Գլխավոր տեղեկություն
Համար
N 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.05.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.02/11(97) Հոդ.66
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2002
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

3 ապրիլի 2002 թ.
ք. Երևան

N 25

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԵՐԿՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՌՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 30-ի N 55 որոշումը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Երկսակագնային համակարգում սպառողի և նրա ենթասպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման կարգը» (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան

 

Կ Ա Ր Գ

 

Երկսակագնային համակարգում սպառողի եվ նրա ենթասպառողների կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման

 

Սույնով սահմանվում է երկսակագնային համակարգում սպառողի և նրա ենթասպառողների կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման կարգը միաժամանակ երկսակագնային և միասակագնային հաշվառքի սարքեր օգտագործելու դեպքում։

1. Եթե սպառողը և բոլոր ենթասպառողները օգտվում են երկսակագնային հաշվիչներից, ապա՝

 Սպառողի ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է սպառողի երկսակագնային հաշվիչով գրանցված՝ ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված՝ ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ։

 Նույն սկզբունքով հաշվարկվում է գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակը։

2. Եթե սպառողը և ենթասպառողների մի մասն են օգտվում երկսակագնային հաշվիչներից (մյուս մասն օգտվում է միասակագնային հաշվիչներից), ապա սպառողի օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը ցերեկային և գիշերային ժամերի համար հաշվարկվում է հետևյալ կերպ.

ա) հաշվարկի համար ընդունվում է, որ միասակագնային հաշվիչներով գրանցված ամբողջ էլեկտրաէներգիան օգտագործվել է ցերեկային ժամերին.

 սպառողի ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է նրա երկսակագնային հաշվիչով գրանցված՝ ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված՝ ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի և միասակագնային հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ.

 սպառողի գիշերային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է նրա երկսակագնային հաշվիչով գրանցված՝ գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված՝ գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ.

բ) եթե սպառողի ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը ա) կետում բերված մեթոդով հաշվարկելիս ստացվում է բացասական մեծություն, ապա՝

 ընդունվում է, որ սպառողը ցերեկային ժամերին էլեկտրաէներգիա չի օգտագործել, հետևաբար դրա համար չի վճարում.

 սպառողի գիշերային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է նրա երկսակագնային հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակի և ենթասպառողների երկսակագնային հաշվիչներով գրանցված ամբողջ (գումարային) էլեկտրաէներգիայի և միասակագնային հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակի տարբերությամբ։

3. Եթե սպառողը օգտվում է միասակագնային, իսկ ենթասպառողները՝ երկսակագնային և միասակագնային հաշվիչներից, ապա՝

 սպառողի օգտագործած էլեկտրաէներգիայի քանակը հաշվարկվում է որպես սպառողի միասակագնային հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակության և ենթասպառողների բոլոր հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի գումարային քանակների տարբերություն։