Գլխավոր տեղեկություն
Համար
N 33
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.08.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.07.1998
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 1998 թվականի N 33
քաղ. Երևան

 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1998 Թ. (ՀՈՒԼԻՍ-ԴԵԿՏԵՄԲԵՐ) ՆԻՍՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ» ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

Հաստատել «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. (հուլիս-դեկտեմբեր) նիստերի ժամանակացույցը» (հավելված):

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Վ. Մովսեսյան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
31.07.1998 թ. N 33 որոշմամբ

 

Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. (հուլիս-դեկտեմբեր) նիստերի

 

N

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և օրակարգը

Նիստին ներկայացվող փաստաթղթի մշակման

Ծանուցում
պատասխանատու կատարողը համակատարողը (վարչությունը)

1

2

3

4

5

1

31.07.98

 

 

 

 1.1 ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997-1998 թթ. գործունեության արդյունքների մասին Մեթոդաիրավաբանական վարչություն Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ  
 1.2 ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների նիստերի ժամանակացույցի մասին: Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
1.3 Հանձնաժողովի անդամների և աշխատակազմի վարվեցողության կանոնների մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

   
2 14.08.98      
2.1 Սպառողների հարցադրումների և բողոքների ընդունման, քննարկման և որոշում կայացնելու մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության վարչություն  
2.2 Էներգետիկայի բնագավառում սակագների վերանայման (սահմանման) կարգի մասին: Ֆինանսական վերլուծության վարչություն Տեխնիկական փորձաքննության և մեթոդաիրավաբանական վարչություններ  
2.3 Ֆինանսատնտեսական և տեխնիկական հաշվետվությունների ընդունման, քննարկման և վերլուծության կազմակերպման կարգի մասին

Մեթոդաիրավաբանական վարչություն

Ֆինանսական վերլուծության և տեխնիկական փորձաքննության վարչություններ  
2.4 Լիցենզիա ստանալու համար ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի օրինական ձևերի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ  
2.5 ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 19.05.98 N 27 որոշմամբ հաստատված` «ՀՀ էներգետիկայի բնագավառում լիցենզավորման կարգի» մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Ֆինանսական վերլուծության և տեխնիկական փորձաքննության վարչություններ  
2.6 Միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա սակագների հաշվարկման մեթոդների մասին: Ֆինանսական վերլուծության վարչություն Տեխնիկական փորձաքննության և մեթոդաիրավաբանական վարչություններ  
2.7

Ջերմային էներգիա արտադրող և(կամ) հաղորդող-ջերմային էներգիա բաշխող և (կամ) հաղորդող պայմանագրերի օրինակելի ձևերի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
2.8 Էներգետիկայի բնագավառի տնտեսվարող սուբյեկտների լիցենզավորման ժամանակացույցի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
3 28.08.98

 

   
3.1 Լիցենզավորվող անձանց կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական երաշխիքների ձևերի և ներկայացման կարգի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Ֆինանսական վերլուծության և տեխնիկական փորձաքննության վարչություններ  
3.2 էներգամատակարարման դադարեցման կամ սահմանափակման վերաբերյալ սպառողներին տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղեկացման կարգի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության վարչություն  
3.3 Էներգետիկայի բնագավառում տնտեսավարող սուբյեկտների հարցադրումների, նրանց միջև առաջացած տարաձայնությունները քննարկելու և որոշում կայացնելու կարգի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
3.4 Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի ձևի և լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու հիմնական պայմանների մասին: Տեխնիկական փորձաքննության վարչություն Մեթոդաիրավաբանական և ֆինանսական վերլուծության վարչություններ  
3.5 Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի ձևի և լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու հիմնական պայմանների մասին: Տեխնիկական փորձաքննության վարչություն Մեթոդաիրավաբանական և ֆինանսական վերլուծության վարչություններ  
3.6 Ջերմային էներգիայի արտադրության (կամ) հաղորդման լիցենզիայի ձևի և լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու հիմնական պայմանների մասին:

 Տեխնիկական փորձաքննության վարչություն

Մեթոդաիրավաբանական և ֆինանսական վերլուծության վարչություններ  
3.7 Ջերմային էներգիայի բաշխման և արտադրության (կամ) հաղորդման լիցենզիայի օրինակելի ձևի և լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու հիմնական պայմանների մասին: Տեխնիկական փորձաքննության վարչություն Մեթոդաիրավաբանական և Ֆինանսական վերլուծության վարչություններ  
3.8 ՀԷԿ-երի կառուցման լիցենզիայի օրինակելի ձևի և լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու պայմանների մասին:

Տեխնիկական փորձաքննության վարչություն

Մեթոդաիրավաբանական և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
 3.9 Ջերմային էներգիա բաշխող (կամ) հաղորդող-սպառող (իրավաբանական անձ), ջերմային էներգիա բաշխող և (կամ) հաղորդող - բնակչության մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերի մասին:

Տեխնիկական փորձաքննության վարչություն

Մեթոդաիրավաբանական և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
 3.10 Էլեկտրաէներգետիկայի ոլորտում երկդրույք և բազմաստիճան սակագների համակարգի ներդրման մասին:

Տեխնիկական փորձաքննության վարչություն

Ֆինանսական վերլուծության վարչություն

 
4 10.09.98      
4.1 Էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի ու բնական գազի ոլորտներում արտադրական շինարարության լիցենզիայի օրինակելի ձևի և լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու պայմանների մասին:

