Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2006-02.10.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.20/9(464) Հոդ.222
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 59-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 31
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 26-ի N 59-Ն որոշման

   
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայության կոչումների շնորհման հետ կապված հարաբերությունները:

2. Փրկարարական ծառայության կոչումները փրկարարական ծառայության ծառայողին շնորհվում են հերթականությամբ, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուն պես: Բացառություն են կազմում փրկարարական ծառայության ծառայողին արտահերթ` խրախուսման կարգով (այսուհետ` արտահերթ) կոչում շնորհելու դեպքերը:

3. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և փրկարարական ծառայությունում վերականգնված ծառայողի նախկինում ունեցած կոչումը վերականգնվում է, եթե ազատումից մինչև վերականգնումը չի լրացել հերթական կոչման համար սահմանված ժամկետը: Հերթական կոչման համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում, պաշտոնի նշանակելու հետ մեկտեղ նրան շնորհվում է հերթական կոչում, եթե շնորհվող կոչումը համապատասխանում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումին:

4. Հայաստանի փրկարար ծառայության բաժնի պետը կամ այդ պաշտոնին հավասարեցված պաշտոն զբաղեցնող ստորաբաժանման ղեկավարը, վերադասության կարգով, վարչության պետին կամ այդ պաշտոնին հավասարեցված պաշտոն զբաղեցնող ղեկավարին է ներկայացնում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը` համաձայն N 1 ձևի:

5. Փրկարարական ծառայության ծառայողին փրկարարական ծառայության հերթական կոչում շնորհելու ներկայացման թերթը Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանում է ներկայացվում փրկարարական ծառայության կոչումներով ծառայության համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից առնվազն 20 օր առաջ:

6. Ներկայացման թերթի «Բնութագիր» մասում նշվում են փրկարարական ծառայության ծառայողի գործնական հմտությունները, ծառայողական պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մասնագիտական գիտելիքների մակարդակը, ֆիզիկական պատրաստականությունը և անձնական հատկանիշները: Արտահերթ կոչման ներկայացվող փրկարարական ծառայության ծառայողի համար նշվում են նաև տեղեկություններ կոնկրետ կատարված աշխատանքների և ձեռք բերված ցուցանիշների մասին:

7. Հայաստանի փրկարար ծառայության կառուցվածքային (տարածքային) վարչության պետը միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին փրկարարական ծառայության հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու մասին ներկայացման թերթն ուղարկում է փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանում, որտեղ ներկայացման թերթում նշված տվյալները համեմատվում են ծառայողի անձնական գործում եղած տվյալների հետ և համապատասխան ծառայությունների միջոցով ստուգվում է կոչում շնորհելու համար խոչընդոտների (օրենքով սահմանված կարգով հետաձգված ատեստավորում, կարգապահական տույժ, ծառայողական քննություն և քրեական պատասխանատվություն) առկայությունը: Փրկարարական ծառայության ծառայողի քրեական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը, անհրաժեշտության դեպքում, ճշտվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջոցով: Խոչընդոտների առկայության դեպքում Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված գրությամբ ներկայացման թերթը 10-օրյա ժամկետում վերադարձվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Կոչումների հետաձգման պատճառների վերացումից հետո եռօրյա ժամկետում ներկայացման թերթը կրկին ուղարկվում է Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանում: Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման կողմից նախապատրաստվում է փրկարարական ծառայության կոչում շնորհելու մասին հրամանի նախագիծ` համաձայն N 2 ձևի, և ներկայացվում Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ստորագրմանը:

8. Հայաստանի փրկարար ծառայության կենտրոնական ապարատի ստորաբաժանման ղեկավարին հերթական կոչման է ներկայացնում տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալը:

9. Հայաստանի փրկարար ծառայության` Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերին ու դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողներին հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման կողմից ներկայացվում է տվյալ ծառայության ոլորտը համակարգող Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալին` համաձայնեցման համար:

10. Փրկարարական ծառայության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի կոչումների շնորհման հրամանների վերնագրում նշվում է փրկարարական ծառայության ծառայողին (ծառայողներին) հերթական (արտահերթ) կոչում շնորհելու մասին:

11. Փրկարարական ծառայությունում պաշտոնների նշանակելիս քաղաքացուն շնորհվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած զինվորական սպայական կոչմանը համապատասխան փրկարարական ծառայության կոչում:

12. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին փրկարարական ծառայությունում պաշտոնների նշանակելիս շնորհվում է ունեցած հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին հավասարեցված փրկարարական ծառայության կոչում:

13. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունների և հատուկ առաջադրանքների գերազանց կատարման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության, փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականություններն անբասիր կատարելու դեպքերում փրկարարական ծառայության ծառայողին կարող է շնորհվել փրկարարական ծառայության արտահերթ կոչում: Փրկարարական ծառայության ծառայողին արտահերթ կոչում շնորհվում է փրկարարական ծառայությունում ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ` տվյալ կոչումով սահմանված ժամկետի կեսից ավելին լրանալու դեպքում:

14. Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետը սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանմանը գրավոր տեղեկացնում է միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կոչում շնորհելու ժամկետի հետաձգման պատճառների մասին, իսկ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողների վերաբերյալ` կրտսեր խմբի կոչումներ շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարին: Համապատասխան կադրային ստորաբաժանումը փրկարարական ծառայության ծառայողին ծանոթացնում է հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ գրությանը, որը փրկարարական ծառայության ծառայողի կողմից ստորագրվելուց հետո կցվում է նրա անձնական գործին:

15. Փրկարարական ծառայության ծառայողին փրկարարական ծառայության հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով փրկարարական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Ձև N 1

Կոչումը շնորհված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի _____ _______ 200 թ.

Հաստիքով նախատեսված կոչումը

 

 

_____________________

 

N ________հրամանով

 

 

Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Մ Ա Ն  Թ Ե Ր Թ

 

(փրկարարական ծառայության կոչում շնորհելու)

 

 

___________________________փրկարարական ծառայության կոչում շնորհելու

 

ում__________________________________________անձ. համարը________

 

1. Պաշտոնը _____________________________________________________

_____________________________________________________________

(զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)

 

2. Ծննդյան թիվը ___________________________________

 

3. Կրթությունը ____________________________________________________

(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)

______________________________________________________________

______________________________________________________________

 

4. Ծառայությունը զինված ուժերում _______________________________________

 

5. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունում__________________________________________________

_____________________________________________________________

 

6. Նախորդ փրկարարական ծառայության կոչում շնորհելու հրամանը ______________

 

Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

Պետ (հրամանատար) _______________________________________________

(պաշտոնը, կոչումը)

 

____ ___________ 200 թ.

 

 

ՈՒ Ղ Ղ Ա Կ Ի  Պ Ե Տ Ի  Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

______________________________________________________________

______________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

_____ __________ 200 թ.

 

______________________________________________________________

______________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

Կ Ա Դ Ր Ա Յ Ի Ն  Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Կ Ա Ր Ծ Ի Ք Ը

____________________________________________________________

____________________________________________________________

                                                                       

_____ ___________ 200 թ.

 

Ձև N 2

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

___ _________ 2006 թ.

N Ա

քաղ. Երևան

Կ Ո Չ ՈՒ Մ Ն Ե Ր Ի  Վ Ե Ր Ա Բ Ե Ր Յ Ա Լ

 

Համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի

 

ՇՆՈՐՀԵԼ. հերթական սպայական փրկարարական ծառայության կոչում

 

 _____________________________________________________________

(նշել փրկարարական ծառայության շնորհվող կոչումը)

 

 

փրկարարական ծառայության նախորդ կոչումը ________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը,

 

____________________________

ստորաբաժանումը, պաշտոնը)

 

_____________________
(կոչումը)

 

_________________
(ազգանունը)

                                                                  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2023, N 1096-Ն 16.07.2023, N 59-Ն
09.08.2012, N 1014-Ն 01.09.2012, N 59-Ն
21.08.2008, N 1042-Ն 02.10.2008, N 59-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան