ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 մարտի 2002 թ. |
N 23 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՄԱԿԱՐԳԻ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի զ) ենթակետը և 59-րդ հոդվածի 4-րդ կետը, մինչև 110կՎ ենթակայանները «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից «Հայէլցանց» ՓԲԸ-ին հանձնելու առնչությամբ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայէներգո» ՓԲԸ-ի և «Հայէլցանց» ՓԲԸ-ի միջև օպերատիվ փոխհարաբերությունները կանոնակարգող նոր նորմատիվ ակտերի հաստատումը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. «Հայէլցանց» ՓԲԸ-ին հանձնված 110կՎ ենթակայանների 110 կՎ հաղորդաձողերի և տրանսֆորմատորների օպերատիվ ենթակայությունը շարունակել իրականացնել ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից 10.01.00թ. հաստատված` էներգահամակարգի արտադրող և հաղորդող, «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» ՊՓԲԸ-ների օպերատիվ անձնակազմի և «Հայէներգո» ՓԲԸ-ի ԿԿՎ-ի (կենտրոնական կարգավարական վարչություն) հերթապահ կարգավարների փոխհարաբերությունների վերաբերյալ հրահանգի 2-րդ հավելվածի համաձայն, թողնելով դրանք ԿԿՎ-ի օպերատիվ վարույթում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մասնաճյուղերի կարգավարի օպերատիվ կառավարման տակ։
2. Հանձնարարել «Հայէներգո» ՓԲԸ-ին՝ համագործակցելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, «Հայէլցանց» ՓԲԸ-ի և արտադրող ՓԲԸ-ների հետ, մեկամսյա ժամկետում մշակել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, «Հայէլցանց» ՓԲԸ-ի, արտադրող ՓԲԸ-ների և համակարգի օպերատորի փոխհարաբերությունները կանոնակարգող փաստաթուղթ, համաձայնեցնել ՀՀ էներգետիկայի նախարարության հետ և ներկայացնել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հաստատմանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|