Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.1999-27.11.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.03.15/3(25)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.01.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.11.2001

600.0001.29.01.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 1999 թվականի N 1
քաղ. Երևան
 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

Հաստատել «ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև առաջացած տարաձայնությունների վերաբերյալ դիմումների ընդունման, քննարկման և լուծման կարգը» (կցվում է):

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
1999 թ. հունվարի 29-ի N 1 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջԵՎ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ դիմումների ընդունման, քննարկման ԵՎ լուծման

 

Սույն կարգը կանոնակարգում է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց (այսուհետև` Կողմեր) միջև առաջացած տարաձայնությունների` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) ընդունման, քննարկման և լուծման ընթացակարգը:

 

1.

Տարաձայնությունները քննարկելիս Հանձնաժողովը և Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, սույն կարգով, ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

2.

 Կողմերն առաջացած տարաձայնությունները լուծում են բանակցությունների միջոցով, որոնց արդյունքում փոխհամաձայնության չհանգելու դեպքում կարող են (համատեղ կամ առանձին) դիմել Հանձնաժողով:

3.

Հանձնաժողով ներկայացված տարաձայնության վերաբերյալ դիմումը ստորագրում է այն ներկայացնող Կողմի ղեկավարը (Կողմերի ղեկավարները)` կցելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր:

4.

Ստացված դիմումը սահմանված կարգով գրանցվում է Հանձնաժողովում և Հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) մակագրությամբ ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում` ուսումնասիրելու և քննարկման նախապատրաստելու համար: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի նախագահը (նախագահի տեղակալը) Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է համակարգող:

5.

 Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը 10-օրյա ժամկետում Կողմերին ծանուցում է դիմումին տրված ընթացքի մասին:

6.

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կարող է կազմակերպել հանդիպումներ տարաձայնող Կողմերի կամ նրանց ներկայացուցիչների հետ, պահանջել լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր:

7.

 Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, կարող է հրավիրել անկախ փորձագետների, խորհրդատուների, ինչպես նաև սահմանված կարգով առաջարկել հարցը քննարկելու Հանձնաժողովի նիստում:

8.

Տարաձայնության վերաբերյալ յուրաքանչյուր դիմումի տրվում է պատասխան: Հանձնաժողովը, իր իրավասության շրջանակներում, տարաձայնության բնույթով պայմանավորված, կայացնում է որոշում, արձանագրային որոշում կամ տալիս այլ գրավոր պատասխան:

9.

Այն դեպքերում, երբ հարցը սահմանված կարգով մտնում է Հանձնաժողովի նիստի օրակարգ, ապա Կողմերը, անկախ փորձագետները և խորհրդատուները այդ մասին տեղեկացվում են նիստից առնվազն 2 օր առաջ:

10.

Հանձնաժողովի նիստում լսվում են Կողմերի կամ նրանց լիազորած ներկայացուցիչների, Հանձնաժողովի անդամների, աշխատակազմի մասնագետների, անհրաժեշտության դեպքում` ներգրավված անկախ փորձագետների և խորհրդատուների կարծիքները (եզրակացությունները), ընթերցվում են տարաձայնության վերաբերյալ պետական իրավասու մարմիններից ստացված պարզաբանումներն ու առաջարկությունները:

11.

Եթե Կողմերից մեկը հարգելի պատճառով չի կարող մասնակցել նիստին, ապա նա պարտավոր է այդ մասին տեղեկացնել նիստից առնվազն 1 օր առաջ: Նման դեպքերում տարաձայնության քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ նիստ:

12.

Եթե Հանձնաժողովի կողմից տրված լուծումը չի բավարարում Կողմերին (կողմին), ապա նրանք (նա) կարող են (է) կրկին դիմել Հանձնաժողով` ընդունված որոշումը վերանայելու խնդրանքով:

13.

Տարաձայնության վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուղարկվում է Կողմերին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում:

14.

Հանձնաժողովի որոշումը պարտադիր է Կողմերի համար և կարող է բողոքարկվել դատական կարգով:
                 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.11.2001, N 57 27.11.2001, N 1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան