Գլխավոր տեղեկություն
Համար
N 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.06.14/12(75) Հոդ.81
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.2001
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2001 թ.
ք. Երևան

N 23

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ե) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ջերմային էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ
Վ. Մովսեսյան

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2001 թվականի
մայիսի 29-ի N 23 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո  Ր  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ջերմային էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետև` ՋՄՕԿ) օգտագործված հիմնական հասկացությունները.

 

ջերմամատակարարող
ընկերություն`
ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման և (կամ) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
   
սպառող (բաժանորդ)` ջերմային էներգիայի պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որը ջերմային էներգիայի մատակարարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր) է կնքել ջերմամատակարարող ընկերության հետ.
   
ենթասպառող
(ենթաբաժանորդ)`
սպառող, որի ջերմամատակարարումն իրականացվում է այլ սպառողի ցանցերից, և որն ունի սահմանված կարգով կնքված ջերմային էներգիայի մատակարարման երկկողմ կամ եռակողմ պայմանագիր.
   
ջերմային էներգիայի պայմագրային քանակություն` ջերմային էներգիայի ջերմային էներգիայի քանակություն, որը պայմանագրային փոխհամաձայնեցվում է ջերմամատակարարող քանակություն` ընկերության և սպառողի միջև ու ամրագրվում ջերմային էներգիայի մատակարարման պայմանագրով.
   
ջերմաստիճանային
գրաֆիկ`
արտաքին օդի ջերմաստիճանից կախված ցանցային ջրի գրաֆիկ` ջերմաստիճանի փոփոխության կորը.
   
ջերմասպառման
համակարգ`
սպառողի հաշվեկշռում գտնվող ջերմային ցանցերի և ջերմային էներգիայի սպառիչների համախումբ.
   
ջերմային ցանց` խողովակագծերի և սարքավորումների համախումբ, որոնցով կատարվում է ջերմային էներգիայի տեղափոխումը և բաշխումը.
   
ջերմամատակարարման
համակարգ`
ջերմամատակարարող ընկերությունների` արտադրողի, տեղափոխողի և բաշխողի հաշվեկշիռներում գտնվող ջերմային էներգիայի արտադրման կայանքների և ջերմային ցանցերի համախումբ.
   
ջերմասպառման ներտնային
համակարգ (բնակչության
համար)`
 
ջերմային էներգիայի առևտրային հաշվառքի սարքերից անմիջապես հետո տեղակայված ջերմային ցանցը և բնակարանում տեղադրված բոլոր ջերմասպառող սարքերը.
   
տեխնիկական պայմաններ` սպառողի (բաժանորդի) ջերմասպառման համակարգը ջերմամատակարարման համակարգին (կամ այլ սպառողի ջերմասպառման համակարգին) միացման, սպառված ջերմային էներգիայի հաշվառումը և ջերմասպառման համակարգի անվտանգ շահագործումն ապահովող` ջերմամատակարարող ընկերության կողմից առաջադրվող պայմաններ.
   
առաքման կետ` ջերմամատակարարման և ջերմասպառման համակարգերի (նաև ներտնային) սահման, որտեղ տեղակայված են ջերմային էներգիայի առևտրային հաշվառքի և ջերմակրի պարամետրերի չափիչ-հսկիչ սարքերը, կամ որտեղ իրականացվում է ջերմային էներգիայի առուվաճառքը:

 

2. ՋՄՕԿ-ը սահմանում է ջերմամատակարարող ընկերությունների, սպառողների (բաժանորդների) ու ենթասպառողների (ենթաբաժանորդների) փոխհարաբերությունները և պարտադիր է նրանց համար:

3. Սպառողին (բաժանորդին) վերաբերող ՋՄՕԿ-ի բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթասպառողի (ենթաբաժանորդի) վրա, եթե վերջինիս վերաբերյալ այլ բան սահմանված չէ:

4. Ջերմամատակարարող ընկերության կողմից սպառողին (բաժանորդին) ջերմային էներգիայի մատակարարումը թույլատրվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան և հետևյալ պայմանների բավարարման դեպքում:

 Ջերմամատակարարման համակարգին նորմատիվ ակտերի հիման վրա սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան ջերմասպառման համակարգի միացում,

 Ջերմամատակարարող ընկերության հետ ջերմային էներգիայի մատակարարման պայմանագրի առկայություն:

Պայմանագրին կցվում է (բացի բնակչության հետ կնքվողից) ջերմային ցանցերի հաշվեկշռային պատկանելության, ջերմային էներգիայի հաշվառման և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը, որը պայմանագրի անբաժանելի մասն է:

Սպառողի (բաժանորդի) և ջերմամատակարարող ընկերության միջև կնքված պայմանագրում նշվում են սպառողի (բաժանորդի) ջերմային ցանցին միացված ենթասպառողի (ենթաբաժանորդների) տվյալները (անվանումը, հասցեն, ջերմային էներգիայի սահմանաքանակը, ջերմասպառման ռեժիմը, բանկային տվյալները և այլն):

Բնակչության համար նշվում է միայն ենթասպառողի (ենթաբաժանորդի) անվանումը և հասցեն:

5. Ջերմամատակարարող ընկերությունը նոր սպառողի հետ պայմանագիր կնքելու օրվանից բացում է սպառողի (բաժանորդի) հաշվառման քարտ:

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՋԵՐՄԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Սպառողի (բաժանորդի) նոր կամ վերակառուցվող ջերմասպառման համակարգը ջերմամատակարարման համակարգին միացման տեխնիկական պայմանները առաջադրում է ջերմամատակարարող ընկերությունը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի տեղակայանքներին միացվում են նոր կամ վերակառուցվող կայանքները: Նոր սպառողի հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղադրման ծախսերը կրում է ջերմամատակարարող ընկերությունը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

