Գլխավոր տեղեկություն
Համար
N 10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.1997-26.12.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.09.27/3
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.08.1997
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 1997 թ. N 10

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի թիվ 6 որոշման առաջին կետի թ) ենթակետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառած և 6(10) ու 0,4 կՎ լարման այլ սպառողների յուրաքանչյուր կՎտժ
էլեկտրաէներգիայի համար 25 դրամ կՎտժ սակագին, ներառյալ ԱԱՀ»,

ավելացնելով հետևյալ պարբերությունները.

«Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակչությունից բացի բոլոր սպառողներին, անկախ լարումից, դասել այլ սպառողների խմբին»,

«Ընդունել, որ բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերի և տրանսֆորմատորների էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները հաշվի են առնված այլ սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի սակագնում»:

ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ

Վ. Մովսեսյան