ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 1999 թվականի N 35
քաղ. Երևան
1999-2000 ԹԹ. ՋԵՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱԹՍԱՅԱՏՆԻՑ ԱՌԱՔՎԱԾ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել.
1999-2000 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի կաթսայատնից առաքված ջերմային էներգիայի սակագինը`
14313 դրամ/Գկալ, կամ 1607 դրամ/քառ. մետր ջեռուցվող տարածքի համար` ներառյալ
ավելացված արժեքի հարկը:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման թիվ 1 կետով սահմանված սակագինը հաշվարկված է ջեռուցվող 120 օրերի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թ. հունվարի 1-ից:
ՀՀ էներգետիկայի |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|