Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.10.2000-11.02.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.11.09/16(58)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.10.2000
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2000 թ.

N 21

քաղ. Երևան

 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) կետը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունվարի 9-ի N 22 որոշմամբ հաստատված` Բաշխող-Բաժանորդ (բնակչության համար) պայմանագրի օրինակելի ձևը:

3. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին մինչև 2001 թվականի մարտի 31-ը վերակնքել սպառողների հետ կնքված պայմանագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Նախագահի տեղակալ

Ն. Գրիգորյան

 

 

Կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ)

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N _____

 

___ _________ 200 ___ թ.

 

_________________________

պայմանագրի կնքման վայրը

 

 

Գազամատակարարող կազմակերպությունը`

 

____________________________________________________

(անվանումը, հարկային դասիչը)

____________________________________________________

(մասնաճյուղի անվանումը)

 

ի դեմս _______________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն),

 

որը գործում է _____________________________ հիման վրա, մի կողմից,

                    (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

Փոստային ցուցիչը և հասցեն __________________________________

 

Հեռախոսահամարները ______________________________________

 

Բանկի անվանումը և հաշվեհամարը ______________________________

 

և Բաժանորդը ___________________________________ մյուս կողմից,

                                              (անուն, ազգանուն)

 

Փոստային ցուցիչը և հասցեն __________________________________

 

Հաշվառման քարտի համարը ___________________________________

 

Հեռախոսահամարները _______________________________________

 

Անձնագրի տվյալները ________________________________________

 

համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետև` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրի առարկան գազամատակարարող կազմակերպության (այսուհետև` Մատակարար) կողմից Բաժանորդին կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարումն է:

1.2. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատակարարել անհրաժեշտ քանակի բնական գազ, իսկ Բաժանորդը` վճարել սպառված գազի դիմաց պայմանագրով սահմանված կարգով:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրով, բնական գազից օգտվելու կանոններով (ԳՕԿ), ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2.2. Մատակարարը պարտավորվում է.

2.2.1. Ապահովել Բաժանորդի հուսալի գազամատակարարումը տեխնիկական նորմերին և ստանդարտներին համապատասխանող որակի և անհրաժեշտ քանակի բնական գազով:

2.2.2. Գազամատակարարման ընդհատման դեպքում այն վերականգնել պայմանագրով և ԳՕԿ-ով սահմանված ժամանակահատվածում:

2.2.3. Բաժանորդի պահանջով ԳՕԿ-ով սահմանված ժամկետում պարզաբանել բնական գազի ծախսի ու արժեքի հաշվարկված մեծությունների ճշտությունը:

2.2.4. Ապահովել գազահաշվիչի ցուցմունքների տեսանելիությունը:

2.2.5. Բաժանորդին ծանոթացնել Կողմերի` ԳՕԿ-ով սահմանված գազամատակարարման պայմաններին և պատասխանատվությանը, նրա հետ անցկացնել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների սկզբնական և պարբերական հրահանգավորում (հավելված N 1):

2.2.6. Ապահովել իր պատասխանատվության տակ գտնվող գազամատակարարման համակարգի ամբողջական և անկորուստ պահպանումը` ներառյալ գազահաշվիչի կապարակնիքները, այդ թվում Բաժանորդի կողմից դրված կապարակնիքները (հատուկ նշումները):

2.2.7. Գազամատակարարման դադարեցման դեպքում սահմանված կարգով նախապես այդ մասին զգուշացնել Բաժանորդին: Վթարի և վթարի կանխարգելման պատճառով գազամատակարարման դադարեցման դեպքերում Բաժանորդին հայտնել դադարեցման պատճառների և վերականգնման կանխատեսվող ժամանակի մասին:

2.2.8. Ընդհատված գազամատակարարման վերականգնման դեպքում լրատվության և (կամ) այլ միջոցներով Բաժանորդին զգուշացնել գազամատակարարման սկսման ճշգրիտ ժամանակի մասին:

2.3. Բաժանորդը պարտավորվում է.