Տեխնիկական փորձաքննության վարչություն

Մեթոդաիրավաբանական և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
4.2 Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի սպառողներին ըստ խմբերի դասակարգման սկզբունքի մասին: Ֆինանսական վերլուծության վարչություն Տեխնիկական փորձաքննության և մեթոդաիրավաբանական վարչություններ  
4.3 Էլեկտրական էներգիայի արտադրության քվոտավորման կարգի մասին: Տեխնիկական փորձաքննության վարչություն

Մեթոդաիրավաբանական և ֆինանսական վերլուծության վարչություններ

 
4.4 ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թ. գործունեության ծրագրի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
5. 25.09.98      
5.1 Էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիայի օրինակելի ձևի և լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու հիմնական պայմանների մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
5.2 ՋԷԿ-երի կառուցման լիցենզիայի օրինակելի ձևի և  լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու հիմնական պայմանների մասին: Տեխնիկական
փորձաքննության վարչություն

Մեթոդաիրավաբանական և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
5.3 Էներգետիկայի բնագավառում տնտեսավարող սուբյեկտների կողմից ֆինանսատնտեսական և տեխնիկական հաշվետվությունների ներկայացման ընթացքի և ստացված հաշվետվությունների վերլուծության արդյունքների մասին: Ֆինանսական վերլուծության վարչություն Տեխնիկական փորձաքննության և մեթոդաիրավաբանական վարչություններ  
5.4 Բնական գազի ներկրման, փոխադրման և բաշխման ծառայությունների սակագների վերանայման մասին: Տեխնիկական
փորձաքննության վարչություն
Ֆինանսական վերլուծության և մեթոդաիրավաբանական վարչություններ  
5.5 Էլեկտրական էներգիայի հաղորդման կենտրոնական կարգավարական և բաշխման ծառայությունների սակագների վերանայման (սահմանման) մասին: Տեխնիկական
փորձաքննության վարչություն
Ֆինանսական վերլուծության և Մեթոդաիրավաբանական վարչություններ  
6 09.10.98       
6.1 Լիցենզիայում փոփոխություններ կատարելու կարգի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
6.2. Էլեկտրական էներգիայի և բնական գազի ներմուծման համար կազմակերպվող մրցույթի կարգի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
6.3 Ներկրման և արտահանման գործունեությունների լիցենզավորման կարգի մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
6.4 «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում և ԷՕԿ-ում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի առաջարկությունների մասին:

Մեթոդաիրավաբանական վարչություն

Ֆինանսական վերլուծության և մեթոդաիրավաբանական վարչություններ  
6.5 Սակագների հաշվարկման «միջին ծախսերի» եղանակի կիրարկման մեթոդական ցուցումների մասին: Ֆինանսական վերլուծության վարչություն

Տեխնիկական փորձաքննության և մեթոդաիրավաբանական վարչություններ

 
7 23.10.98      
7.1 Լիցենզիայի գործունեության կասեցման, լիցենզիայից զրկման կարգի մասին: Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության  վարչություն

 
7.2 Էլեկտրաէներգետիկայի ոլորտում կենտրոնական կարգավարական ծառայություն իրականացնելու լիցենզիայի օրինակելի ձևի և լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու հիմնական պայմանների մասին:

Տեխնիկական փորձաքննության  վարչություն

Մեթոդաիրավաբանական և ֆինանսական վերլուծության վարչություններ

 
8. 13.11.98       
8.1 «ՀՀ էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց նկատմամբ լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տուգանքներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների մասին: Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
8.2 Ջերմային կայանների կառուցման լիցենզիայի օրինակելի ձևի և լիցենզիայով սահմանվող գործունեությունն իրականացնելու հիմնական պայմանների մասին:

Տեխնիկական փորձաքննության  վարչություն

Մեթոդաիրավաբանական և ֆինանսական վերլուծության վարչություններ

 
8.3

Էներգետիկայի բնագավառում մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերի` այդ թվում`
էլեկտրական էներգիա արտադրող-էլեկտրական էներգիա հաղորդող, էլեկտրական էներգիա հաղորդող- էլեկտրական էներգիա բաշխող, էլեկտրական էներգիա արտադրող-կենտրոնական կարգավարական ծառայություն իրականացնող, էլեկտրական էներգիա հաղորդող -կենտրոնական կարգավարական ծառայություն իրականացնող և կենտրոնական ծառայություն իրականացնող-էլեկտրական էներգիա բաշխող պայմանագրերի մասին:

Տեխնիկական փորձաքննության  վարչություն

Մեթոդաիրավաբանական և ֆինանսական վերլուծության վարչություններ

 
 9 27.11.98       
9.1 Սակագների հաշվարկման «սահմանային ծախսերի» եղանակի կիրարկման մեթոդական ցուցումների մասին: Ֆինանսական վերլուծության վարչություն

Տեխնիկական փորձաքննության և մեթոդաիրավաբանական վարչություններ

 
9.2 Սակագնում ներառված ծախսերի դասակարգման և բաշխման սկզբունքների մասին: Ֆինանսական վերլուծության վարչություն

Տեխնիկական փորձաքննության և մեթոդաիրավաբանական վարչություններ

 
10 11.12.98      
10.1 ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. գործունեության արդյունքների մասին: Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

11 25.12.98      
11.1 ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի1999 թ. աշխատանքային ծրագրերի մասին: Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ

 
11.2 ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի 1-ին եռամսյակի նիստերի օրակարգի և ժամանակացույցի մասին: Մեթոդաիրավաբանական վարչություն

Տեխնիկական փորձաքննության և Ֆինանսական վերլուծության վարչություններ