________________________________________________  

6.

____________________________________________________________  

7.

____________________________________________________________  

8.

____________________________________________________________  

9.

____________________________________________________________

10.

____________________________________________________________  

11.

____________________________________________________________  

12.

____________________________________________________________  

(Թույլտվություն ստացող Անձի անվանումը (անունը, ազգանունը), հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային

փոստը, բանկային տվյալները)

____________________________________________________________  

Կ.Տ.

_____________________________

______________________

(ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը)

(ղեկավարի ստորագրությունը)
___ _____________200__թվական

 

 _______________________   

(Անձի անվանումը, անունը, ազգանունը)

   

 

Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի
N 40-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ  ՀԻՄՆԱԿԱՆ  ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

առ 1_________________________ 200__ թ.

 

 

 

N

Հիմնական
միջոցի անվանումը

Չափի
միա-վորը

Քանակու-
թյունը

Տիպը կամ մակ-նիշը

Օգտակար
ծառայու-թյան
ժամկետը

Հիմնական բնութա-գիրը

Շահա- գործման հանձնման տարեթիվը

Շահագործ- վում է




այո (+)
ոչ (-)

Գտնվում է պահեստում




այո (+)
ոչ (-)

Ենթակա է դուրս գրման թե ոչ


այո (+)
ոչ (-)

Հիմ. միջ.    ամորտիզացի-այի կիրառ- վող նորման


%

 

Արժեքը
(հազ. դրամ)

 

Մաշվածությունը
(հազ. դրամ)

 

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

 վերագնա- հատված**

չվերագնա-հատված

վերագնա-հատված **

չվերագնա-հատված

վերագնա-հատված**

չվերագնա-հատված

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

 

Թույլատրված գործունեության մեջ ներգրավված

1

Շենքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Կառուցվածքներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Փոխանցող հարմարանքներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Մեքենաներ, սարքավորումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Տրանսպորտային միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

Արտադրական գույք, Տնտեսական գույք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

Այլ հիմնական միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

*) Դրվածքային և անձնագրային հզորությունը (արտադրողականությունը, թողունակությունը), ջրատարերի համար` երկարությունը և տրամագիծը:
**) Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված վերագնահատման արդյունքները։

Ծանոթություն: 1.  Տեղեկատվությունը ներկայացվում է նաև մագնիսական սկավառակով։
2. Նշված խմբավորմամբ ներկայացվում են բոլոր հիմնական միջոցները՝ մեկ առ մեկ։

________________

_______________

Ղեկավարի ստորագրությունը

(Անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

Հավելված N 4
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի
N 40-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Վարձակալության վերցված տեխնոլոգիական ԵՎ օժանդակ սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, հաստոցների, շենքերի, շինությունների, կառույցների, բաց տարածքների ցանկը

 

N

Վարձակալությամբ
վերցված միջոցի անվանումը

Մակնիշը

Օգտագործման ուղղությունը

Հիմնական բնութա -գիրը*

Վարձակալության պայմանագրի ժամկետները

Տարեկան
(ամսական)
վարձավճարի
չափը
(հազ.դրամ)

Վարձատուի անվանումը վարձակալական
պայմանագրի առանձնահատկու-թյունները (լիզինգ, ուղղակի վարձակալություն)

1 1.1

Տեխնոլոգիական սարքավորումներ



Ա




2

2.1

Օժանդակ

սարքավորումներ(կապի միջոցներ, համակարգիչներ, և այլն)







3 3.1

Տրանսպորտային միջոցներ և մեխանիզմներ



Բ




4 4.1

Շենքեր, շինություններ, կառույցներ

Չի
լրացվում


Գ–




5 5.1

Բաց տարածքներ

Չի
լրացվում


Դ




*

 

 

 Ա  -  դրվածքային հզորությունը (արտադրողականությունը, թողունակությունը), ջրատարների համար` երկարությունը և տրամագիծը

 

 Բ  -  անձնագրային հզորությունը

 

 

 

 

 

 

 

 Գ  -  օգտակար մակերեսը

 

 

 

 

 

 

 

 Դ  -  ընդհանուր մակերեսը

 

 

 

 

 

 

____________________

__________________

(Ղեկավարի անուն, ազգանունը, պաշտոնը)

(Ստորագրությունը)

Կ.Տ.

 

Հավելված N 5
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի
N 40-Ն որոշմամբ հաստատված կարգի

 ______________________

(Անձի անվանումը, անունը, ազգանունը)

 

Տեղեկատվություն վարկերի կամ այլ փոխառությունների մասին

 

N

Վարկի կամ այլ փոխառության նպատակը

Վարկի կամ այլ փոխառության աղբյուրը (ֆինանսական կազմակերպության անվանումը)

Վարկի կամ այլ փոխառության ծավալը
(հազ. դրամ)

Վարկի կամ այլ փոխառության
մարման
ժամկետը

Վարկի կամ այլ փոխառության տարեկան տոկոսադրույքը (տոկոսով)

   Կարճաժամկետ վարկեր և փոխառություններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ 

 

 

 

 

   Երկարաժամկետ վարկեր և փոխառություններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

____________________

__________________

(Ղեկավարի Անուն, Ազգանունը)

(Ստորագրությունը)

 

_____________________________

___ __________200__թվական

Կ.Տ.

 

 

Հավելված N 6
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի
N 40-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

200__ թվական. __________ ___-ի N _____որոշում

 

Թույլատրված գործունեության տեսակը՝__________________________________

___________________________________________________________

Թույլտվության գրանցման ամսաթիվը ___ _____________200__ թվական.

Թույլտվության գրանցման համարը N _________

Ստացված էջերի քանակը՝ ________________

Տրված է՝ _____________________________________________________

(Թույլտվություն ստացած Անձի անվանումը, անունը, ազգանունը,

___________________________________________________________

հասցեն, հեռախոսը, հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

___________________________________________________________

(Թույլտվություն ստացողի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,

___________________________________________________________

ում կողմից և երբ է տրված)

___________________________________________________________

___________________________________________________________

 

Թույլտվությունը ստացվել է՝

 

____________________200__ թվական.

___________________________________

(Թույլտվություն ստացողի ստորագրությունը)