2.3.1. Վճարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում փաստացի սպառած գազի դիմաց պայմանագրով սահմանված կարգով:

2.3.2. Առանց Մատակարարի թույլտվության և ստուգման չփոխարինել նախագծով և ընդունման ակտով նախատեսված գազասպառիչ սարքերը, չտեղադրել նոր սարքեր, ինքնակամ միացումներ ներտնային համակարգին:

2.3.3. Չկատարել միացումներ գազամատակարարման համակարգին (գազահաշվիչից առաջ):

2.3.4. Չխախտել գազահաշվիչի և նրա կապարակնիքների ամբողջականությունը:

2.3.5. Ապահովել Մատակարարի վկայագիր ներկայացնող աշխատակիցների (ներկայացուցիչների) ազատ մոտեցումը գազահաշվիչներին, իսկ հրահանգավորման ժամանակ գազի ներտնային համակարգին` նախագծին և տեխնիկական պայմաններին` դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով:

2.3.6. Ապահովել ծխատարների և (կամ) օդատարների մաքրությունը և դրանց վկայագրումը:

2.3.7. Ներտնային գազասարքավորումներից և (կամ) գազի խողովակներից գազի արտահոսք հայտնաբերելու դեպքում անմիջապես դադարեցնել գազի օգտագործումը և հայտնել գազի վթարային ծառայություն:

2.3.8. Ապահովել իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող տարածքով անցնող Մատակարարի գազախողովակների, գազահաշվիչների, կապարակնիքների և դրանք կրող շինարարական կառուցվածքների ամբողջականությունը, իր տարածքում չկատարել այնպիսի վերակառուցման աշխատանքներ, որոնք խախտում են գազախողովակների անցկացման նախագծով նախատեսված պայմանները: Գազի համակարգի ամբողջականության պահպանման համար Բաժանորդի և Մատակարարի պատասխանատվության տարանջատման կետը նշված է N 2 հավելվածում:

2.3.9. Բնակարանը վաճառելու (փոխանակելու կամ այլ ձևով օտարելու, որը հանգեցնում է բնակարանի սեփականատիրոջ փոփոխության) դեպքում դիմել Մատակարարին վերջնահաշվարկ կատարելու, պայմանագիրը լուծելու և բնակարանի գազամատակարարումը դադարեցնելու համար, ինչի մասին Մատակարարը տեղեկանք է տալիս Բաժանորդին:

 

3. Ծախսված բնական գազի հաշվառումը

 

3.1. Բաժանորդի կողմից ծախսված բնական գազի հաշվառումը կատարվում է գազի ներտնային համակարգի մուտքի վրա տեղադրված գազահաշվիչի միջոցով, որի տեխնիկական տվյալները գրանցվում են պայմանագրի դ1 հավելվածում (ակտ գազահաշվիչի տեղադրման (փոխարինման) մասին): Գազահաշվիչի փոխարինման դեպքում կազմվում է երկկողմանի ստորագրված նոր ակտ և կցվում պայմանագրին:

 

4. Սպասարկման պայմանները

 

4.1. Բաժանորդին մատակարարվող բնական գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ԳՈՍՏ 5542-82-ով սահմանված պայմաններին: Համաձայն նշված ԳՈՍՏ-ի` գազի ստորին տեսակարար ջերմարարությունը (կալորիականությունը) չպետք է ցածր լինի 31.8 ՄՋ/նխմ (7600 կկալ/նխմ-ից):

4.2. Մատակարարի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազամատակարարման համակարգի և Բաժանորդի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազի ներտնային համակարգի սահմանազատման կետը անմիջապես գազահաշվիչից հետո տեղադրված փականն է (հավելված N 2):

4.3. Գազամատակարարման համակարգը (այդ թվում` գազահաշվիչը) սպասարկում և շահագործում է Մատակարարը իր միջոցներով: Գազի սպառման ներտնային համակարգը, սկսած սահմանազատման կետից, շահագործում է Բաժանորդը` անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմամբ: Այդ համակարգի սպասարկման և անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները կատարվում են Բաժանորդի հաշվին` համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից պայմանագրային հիմունքներով:

4.4. Կապարակնիքների և (կամ) գազահաշվիչի փոխարինման հետ կապված ցանկացած գործողություն իրավասու և պարտավոր է կատարել միայն մատակարարը` Բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ: Նոր կապարակնիքներ դնելու դեպքում հաշվիչի տեղադրման (փոխարինման) ակտում պարտադիր նշումներ են կատարվում (հավելված N 3):

 4.5. Բաժանորդն իրավունք ունի պահանջել իր կամ իր կողմից լիազորված անձի մասնակցությունը գազահաշվիչի լաբորատոր ստուգաչափումներին:

4.6. Տեղում գազահաշվիչի զննումը կամ ստուգումը կարող է կատարվել ինչպես Մատակարարի, այնպես և Բաժանորդի նախաձեռնությամբ համատեղ ներկայությամբ: Անհրաժեշտության դեպքում Մատակարարը կարող է գազահաշվիչը տեղում ստուգել վերահսկող գազահաշվիչով շարժական ստենդի միջոցով: Եթե ստուգաչափման արդյունքում պարզվի, որ գազահաշվիչի և վերահսկող գազահաշվիչի ցուցմունքների տարբերությունը նոմինալ ծախսի դեպքում գերազանցում է (3 %-ը, ապա գազահաշվիչը համարվում է անսարք և ուղարկվում վերանորոգման ու պետստուգաչափման:

4.7. Ստուգման արդյունքում գազահաշվիչի անսարքությունը հաստատվելու դեպքում ստուգաչափման ծախսերը կատարում է Մատակարարը, հակառակ դեպքում Բաժանորդը, եթե նա է ստուգման նախաձեռնողը:

4.8. Բաժանորդն իրավունք ունի Մատակարարից տեղեկատվություն ստանալ մատակարարված բնական գազի որակական ցուցանիշների վերաբերյալ:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում պայմանագրով, ԳՕԿ-ով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.2. Եթե Կողմերից մեկը պայմանագրի առնչությամբ կատարել է այնպիսի գործողություն, որով մյուս կողմին վնաս է պատճառել, ապա պարտավոր է հասցված վնասը փոխհատուցել օրենքով սահմանված կարգով:

5.3. Մատակարարը պատասխանատվություն է կրում`

ա) պայմանագրի 2.2.1 կետի խախտման համար ԳՕԿ-ով սահմանված կարգով.

բ) գազահաշվիչների բնականոն աշխատանքի, պարբերաբար դրանց սպասարկման և տեխնիկական վիճակի համար:

5.4. Բաժանորդը պատասխանատվություն է կրում. պայմանագրի 2.3.3 կետի խախտման, ինչպես նաև 2.3.4 կետի այնպիսի խախտումների դեպքում, որոնք միտված են փաստացի սպառված գազի հաշվառման նվազեցմանը: Նշված խախտումների հայտնաբերման դեպքում կազմվում է երկկողմանի ակտ, որը հիմք ընդունելով Մատակարարը դադարեցնում է Բաժանորդի գազամատակարարումը և ԳՕԿ-ով սահմանված կարգով վերահաշվարկում Բաժանորդի ծախսած բնական գազի քանակը:

Բաժանորդի գազամատակարարումը վերականգնվում է Մատակարարի վնասը (վերահաշվարկված գազի արժեքը, գազամատակարարման վերականգնման հետ կապված ծախսերը և (կամ) գազահաշվիչի փոխարինման (նորոգման) ծախսերը ամբողջությամբ փոխհատուցելուց կամ Մատակարարի համար ընդունելի պայմաններով Կողմերի ստորագրությամբ վնասի փոխհատուցման պայմանագիր և ժամանակացույց կազմելուց հետո:

 

6. Վճարումները

 

6.1. Մատակարարվող բնական գազի առավելագույն սակագինը սահմանում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը` «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրի կնքման պահին այն կազմում է ________ դրամ մեկ նխմ-ի համար:

6.2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինը ուժի մեջ է մտնում ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի սահմանած ժամկետից:

6.3. Եթե Մատակարարը օրենքով սահմանված կարգով բնական գազը մատակարարում է կամ որոշակի ժամկետից սկսած մատակարարելու է առավելագույն սակագնից ցածր սակագնով, ապա այդ մասին պարտավոր է նախօրոք գրավոր ծանուցել Բաժանորդին:

6.4. Բաժանորդը սպառած գազի համար վճարում է օրենքով, պայմանագրով և ԳՕԿ-ով սահմանված կարգով:

6.5. Գազիֆիկացման կամ գազամատակարարման վերսկսման համար Բաժանորդի կողմից կատարված կանխավճարները ենթակա են փոխհատուցման սահմանված կարգով և դրան համապատասխան կնքված պայմանագրով:

6.6. Մատակարարը մինչև հաջորդ ամսվա _______ -ը Բաժանորդին է ներկայացնում գազահաշվիչով գրանցված սպառված գազի համար վճարման փաստաթուղթ հաշվարկված գործող սակագներով:

6.7. Բաժանորդը գազահաշվիչի ցուցմունքին համապատասխան ներկայացված վճարման փաստաթղթով վճարում է սպառված գազի դիմաց ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա ______ -ը ընկած ժամանակահատվածում` Մատակարարի ներկայացրած բանկային հաշվեհամարին:

 

7. Այլ պայմաններ

 

7.1. Պայմանագրով չկարգավորված հարցերը և Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից, անորոշ ժամկետով և կարող է դադարեցվել կամ լուծվել օրենքով սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական յուրաքանչյուր կողմի համար:

7.4. Մատակարարը կարող է ժամանակավորապես դադարեցնել կամ սահմանափակել Բաժանորդի գազամատակարարումը, եթե`

 կատարվում են ծրագրային կամ արտածրագրային (վթարային) կանխարգելիչ-վերանորոգման աշխատանքներ, որոնց տևողության մասին Մատակարարը հայտնում է Բաժանորդին.

 իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ընդունվել է բնակչության գազամատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին համապատասխան որոշում.

 առկա են Բաժանորդի գազամատակարարումը խոչընդոտող անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հանգամանքներ:

Մատակարարումը վերականգնվում է մատակարարման ընդհատման պատճառները վերացնելուց (վերանալուց) և մատակարարման վերականգնման մասին Բաժանորդին նախապես զգուշացնելուց հետո:

7.5. Մատակարարը կարող է նաև դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, եթե`

 Բաժանորդը պայմանագրի 6.4 և 6.7 կետերով սահմանված կարգով վճարումները չի կատարել և, եթե ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված կարգով Մատակարարը տեղեկացրել է Բաժանորդին գազամատակարարման դադարեցման մասին.

 Մատակարարը կամ հսկողության պետական մարմինների ներկայացուցիչները հայտնաբերել և ակտավորել են Բաժանորդի պատասխանատվության տակ գտնվող գազի սպառման համակարգում այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել գազի օգտագործման (մատակարարման) անվտանգության կանոնների խախտման:

Բաժանորդի գազամատակարարումը վերականգնվում է նրա կողմից խախտումները և դրանց հետևանքները վերացնելուց հետո:

7.6. Գազահաշվիչը հանելիս Մատակարարը պարտավոր է այն փոխարինել շրջանառու ֆոնդի գազահաշվիչով:

Վերջինիս բացակայության դեպքում Մատակարարը կատարում է առանց գազահաշվիչի գազի ժամանակավոր միացում, որի դեպքում սպառված գազի հաշվառումը կատարվում է գազահաշվիչի տեղադրմանը նախորդող վերջին 30 օրերի ընթացքում Բաժանորդի օրական միջին գազօգտագործման ծավալներից ելնելով: Առանց գազահաշվիչի գազօգտագործման ժամկետը չպետք է գերազանցի 10 օրը:

7.7. Կողմերից մեկի նախաձեռնությամբ գազահաշվիչի փոխարինումը ավելի թողունակ գազահաշվիչով կատարվում է սահմանված կարգով:

 

8. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցուցակը

 

8.1. Հավելված N 1 - կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների հրահանգավորման, ստուգման և ներտնային համակարգի տեխնիկական պայմաններին ու նախագծին համապատասխանեցման և ստացման թերթիկ:

8.2. Հավելված N 2 - գազի ներտնային համակարգի և գազամատակարարման համակարգի սահմանազատման, Բաժանորդի և Մատակարարի պատասխանատվության տարանջատման ակտի:

8.3. Հավելված N 3 - գազի առևտրային հաշվիչի տեղադրման (փոխարինման) ակտ:

 

Մատակարար`
_______________________
(անուն, ազգանուն)
___________________
(ստորագրություն)

Կ.Տ.

 Բաժանորդ`
______________________
(անուն, ազգանուն)
___________________
(ստորագրություն)

 

Հավելված N 1
Բնական գազի մատակարարման
(կենցաղային սպառման) պայմանագրի

 

Կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների հրահանգավորման ստուգման և ներտնային համակարգի տեխնիկական պայմաններին և նախագծին համապատասխանության ստուգման թերթիկ*)

 

1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ __________________________

2. Բաժանորդ ________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, հասցե)

Քարտի համարը _______________________________________________

 

3. Անվտանգության հիմնական պահանջներ

 

3.1. Գազի ներտնային համակարգի (սկսած մուտքային փականից) անվտանգ շահագործման համար պատասխանատվություն է կրում Բաժանորդը:

Գազի ներտնային համակարգի սպասարկումը և նորոգումը կատարվում է Բաժանորդի հաշվին համապատասխան որակավորման հավաստագիր ունեցող անձի (կազմակերպության) կողմից, պայմանագրային հիմունքներով:

3.2. Գազի ներտնային համակարգից օգտվելու անվտանգության տեխնիկայի կանոնների և գազասարքերի ամբողջական պահպանման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Բաժանորդը, այդ թվում`

 գազատար խողովակներին ապօրինի միացումներ կատարելու,

 գազահաշվիչի հանգույցի ամբողջականությունը խախտելու,

 նախագծով նախատեսված գազի սարքավորումները տեղափոխելու կամ լրացուցիչ սարքավորումներ ինքնակամ միացնելու,

 գազիֆիկացման նախագծով չնախատեսված, ինքնաշեն, ոչ գործարանային արտադրության, ՀՀ պետստանդարտի կողմից չարտոնագրված սարքերից (այդ թվում ջեռուցման) օգտվելու,

 չարտոնագրված կազմակերպության կամ ֆիզիկական անձի միջոցով Բաժանորդի պատասխանատվության տակ գտնվող ներտնային գազահամակարգը նորոգելու, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և այլ աշխատանքների կատարելու,

 ծխաօդատար ուղիների, այդ թվում թիթեղյա խողովակներով միացումների տեխնիկական ստուգման ժամկետանց ակտով և (կամ) անսարք վիճակում շահագործելու համար:

3.3. Գազամատակարարման և (կամ) գազի ներտնային համակարգում գազի արտահոսքի հայտնաբերման կամ վթարների դեպքերում դադարեցնել գազի սպառումը, չօգտվել բաց կրակից և անհապաղ տեղեկացնել գազի վթարային ծառայությանը` _____________________________________:

(հեռախոս, հասցե)

3.4. Գազասարքերից օգտվելուց առաջ ստուգել ծխաօդատար ուղիների աշխատանքը, անսարքություն հայտնաբերելու դեպքում չօգտվել գազասարքերից և անհապաղ դիմել տարածքային կամավոր հրշեջ ընկերություն:

 

*) հրահանգավորումը և զննումներն իրականացվում են ոչ ուշ, քան տարին մեկ անգամ

 

4. Մինչ գազամատակարարման իրականացումը (գազամատակարարման վերականգնումը) Մատակարարի ներկայացուցչի կողմից ստուգվել է գազի ներտնային համակարգի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, նախագծին և անվտանգության կանոններին: Թերություններ և խախտումներ չեն հայտնաբերվել:

 

__________________________________________________________________
(անուն, ազգանուն, պաշտոն, ստորագրություն)

 

Հրահանգավորում ստացող Բաժանորդ
__________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
__________________________
(ստորագրություն)

Հրահանգավորեց
___________________________
(անուն, ազգանուն, ազգանուն)
__________________________
(ստորագրություն)

   

 

Բաժանորդի հրահանգավորումների եվ գազի ներտնային համակարգի ստուգման գրանցումները

 

Ամիս
ամսաթիվ

Հրահանգավորող և ստուգող անձ

Հրահանգավորման
և ստուգման
նպատակը,
արդյունքները*

Բաժանորդ

Անուն, հայրանուն,
ազգանուն, պաշտոն

Ստորագրություն

Անուն, հայրանուն,
ազգանուն

Ստորագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

* Գազամատակարարի ներկայացուցչի կողմից ստուգվում է գազի ներտնային համակարգի, Բաժանորդի գազահաշվիչի ամբողջականությունը, նրա պատասխանատվության տակ գտնվող գազամատակարարման համակարգի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, նախագծին և անվտանգության կանոններին:

 

Հավելված N 2
Բնական գազի մատակարարման
(կենցաղային սպառման) պայմանագրի

 

Գազի ներտնային համակարգի եվ գազամատակարարման համակարգի սահմանազատման, Բաժանորդի եվ Մատակարարի պատասխանատվության տարանջատման կետ

 

1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ __________________________

2. Հասցեն __________________________________________________

 

3. Բաժանորդ ________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, հասցե)

Քարտի համարը _______________________________________________

 

4. Բաժանորդի գազի ներտնային համակարգի սխեման հատակագծի վրա

 

                             
                             
                             
                             
                             

 

Սխեմայում օգտագործված պայմանական նշանները

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18749

5. Բաժանորդի գազասպառման տեղակայանքների բնութագիրը

 

N/N ըստ 4
կետի
սխեմայի

Անվանումը

Մակնիշը

Գործարա-նային N

Տեխնիկական
բնութագիրը

Տեղադրման
ժամանակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6. Բաժանորդի գազամատակարարման նախագիծը կազմվել է ____________

__________________________________________________

(նախագծող կազմակերպությունը, նախագծի N, նախագծման ժամանակը)

 

7. Գազի ներտնային համակարգը ստուգված և փորձարկված է, այն համապատասխանում է անվտանգության տեխնիկայի և գազի սարքավորման պահանջներին:

8. Գազի ներտնային համակարգի վերափոխման, նոր սարքերի տեղադրման, գործող սարքերի փոխարինման դեպքում սույն փաստաթուղթը ենթակա է վերակնքման:

 

 

Մատակարար`
______________________
(անուն, հայրանուն, ազգանուն, պաշտոնը)
___________________
(ստորագրություն)

 Բաժանորդ`
____________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
___________________
(ստորագրություն)

 

Հավելված N 3
Բնական գազի մատակարարման
(կենցաղային սպառման) պայմանագրի

 

Գազի ներտնային առեվտրային հաշվիչի տեղադրման (փոխարինման) ակտ (կազմվում է երկու օրինակից)

 

1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ ___________________________

 

2. Հասցեն ___________________________________________________

 

3. Բաժանորդ _________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, հասցե)

 

Հասցեն _____________________________________________________

 

Քարտի համարը ________________________________________________

 

4. Գազահաշվիչի տեղադրման (փոխարինման) հիմքը _________________________

 

__________________________________________________________

(Նոր Բաժանորդ, պլանային փոխարինում, արտապլանային փոխարինում, հանձնարարության N)

 

5. Տեղադրման (փոխարինման) հանձնարարություն տվող անձը ___________________

 

__________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն, պաշտոն, ամիս, ամսաթիվ)

 

6. Տեղադրում (փոխարինում) կատարող պատասխանատու անձը __________________

 

__________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն, պաշտոն, ամիս, ամսաթիվ)

 

7. Գազահաշվիչի տվյալները

 

Հաշվիչի տվյալներ

Փոխարինվող
հաշվիչ

Նոր
տեղադրվող
հաշվիչ

Կապարակնիքների
ամբողջականություն

Գազահաշվիչի մակնիշը, գործարանային N, թողարկման տարեթիվը      
Ստուգաչափող կազմակերպությունը, ստուգաչափման ժամկետը      
Հաջորդ պլանային ստուգաչափման ժամկետը      
Գազահաշվիչի տեղադրման տեղը և պայմանները      
Մատակարարի և ստուգաչափողի կողմից գազահաշվիչի վրա տեղադրված կապարակնիքը      
Բաժանորդի կողմից գազահաշվիչի վրա տեղադրված կնիքները (հատուկ նշումներ)      
Գազահաշվիչի աշխատանքի փորձարկումը տեղադրումից հետո      

 

8. Հանված գազահաշվիչի տեխնիկական վիճակի նկարագրությունը _______________

________________________________________________________

________________________________________________________

9. Նախատեսվում է (չի նախատեսվում) հանված գազահաշվիչի ստուգաչափում`

 

Բաժանորդի ներկայությամբ ______________________________________

                                                                               ամիս, ամսաթիվ, հասցե

________________________________________________________

 

10. Գազահաշվիչի փոխարինման ժամանակ Բաժանորդի գազի ներտնային համակարգի

զննման արդյունքները _________________________________________

________________________________________________________

 

11. Փոխարինման և կապարակնքման աշխատանքները կատարվել են

Բաժանորդի (նրա ներկայացուցչի) մասնակցությամբ

____  __________ 200 ___ թ.

 

Մատակարար`
______________________
(անուն, հայրանուն, ազգանուն, պաշտոնը)
___________________
(ստորագրություն)

 Բաժանորդ`
____________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
___________________
(ստորագրություն)

 

Նշումներ կապարակնիքի փոխարինման մասին

 

____________________________________________ (             )

 

____________________________________________ (              )

 

____________________________________________ (              )

 

____________________________________________ (              )

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.12.2005, N 199-Ն 11.02.2006, N 21
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան