ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 1999 թվականի, N 28
քաղ. Երևան
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 43, 44 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 30 որոշմամբ սահմանված կարգը, հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ների կողմից լիցենզիայի պայմանների պահպանման վերաբերյալ երաշխավորագիրը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ-ի գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Տրանսգազ» ՍՊԸ-ին բնական գազի փոխադրման գործունեության լիցենզիա` երկու տարի ժամկետով:
2. Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա` երկու տարի ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թ. հոկտեմբերի 1-ից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|