7. Ջերմամատակարարող ընկերությունն իր սպառողի (բաժանորդի) ջերմասպառման ցանցից սնվելու համար նոր սպառողին (ենթասպառողին) տեխնիկական պայմաններ կարող է տալ վերջինիս կողմից սպառողի (բաժանորդի) առաջադրած լրացուցիչ տեխնիկական պայմանների բավարարման և նրա գրավոր համաձայնության դեպքում:

8. Ջերմամատակարարող ընկերությունը սպառողի (բաժանորդի) նոր հզորությունների միացման մասին հայտն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում քննարկում է այն և առաջարկում ջերմամատակարարման տեխնիկական պայմաններ:

Ջերմամատակարարող ընկերության ցանցերին ջերմասպառման համակարգի միացման տեխնիկական պայմաններում նշվում են միացման կետերը (ջերմային հանգույց, ջերմատար), ջերմակրի պարամետրերը (ճնշում, ջերմաստիճան), հաշվառքի սարքերի տեղադրման վայրը:

Սպառողի (բաժանորդի) նոր կամ վերակառուցվող ջերմասպառման համակարգերի հետ կապված գործող ջերմամատակարարման համակարգի ընդլայնման նպատակով (ջերմատարի և ջերմակայանքների փոխարինում, նոր ջերմափոխանակիչ սարքերի տեղադրում և այլն) անհրաժեշտ ծախսերը կատարվում է ջերմամատակարարող ընկերությունը` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդիկայով:

9. Ջերմամատակարարող ընկերության և սպառողի միջև փոխհամաձայնեցված տեխնիկական պայմանները պարտադիր է կողմերի համար:

Ջերմային ցանցերում կատարված փոփոխությունների հետևանքով սպառողին (բաժանորդին) նոր տեխնիկական պայմաններ առաջադրելու դեպքում, ջերմասպառման համակարգի անհրաժեշտ փոփոխության հետ կապված ծախսերը կատարում է ջերմամատակարարող ընկերությունը:

10. Նոր սպառողներին ջերմային ցանցին միացնելու տեխնիկական պայմաններում պարտադիր նշվում է նրանց գործողության ժամկետը:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՋԵՐՄԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. Սպառողի (բաժանորդի) նոր միացվող, վերակառուցվող տեղակայանքները պետք է համապատասխանեն պարտադիր նորմատիվ ակտերին, ապահովված լինեն սարքավորումների անձնագրերով, շինարարության ավարտական ակտով, թողարկման և փորձարկման փաստաթղթերով, ջերմասպառող համակարգի փորձարկման ու կարգաբերման ակտով:

12. Սպառողն (բաժանորդն) իր ջերմակայանքների նախագծային, թողարկման և փորձարկման փաստաթղթերը, ինչպես նաև շինարարության ավարտական ակտը ներկայացնում է ջերմամատակարարող ընկերությանը, որը ստուգում է ջերմասպառման սարքավորումների տեղակայման համապատասխանությունը առաջադրված տեխնիկական պայմաններին: Շեղումների հայտնաբերման դեպքերում ջերմամատակարարող ընկերության կողմից ջերմամատակարարում չի իրականացվում: Սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը կարող է իրականացվել միայն հայտնաբերված խախտումների վերացումից հետո:

13. Ջերմամատակարարող ընկերությունը ջերմամատակարարումն իրականացնում է ջերմային էներգիայի հաշվառքի սարքերի առկայության և ջերմամատակարարման պատասխանատու անձի նշանակման դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

14. Ջերմային էներգիայի ծախսի հաշվառումը կատարվում է առաքման կետում:

15. Առևտրային հաշվառքի սարքերի տեղադրումը և շահագործումը կատարվում է ջերմամատակարարող ընկերության կողմից:

16. Առևտրային հաշվառքի սարքերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված պայմաններին:

17. Սպառողի (բաժանորդի) սեփականությունը հանդիսացող հաշվառքի սարքերի սպասարկումը իրականացնում է ջերմամատակարարող ընկերությունը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՋԵՐՄԱՍՊԱՌՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

18. Ջերմային էներգիայի մատակարարումը և սպառումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմանագրով և սույն կանոններով:

19. Պայմանագրում նշված քանակությունների փոփոխություն թույլատրվում է կատարել սպառողի (բաժանորդի) և ջերմամատակարարող ընկերության համաձայնությամբ` պայմանագրով ամրագրված կարգով և ժամկետներում:

20. Ջերմամատակարարող ընկերությունը պարտավոր է առաքման կետում ապահովել ջերմակրի պարամետրերի պայմանագրային մեծությունները համաձայն ջերմաստիճանային գրաֆիկի, եթե սպառողն (բաժանորդն) ապահովում է ջերմասպառման պայմանագրային քանակությունը:

21. Սպառողի (բաժանորդի) կողմից ջերմասպառումն իրականացվում է համաձայն պայմանագրում նշված քանակությունների:

22. Մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին վտանգ սպառնացող իրավիճակներում սպառողը (բաժանորդը) պարտավոր է դադարեցնել ջերմասպառումը, իսկ ջերմամատակարարող ընկերությունը` ջերմամատակարարումը` անհապաղ տեղեկացնելով միմյանց:

23. Ջերմամատակարարող ընկերությունն իրավասու է իր նախաձեռնությամբ, պայմանագրով ամրագրված ժամկետում և կարգով սպառողին նախապես զգուշացնելուց հետո (հեռախոսագիր, էլեկտրոնային փոստ, ֆաքս) մասամբ կամ լրիվ դադարեցնելու նրա ջերմամատակարարումը հետևյալ դեպքերում.

ա) սահմանված նորմայից դուրս ջերմասպառման համակարգերում ցանցային ջրի կորուստ և (կամ) աղտոտում.

բ) օգտագործման սահմանված մեծությունների և ժամային առավելագույն ու նվազագույն բեռնվածքների համապատասխանաբար գերազանցում և նվազեցում, ինչպես նաև վերադարձվող ցանցային ջրի ջերմաստիճանի` ջերմաստիճանային գրաֆիկով սահմանվածից 50C և ավելի գերազանցում, եթե պայմանագրում ուրիշ պայմաններ չեն նախատեսվում.

գ) վերադարձվող խտուցքի` պայմանագրում նախատեսված քանակությունից առնվազն կրկնապատիկ պակասում կամ պայմանագրում նախատեսված աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիա) գերազանցում.

դ) հաշվառքի սարքի խախտումներ, որոնք հանգեցրել են հաշվառվող ջերմային էներգիայի քանակության նվազեցմանը.

ե) ջերմային էներգիայի առանց պայմանագրի կամ հաշվառքի սարքերի շրջանցումով սպառում,

զ) պայմանագրում նշված ժամկետում վճարումների չկատարում:

է) սպառողի (բաժանորդի) պատճառով ջերմային էներգիայի որակական ցուցանիշերի այն աստիճանի անկում, որի հետևանքով խախտվել են ջերմամատակարարող ընկերության և մյուս սպառողների (բաժանորդների) ջերմասպառման համակարգերի աշխատանքի բնականոն ցուցանիշերը,

ը) ջերմամատակարարող ընկերության անձնակազմի համար ջերմային էներգիայի հաշվառքի սարքերի անհասանելիություն կամ խոչընդոտներ:

Սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը վերականգնվում է նշված խախտումների վերացումից հետո 24 ժամվա ընթացքում:

Ջերմամատակարարող ընկերության ներկայացուցիչը ջերմամատակարարումն ընդհատում կամ վերականգնում է սպառողի (սպառողների կողմից լիազորված անձի) ներկայությամբ կամ սպառողին (բաժանորդին) ջերմամատակարարման դադարեցման մասին սահմանված կարգով տեղյակ պահելով, իսկ միացման դեպքում` սպառողի (բաժանորդի) համաձայնությունը ստանալով:

24. Ջերմամատակարարման համակարգի վերանորոգման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման դադարեցումն իրականացվում է սպառողներին (բաժանորդներին) 10 օր առաջ զգուշացնելուց (հեռախոսագիր, էլեկտրոնային փոստ, ֆաքս) և անջատման ճշգրիտ ժամկետը (օրը և ժամը) և մատակարարման դադարեցման տևողությունը համաձայնեցնելուց հետո: Եթե զգուշացումից հետո 5-օրյա ժամկետում սպառողը (բաժանորդը) ջերմամատակարարող ընկերության հետ չի համաձայնեցնում ջերմամատակարարման ընդհատման ժամկետը, ջերմամատակարարող ընկերությունն իրավունք ունի ինքնուրույն նշանակելու այդ ժամկետը` պայմանագրով ամրագրված կարգով:

25. Վթարների վերացման կամ կանխարգելման հրատապ միջոցառումների անցկացման համար ջերմամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը` հայտնելով նրան դադարեցման պատճառները և ջերմամատակարարումը վերականգնելու նախատեսվող ժամկետը: Այս դեպքում ջերմամատակարարման ընդհատումը չի կարող տևել 12 ժամից ավելի:

26. Ջերմամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) պայմանագրային հարաբերություններից ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՍՊԱՌՎԱԾ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Սպառված ջերմային էներգիայի քանակությունը որոշվում է համաձայն առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքի, իսկ արժեքի վճարման կարգը ըստ սույն կանոնների:

28. Սպառողը (բաժանորդը) և ջերմամատակարարող ընկերությունը սպառված ջերմային էներգիայի քանակության վերաբերյալ, հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, սպառողի (բաժանորդի) հետ նախօրոք համաձայնեցված ժամին կազմում են երկկողմանի ակտ` պայմանագրում հաստատված ձևով: Սպառողի (բաժանորդի) ներկայացուցչի չներկայանալու դեպքում ջերմամատակարարող ընկերությունը կազմում է միակողմանի ակտ:

Ջերմամատակարարող ընկերությունը ջերմային էներգիայի ծախսի վճարման փաստաթուղթը կազմում է սպառված ջերմային էներգիայի քանակության վերաբերյալ ակտի հիման վրա:

29. Սպառողը (բաժանորդը) սպառված ջերմային էներգիայի համար վճարում է ջերմամատակարարող ընկերությանը` վերջինիս ներկայացրած վճարման փաստաթղթի հիման վրա` ներկայացման պահից 15- օրյա ժամկետում:

30. Վճարման համար հատկացված 15-օրյա ժամկետի խախտման դեպքում ջերմամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը` նախապես նրան 3 օր առաջ զգուշացնելուց հետո (գրություն, ֆաքս, հեռախոսագիր, էլեկտրոնային փոստ): Ջերմային էներգիայի մատակարարումը վերականգնվում է պարտքի վճարումը հաստատող փաստաթուղթը սպառողի (բաժանորդի) կողմից ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

Ջերմամատակարարող ընկերությունը կարող է չդադարեցնել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը, եթե սպառողը (բաժանորդը) ներկայացրել է ջերմամատակարարող ընկերության համար ընդունելի վճարման երաշխիքներ և (կամ) նրա հետ պայմանագրային ձևով կազմվել է պարտքի մարման ժամանակացույց:

Ջերմամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը, եթե վերջինս պարտքը չի մարել ժամանակացույցում ամրագրված ժամկետներում:

31. Ջերմամատակարարող ընկերությունն իրավունք ունի սահմանված ժամկետներում վճարում չկատարող սպառողին (բաժանորդին) հաշվարկել տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավել օրական 0,1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել պարտքի ընդհանուր գումարի 10%-ը:

32. Վճարման փաստաթղթերում սխալի հայտնաբերման դեպքում սպառողը (բաժանորդը) կարող է դիմել ջերմամատակարարող ընկերությանը:

Սպառողի (բաժանորդի) դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում ջերմամատակարարող ընկերությունը պարտավոր է ստուգել իր գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել սպառողին (բաժանորդին):

Վճարման փաստաթղթերում գրառման սխալը հաստատվելու դեպքում, եթե սպառողը (բաժանորդը):

ա) ըստ տրված վճարման փաստաթղթի արդեն կատարել է վճարումը, ապա ջերմամատակարարող ընկերությունը պարտավոր է ուղղել սխալը և սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ` ավել գանձված գումարը վերադարձնել կամ ձևակերպել որպես կանխավճար, իսկ պակաս գանձելու դեպքում` այդ գումարը հաշվի առնել ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվող վճարման փաստաթղթում: Ավել գանձված գումարը սպառողին (բաժանորդին) է վերադարձվում սխալի հաստատման պահից 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավել օրական 0,1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելիք գումարի 10%-ը:

բ) ըստ տրված վճարման փաստաթղթի վճարում չի կատարել, նրան տրվում է վճարման նոր` ճշտված փաստաթուղթ, ըստ որի վճարումը կատարվում է սույն կանոններով սահմանված կարգով:

33. Սպառողի (բաժանորդի) պատասխանատվության տակ գտնվող (անկորուստ և ամբողջական պահպանման համար) հաշվառքի սարքերով ջերմային էներգիայի ծախսի սխալ գրանցման դեպքում, որը պայմանավորված չէ սպառողի (բաժանորդի) կողմից ՋՄՕԿ-ի 36-րդ կետում նշված խախտումների հետ, ջերմամատակարարող ընկերությունը կատարում է սպառողի (բաժանորդի) ծախսած ջերմային էներգիայի քանակության վերահաշվարկ: Վերահաշվարկը կատարվում է մինչև սխալ գրանցման պատճառը վերացնելու պահը` հաշվառքի սարքի ցուցմունքի վերջին գրանցման օրվանից ընկած ժամանակահատվածի համար, բայց 30 օրից ոչ ավելի: Ծախսված ջերմային էներգիայի քանակությունը հաշվարկվում է սխալ գրանցման պատճառը վերացնելուց հետո ընկած հաշվարկային ամսվա միջին օրական ծախսով: Վերահաշվարկված ջերմային էներգիայի քանակությունը համաձայնեցվում է սպառողի (բաժանորդի) հետ և հաշվի է առնվում սխալ գրանցման պատճառը վերացնելուց հետո հաշվարկային ամսվա համար տրված ջերմային էներգիայի ծախսի վճարման փաստաթղթում:

34. Առևտրային հաշվառքի սարքերը արտապլանային ստուգման կարող են ենթարկվել ջերմամատակարարող ընկերության նախաձեռնությամբ կամ սպառողի (բաժանորդի) պահանջով:

Հաշվառքի սարքերի աշխատանքում սպառողի (բաժանորդի) կասկածի դեպքում, դրանց ստուգում (ստուգաչափում) անցկացնելու համար սպառողը (բաժանորդը) գրավոր դիմում է ջերմամատակարարող ընկերությանը:

Ստուգաչափման համար հաշվառքի սարքերի ապամոնտաժելուց առնվազն 2 օր առաջ ջերմամատակարարող ընկերությունը սպառողի (բաժանորդի) հետ պայմանավորվում է ապամոնտաժման ժամկետի մասին:

Հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը որոշվում է ստուգաչափման գրավոր եզրակացության հիման վրա:

Եթե արտապլանային ստուգումը (ստուգաչափումը) կատարվում է սպառողի (բաժանորդի) պահանջով և արդյունքում պարզվում է, որ հաշվառքի սարքերը ճիշտ չեն աշխատում, ապա ստուգման հետ կապված ծախսերը կատարում է ջերմամատակարարող ընկերությունը, հակառակ դեպքում` սպառողը (բաժանորդը):

Հաշվառքի սարքերի ապամոնտաժման, տեղափոխման և տեղադրման հետ կապված ծախսերը հաշվարկվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից մշակած մեթոդիկայով:

Ջերմամատակարարող ընկերության նախաձեռնությամբ կատարված արտապլանային ստուգման հետ կապված ծախսերը` անկախ ստուգման արդյունքից, կատարում է ջերմամատակարարող ընկերությունը:

35. Ստուգման արդյունքների հիման վրա, եթե գրանցվել է հաշվառքի սարքերի սխալ աշխատանք, կատարվում է ջերմային էներգիայի ծախսի վերահաշվարկ` հաշվառքի սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթի գերազանցող մասով: Վերահաշվարկը կատարվում է հաշվառքը վերականգնելու օրվանից մինչև վերջին ստուգաչափումը եղած ժամանակահատվածի համար, բայց 30 օրից ոչ ավելի: Եթե սպառողից ավել գումար է գանձվել, ապա ջերմամատակարարող ընկերությունը պարտավոր է սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ` ավել գանձված գումարը ձևակերպել որպես կանխավճար կամ այն հետ վերադարձնել սխալի հաստատման պահից 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ, պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավել օրական 0,1%-ը: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելիք գումարի 10%-ը: Պակաս հաշվարկված գումարը ջերմամատակարարող ընկերությունը հաշվի է առնում ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվող ջերմային էներգիայի ծախսի վճարման փաստաթղթում:

Հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված ջերմային էներգիայի ու դրա արժեքի վերահաշվարկ, եթե գտնվում են հաշվառքի սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

36. Պայմանագրով սպառողի (բաժանորդի) պատասխանատվության տակ գտնվող առևտրային հաշվառքի սարքերով գրանցվող ջերմային էներգիայի քանակության նվազեցման նպատակով հաշվառքի սարքերի միացման սխեմայի փոփոխման, հաշվառքի սարքերի շրջանցումով ջերմամատակարարման համակարգին միացման, հաշվառքի սարքերի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման) և (կամ) այլ խախտումների դեպքում ջերմամատակարարող ընկերությունը սպառողի (բաժանորդի) հետ համատեղ կազմում է հաշվառքի խախտման ակտ: Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում սպառողի (բաժանորդի) ծախսած ջերմային էներգիայի քանակության վերահաշվարկի համար:

Ակտին` սպառողի (բաժանորդի) չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

37. Ջերմամատակարարող ընկերությունը հաշվառքի խախտման ակտը կազմելուց և հաշվառքը վերականգնելուց հետո կատարում է ջերմային էներգիայի ծախսի վերահաշվարկ, հաշվառքը վերականգնելու օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքերը վերջին անգամ զննելու (վերջին ցուցմունքի գրառման) օրը եղած ամբողջ ժամանակահատվածի համար, սպառողի (բաժանորդի) փաստացի բեռնվածքով և աշխատանքի ժամերի քանակով (հաշվի առնելով ջերմային էներգիայի մատակարարման փաստացի ժամանակահատվածը):

Հաշվառքը վերականգնում է ջերմամատակարարող ընկերությունը` հաշվառքի խախտման ակտի հիման վրա, ոչ ավելի, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվառքի վերականգնման և (կամ) հաշվիչի վերանորոգման հետ կապված ծախսերը կատարում է սպառողը (բաժանորդը):

38. Ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, հակառակ դեպքում ջերմամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը, իսկ հաշվարկված գումարը գանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե սպառողը (բաժանորդը) դիմել է իրավասու մարմիններին ակտը վիճարկելու համար (որի մասին գրավոր տեղյակ է պահել ջերմամատակարարող ընկերությանը), ապա մինչև որոշման կայացումը` նշված մարմինների գրության հիման վրա, ջերմամատակարարող ընկերությունը չպետք է դադարեցնի սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը:

Սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը վերականգնվում է ակտի հիման վրա հաշվարկված գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը սպառողի (բաժանորդի) կողմից ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

39. Ջերմամատակարարող ընկերությունը, ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում (սպառում առանց պայմանագրի), դադարեցնում է ջերմամատակարարումը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի պահանջել վնասի փոխհատուցում:

40. Նվազագույն բեռնվածքի ռեժիմներում, երբ տեխնիկապես անհնար է հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառողի (բաժանորդի) օգտագործած ջերմային էներգիայի հաշվառքը կատարվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածներում փաստացի միացված ջերմային սպառիչների հզորությամբ:

Նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածների տևողությունը և այդ ժամանակահատվածներում միացված գումարային բեռի մեծությունները դրանց հաշվարկի կարգի հետ միասին, հավելվում են պայմանագրին:

41. Սպառողի (բաժանորդի) նվազագույն բեռնվածքի ռեժիմում պայմանագրում նշված հզորության գերազանցում հայտնաբերելու դեպքում ջերմամատակարարող ընկերության ներկայացուցչի կողմից վերջին անգամ հաշվիչի ցուցմունքը գրանցվելու օրվանից մինչև խախտման պահն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար սպառողի (բաժանորդի) այդ ռեժիմում սպառած ջերմային էներգիայի քանակը հաշվարկվում է ՋՄՕԿ-ի 40-րդ կետի համաձայն:

42. Սպառողի (բաժանորդի) նվազագույն բեռնվածքի ռեժիմների տևողության և բեռնվածքի մեծության փոփոխման կապակցությամբ պայմանագրում փոփոխություն կատարվում է սպառողի (բաժանորդի) գրավոր պահանջով և ջերմամատակարարող ընկերության համաձայնությամբ: Փոփոխությունը կատարվում է առանց նախորդ ժամանակահատվածներում սպառված ջերմային էներգիայի քանակի վերահաշվարկի:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

43. Ջերմային էներգիայի մատակարարումն իրականացվում է համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, սույն կանոնների և պայմանագրի:

44. Ջերմային էներգիայի մատակարարումը սահմանափակվում և (կամ) դադարեցվում է համաձայն պայմանագրի, իսկ վթարային կամ արտակարգ իրավիճակներում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ (ԲԱԺԱՆՈՐԴԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Ջերմամատակարարող ընկերությունը պարտավոր է ապահովել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը` առաքման կետում պահպանելով պայմանագրով ամրագրված ջերմակրի (շոգի և տաք ջուր) պարամետրերը և առավելագույն թույլատրելի շեղումները հետևյալ սահմաններում.

ա) շոգու պարամետրերի շեղում` ±5 տոկոս.

բ) ըստ սահմանված ջերմաստիճանային գրաֆիկի մատակարարվող ցանցային ջրի միջին օրական ջերմաստիճանի շեղումը` ±500C: Ջերմամատակարարող ընկերությունը և սպառողը (բաժանորդը) պայմանագրում իրավասու են նախատեսել այլ մեծություններ:

46. Ջերմամատակարարող ընկերությունը պատասխանատվություն չի կրում ջերմակրի պարամետրերի իջեցման և ջերմային էներգիայի մատակարարման ընդհատումների համար, եթե դրանք հետևանք են`

ա) արտակարգ իրավիճակների` տարերային աղետների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների և այլն.

բ) սպառողի (բաժանորդի) սխալ գործողությունների, որոնք հանգեցրել են ջերմամատակարարման խափանմանը.

գ) սպառողի (բաժանորդի) կողմից ջերմասպառման պայմանագրային քանակների գերազանցման կամ սպառման սահմանված ռեժիմների խախտման.

դ) օրենքով սահմանված սահմանափակումների:

47. Ջերմային էներգիայի, պայմանագրով ամրագրված չափաքանակներից պակաս մատակարարման դեպքում, բացառությամբ ՋՄՕԿ-ի 46-րդ կետում նշված դեպքերի, ջերմամատակարարող ընկերությունը սպառողին (բաժանորդին) վճարում է տույժ` չառաքված ջերմային էներգիայի համար, պայմանագրով և սույն կանոններով ամրագրված չափով:

Ջերմամատակարարող ընկերությունը 5-օրյա ժամկետում քննարկում է չառաքված ջերմային էներգիայի մասին սպառողի (բաժանորդի) դիմումը և կնքված պայմանագրի համաձայն 15 օրվա ընթացքում վճարում տույժ չառաքված ջերմային էներգիայի 2%-ի չափով: Սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ տույժի գումարը կարող է ձևակերպվել որպես կանխավճար, և հաշվի առնվել ընթացիկ հաշվարկային ամսում ծախսած ջերմային էներգիայի համար տրվող վճարման փաստաթղթում:

48. Չառաքված ջերմային էներգիայի քանակությունը որոշվում է յուրաքանչյուր օրվա համար, որպես մատակարարման ընդհատմանը նախորդող 3 օրվա միջին օրական սպառման և ընդհատման ժամանակահատվածի օրական փաստացի սպառման տարբերություն (ջերմային էներգիայի սպառման չափավորման դեպքում` որպես նախատեսված և փաստացի սպառման տարբերություն` տվյալ օրվա համար):

49. Սպառողի (բաժանորդի) կողմից ջերմային էներգիայի պայմանագրային չափաքանակների խախտման դեպքում ջերմամատակարարող ընկերությանն իրավունք է վերապահվում պայմանագրով ամրագրված կարգով բաժանորդից պահանջելու կրած վնասի փոխհատուցում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

50. Եթե որևէ սպառողի (բաժանորդի) սխալ օպերատիվ գործողությունների հետևանքով ջերմամատակարարող ընկերության կողմից խախտվել է այլ սպառողների (բաժանորդների) ջերմային էներգիայի մատակարարման չափաքանակները, ապա ջերմամատակարարող ընկերությանն իրավունք է վերապահվում կնքված պայմանագրի համաձայն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ սպառողից (բաժանորդից) պահանջելու ջերմային էներգիայի չափաքանակների խախտման համար իր կողմից կրած վնասների փոխհատուցում:

51. Ջերմային էներգիայի որակի ցուցանիշերի իջեցման համար մեղավոր կողմը և ցածրորակ ջերմային էներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են մատակարարի և սպառողի (բաժանորդի) գրանցող սարքերի չափումների արդյունքներով, իսկ գրանցող սարքերի բացակայության դեպքում` սպառված ջերմային էներգիայի հաշվառման` սահմանված հաշվարկային մեթոդի կիրառմամբ, մատակարարի և սպառողի (բաժանորդի) օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Դրա վերաբերյալ ջերմամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) միջև կազմվում է համապատասխան ակտ:

52. Ջերմային էներգիայի ապօրինի սպառում են որակվում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով ամրագրված համապատասխան դեպքերը:

53. Ջերմամատակարարող ընկերությունը և սպառողը (բաժանորդը) պատասխանատվություն են կրում իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց տնօրինության տակ գտնվող և պայմանագրով սահմանազատված ջերմակայանքների, խողովակաշարերի, առևտրային հաշվառքի սարքերի տեխնիկական վիճակի, անվտանգության տեխնիկայի կանոնների և շահագործման նորմերի պահպանման համար:

 

ԿՈՄՈՒՆԱԼ - ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

54. Բնակչությանը ջերմային էներգիայից օգտվել թույլատրվում է ջերմամատակարարող ընկերության հետ ջերմամատակարարման պայմանագրի և ջերմամատակարարման համակարգին նորմատիվ ակտերի հիման վրա սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան ջերմասպառման համակարգի միացման առկայության դեպքում:

55. Ջերմամատակարարման վերաբերյալ բնակչության դիմումներին պատասխանելու ժամկետը սահմանվում է մինչև մեկ ամիս:

56. Ջերմամատակարարող ընկերությունը, պայմանագրի կնքման պահից սկսած, պարտավոր է կազմակերպել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը և ջերմային էներգիայի ծախսի և վճարումների հաշվառումը:

