Գլխավոր տեղեկություն
Համար
N 126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.266
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 126-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի  25-ի «Պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների անվճար դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման և որոշմամբ հաստատված կարգի վերնագրերը «անվճար դասագրքերով» բառերից հետո լրացնել «և ուսումնական գրականությամբ» բառերով.

բ) որոշման 1-ին կետը «անվճար դասագրքերով» բառերից հետո լրացնել «և ուսումնական գրականությամբ (ծրագրային նյութի կատարումն ապահովող քարտեզներ, ատլասներ, էլեկտրոնային նյութեր, պլակատներ)» բառերով.

գ) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը «դասագրքերը» բառից հետո լրացնել «և ուսումնական գրականությունը» բառերով.

դ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71-րդ, 72-րդ, 73-րդ կետերով.

«71. Տարրական դասարանների ուսուցիչներին դասագրքերը տրամադրվում են
3 տարի ժամկետով, անվճար:

72. Միջնակարգ դպրոցներն անվճար ապահովվում են պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումն ապահովող ուսումնական գրականությամբ:

73. Ուսումնական գրականությունը դպրոցներին տրվում է որպես գրադարանային ֆոնդ, և սովորողներն այդ ուսումնական գրականությունից օգտվում են անվճար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 20
Երևան