Գլխավոր տեղեկություն
Համար
N 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.01.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.12.30/20(42)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
02.12.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 1999 թվականի N 36
քաղ. Երևան

 

«ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՍԻՉ` 02504088) ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԿԱՍԿԱԴԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի զ), 15-րդ հոդվածի ա) կետերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

Բավարարել «Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (հարկային դասիչ` 02504088) ներկայացրած հայտը և տրամադրել Ապարան-Երևան ջրատարի վրա փոքր ՀԷԿ-ի կասկադի կառուցման լիցենզիա` 1 տարի գործողության ժամկետով:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ

Վ. Մովսեսյան