57. Նոր սպառողի (բաժանորդի) հաշվառքի սարքերի ձեռքբերման և տեղադրման ծախսերը կրում է ջերմամատակարարող ընկերությունը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

58. Նոր առանձնատան կամ ամառանոցի, բազմաբնակարանային շենքերի ջերմամատակարարումը իրականացվում է առևտրային հաշվառքի սարքերի առկայության դեպքում: Նախկինում ջերմամատակարարում ունեցող առանձնատան, ամառանոցի կամ բազմաբնակարանային շենքերի ջերմամատակարարման վերականգնումը իրականացվում է սպառողի (բաժանորդի) հաշվին:

 

Բ. ԲՆԱԿԵԼԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԵՎ ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՋԵՐՄԱՍՊԱՌՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

59. Բնակելի տարածքներում ջերմասպառման ներտնային համակարգի շահագործման, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման պատասխանատվությունը կրում է սպառողը (բաժանորդը):

 

Գ. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ, ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

60. Սպառողի (բաժանորդի) ջերմային էներգիայի հաշվառքի սարքի ցուցմունքը յուրաքանչյուր հաշվարկային ամսվա վերջին օրվա դրությամբ գրառում է ջերմամատակարարող ընկերության ներկայացուցիչը` սպառողի (բաժանորդի) կամ նրա լիազորած անձի ներկայությամբ, պարտադիր կարգով ստուգելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը, նրա տեղակայման համապատասխանությունը տեխնիկական պայմաններին:

Սպառողի (բաժանորդի) կամ նրա լիազորած անձի չներկայանալու դեպքում ջերմային էներգիայի հաշվառքի սարքի ցուցմունքը գրառվում է ջերմամատակարարող ընկերության ներկայացուցչի կողմից` միակողմանի:

Ջերմային էներգիայի առուվաճառքի ակտի կազմումը և վճարման փաստաթղթերի ձևակերպումը կատարում է ջերմամատակարարող ընկերության ներկայացուցիչը:

61. Ջերմային էներգիայի հաշվառքի սարքի բացակայության դեպքում սպառողի (բաժանորդի) կողմից սպառված ջերմային էներգիայի հաշվառումը կատարվում է համաձայն պայմանագրի և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդիկայի: Պայմանագրով սահմանված կարգով ջերմամատակարարող ընկերությունը իրավունք ունի սպառողի (բաժանորդի) հետ համատեղ կատարել ջերմասպառման ներտնային համակարգի զննում:

62. Սպառած ջերմային էներգիայի համար սպառողները (բաժանորդները) վճարում են պայմանագրային գնով, որը չի կարող գերազանցել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագինը:

Բնակարաններում (առանձնատներում), ամառանոցներում կամ օժանդակ շինություններում օգտագործված ջերմային էներգիայի համար պատասխանատու է նրա սեփականատերը (սեփականատերերը), եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

63. Սպառողը (բաժանորդը) վճարումը կատարում է ջերմամատակարարող ընկերության կողմից առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի կամ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատած մեթոդիկայի հիման վրա կազմված վճարման փաստաթղթով:

64. Հաշվարկային ամսվա վճարման փաստաթուղթը սպառողին (բաժանորդին) է ներկայացվում դրան հաջորդող ամսվա մինչև 5-րդ օրը: Վճարման փաստաթուղթը ստանալու պահից սպառած ջերմային էներգիայի արժեքը վճարվում է 15 օրվա ընթացքում: Նշված ժամկետից ուշացնելու դեպքում ջերմամատակարարող ընկերությունը կարող է դադարեցնել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը, նախօրոք գրավոր զգուշացնելուց հետո: Ջերմամատակարարումը վերականգնվում է սպառողի (բաժանորդի) կողմից պարտքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

Ջերմամատակարարող ընկերությունը կարող է չդադարեցնել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը, եթե սպառողը (բաժանորդը) ներկայացրել է ջերմամատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ և (կամ) նրա հետ պայմանագրային կարգով կազմվել է պարտքերի մարման ժամանակացույց:

Ջերմամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը, եթե վերջինս պարտքը չի մարել ժամանակացույցում ամրագրված ժամկետներում:

65. Վճարման փաստաթղթերում կամ սպառված ջերմային էներգիայի քանակության հաշվառման մեջ սխալի հայտնաբերման դեպքում սպառողը (բաժանորդը) կարող է դիմել ջերմամատակարարող ընկերությանը:

Սպառողի (բաժանորդի) դիմելուց հետո 5 օրվա ընթացքում ջերմամատակարարող ընկերությունը պարտավոր է ստուգել իր գրառումները, անհրաժեշտության դեպքում նաև հաշվառքի սարքը և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել սպառողին (բաժանորդին):

Վճարման փաստաթղթերում կամ սպառված ջերմային էներգիայի քանակության հաշվառման մեջ սխալի հաստատման դեպքում ջերմամատակարարող ընկերությունը պարտավոր է երկօրյա ժամկետում ուղղել այն և եթե սպառողը (բաժանորդը) ըստ տրված վճարման փաստաթղթի արդեն կատարել է վճարումը, ապա նրա համաձայնությամբ ավելի վճարված գումարը վերադարձնել կամ ձևակերպել որպես կանխավճար, իսկ պակաս գանձված գումարը հաշվի առնել ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվող վճարման փաստաթղթում:

Ավելի գանձված գումարը սպառողին (բաժանորդին) է վերադարձվում սխալի հաստատման պահից 15 օրվա ընթացքում:

Եթե սխալը հայտնաբերվել և հաստատվել է ջեռուցման սեզոնի վերջին հաշվարկային ամսում, ապա թերգանձված գումարի համար տրվում է վճարման նոր փաստաթուղթ, ըստ որի վճարումը կատարվում է վճարման փաստաթուղթը ստանալու պահից` 5 օրվա ընթացքում:

66. Հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը արտապլանային ստուգման կարող է ենթարկվել ջերմամատակարարող ընկերության կամ սպառողի (բաժանորդի) պահանջով:

Հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությանը կասկածելու դեպքում արտապլանային ստուգում (ստուգաչափում) անցկացնելու համար սպառողը (բաժանորդը) գրավոր դիմում է ջերմամատակարարող ընկերությանը:

Ջերմամատակարարող ընկերությունը պարտավոր է 5 օրվա ընթացքում ստուգել ջերմային էներգիայի հաշվառքի սարքի աշխատանքը` ստուգումից առնվազն 2 օր առաջ սպառողին (բաժանորդին) գրավոր տեղյակ պահելով ստուգման (ստուգաչափման) տեղի և ժամկետի մասին:

Հաշվառքի սարքի սխալ աշխատանքի հայտնաբերման դեպքում ջերմամատակարարող ընկերությունը պարտավոր է վերահաշվարկ կատարել հաշվառքի սարքի տեխնիկական վիճակի վերջին զննման օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար և ավելի գանձված գումարը` սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ, վերադարձնել կամ ձևակերպել որպես կանխավճար, իսկ պակաս գանձելու դեպքում այդ գումարը հաշվի առնել ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվող վճարման փաստաթղթում: Եթե սխալը հայտնաբերվել և հաստատվել է ջեռուցման սեզոնի վերջին հաշվարկային ամսում, ապա պակաս գանձված գումարի համար տրվում է վճարման նոր փաստաթուղթ, ըստ որի վճարումը կատարվում է վճարման փաստաթուղթը ստանալու պահից 5 օրվա ընթացքում: Այս դեպքում հաշվառքի սարքի ստուգման հետ կապված ծախսերը կատարում է ջերմամատակարարող ընկերությունը:

Ջերմային էներգիայի հաշվառքի սարքի սխալ աշխատանքի հայտնաբերման դեպքում սպառողը (բաժանորդը) պատասխանատվություն չի կրում:

Այն դեպքում, երբ ջերմային էներգիայի հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները գտնվում են թույլատրելի սահմաններում, ապա ստուգման հետ կապված ծախսերը կատարում է սպառողը (բաժանորդը)` սահմանված կարգով հաստատված գնացուցակի համաձայն, եթե հանդիսացել է հաշվառքի սարքի ստուգման նախաձեռնող:

67. Ջերմային էներգիայի հաշվառքի սարքի ցուցմունքի` ճշտության դասի սահմաններում շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված ջերմային էներգիայի վերահաշվարկ:

68. Սպառողի (բաժանորդի) կողմից ջերմային էներգիայի հաշվառքի սարքի խախտումների, կամ սարքերի շրջանցումով սպառման փաստի հայտնաբերման դեպքում ջերմամատակարարող ընկերությունը դադարեցնում է նրա ջերմամատակարարումը և սպառողի (բաժանորդի) հետ կազմում ջերմային էներգիայի հաշվառքի խախտման ակտ: Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում սպառողի (բաժանորդի) ծախսած ջերմային էներգիայի քանակի վերահաշվարկի համար:

Ակտին սպառողի (բաժանորդի) չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ջերմամատակարարող ընկերությունը, խախտումը վերացնելուց հետո, ջերմային էներգիայի հաշվառքի խախտման մասին կազմված ակտի հիման վրա, սպառողի (բաժանորդի) մոտ ջերմային էներգիայի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելու վերջին օրվանից սկսած մինչև նշված ակտը կազմելու պահն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար, սպառողի (բաժանորդի) ջերմասպառիչների հաշվարկային հզորությամբ կատարում է ջերմային էներգիայի ծախսի վերահաշվարկ` հիմք ընդունելով ջերմային էներգիայի սպառման փաստացի ժամանակահատվածը և ջեռուցման շրջանի միջին ջերմապահանջարկը:

Հաշվառքը վերականգնում է ջերմամատակարարող ընկերությունը` հաշվառքի խախտման ակտի հիման վրա` ոչ ավելի, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հաշվառքի վերականգնման և դրա հետ կապված վերանորոգման ծախսերը փոխհատուցում է սպառողը (բաժանորդը):

Ջերմային էներգիայի սպառման հաշվառքի խախտման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարի համար ջերմամատակարարող ընկերությունը սպառողին (բաժանորդին) տալիս է վճարման փաստաթուղթ:

Ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում ջերմամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել ջերմամատակարարումը, իսկ հաշվարկված գումարը գանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե սպառողը (բաժանորդը) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով` ակտը վիճարկելու միտումով (որի մասին նա գրավոր տեղյակ է պահել ջերմամատակարարող ընկերությանը), ապա մինչև որոշման կայացումը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի գրության հիման վրա, ջերմամատակարարող ընկերությունը չպետք է դադարեցնի սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը:

Սպառողի (բաժանորդի) ջերմամատակարարումը վերականգնվում է ակտի հիման վրա հաշվարկված գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը ջերմամատակարարող ընկերությանը ներկայացնելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

69. Ջերմային էներգիայի ապօրինի սպառում են որակվում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով ամրագրված դեպքերը:

70. Ջերմամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) միջև ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: