Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2005-27.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.01/14(191) Հոդ.152
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.04.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.08.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005188


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 ապրիլի 2005 թ.

N 192-Ն

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈԼՈՐՏՆԵՐԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՎՐԱ ԷԱՊԵՍ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Իրավաբանական անձանց գործունեության ուղղությունները, ոլորտները կամ կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու կամ որոշումների կայացման կամ կիրառման վրա էապես ազդելու հնարավորություն ունեցող անձանց նշանակալից մասնակից հանդիսանալու չափանիշները»՝ համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի ««Իրավաբանական անձանց կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու կամ որոշումների վրա էապես ազդելու հնարավորություն ունեցող անձանց բացահայտման մեթոդական ուղեցույցը» հաստատելու մասին» թիվ 46
որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 29
 Երևան

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի ապրիլի 26-ի 
N 192-Ն որոշմամբ


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈԼՈՐՏՆԵՐԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՎՐԱ ԷԱՊԵՍ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» ենթակետի նշանակալից մասնակցություն ունեցող է նաև այն անձը, որը ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն սույն որոշմամբ սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդել նրանց որոշումների կայացման կամ կիրառման վրա, կամ կանխորոշել տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:

2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն հավելվածի 1-ին կետի կիրառման նպատակով սահմանվում է, որ բանկի նկատմամբ վերահսկողության իրականացման կամ բանկի լիցենզավորման կամ փոփոխությունների գրանցման ընթացքում սույն հավելվածի 3-րդ կետում նշված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում իրավաբանական անձի մասնակիցներին նշանակալից համարելու հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստում: Սույն հավելվածի 3-րդ կետում նշված չափանիշները կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունը նշանակալից համարելու համար:

3. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից քննարկվում են իրավաբանական անձի այն մասնակիցների մասնակցությունը նշանակալից համարելու հարցերը, որոնք.

3.1 իրենց և իրավաբանական անձի միջև կնքված պայմանագրի ուժով հնարավորություն ունեն կանխորոշել տվյալ իրավաբանական անձի որոշումները,

3.2 իրավաբանական անձի հետ կնքել են համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգ) այն պայմանագիրը, որով իրավաբանական անձը հանդես է գալիս որպես օգտագործող,

3.3 իրավաբանական անձի հետ կնքել են առանց իրավաբանական անձ կազմավորելու համատեղ գործունեության այն պայմանագիրը, որով տվյալ իրավաբանական անձը իր գույքի գերակշռող մասը ներդրել է ընդհանուր գործում,

3.4 իրավաբանական անձի հետ կնքել են այն վարկային կամ փոխառության պայմանագիրը (մուրհակը, պարտավորագիրը, պարտատոմսը կամ այլ պարտավորական արժեթուղթը), որի միջոցով ձևավորվել է տվյալ իրավաբանական անձի ակտիվների գերակշռող մասը, կամ որի միջոցով փոխատուն փոխառուին է տրամադրել իր ակտիվների գերակշռող մասը,

3.5 իրավաբանական անձի հետ կնքել են ծառայությունների մատուցման, կապալի, հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության այն պայմանագիրը, որով տվյալ իրավաբանական անձը պարտավորվել է որպես կատարող, կապալառու, հանձնակատար, կոմիսիոներ կամ գործակալ մատուցել որոշակի ծառայություններ կամ կատարել որոշակի աշխատանքներ, կամ կատարել որոշակի իրավաբանական ու այլ գործողություններ, կամ կնքել մեկ կամ մի քանի գործարքներ, և որոնց միջոցով տվյալ իրավաբանական անձը ձևավորում է իր տարեկան եկամուտների նշանակալի մասը,

3.6 իրավաբանական անձի հետ կնքել են գույքի անհատույց օգտագործման այն պայմանագիրը, որով տվյալ իրավաբանական անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է փոխատուի գույքը, և այդ գույքի արժեքը գերազանցում է փոխառուի ակտիվների նշանակալի մասը: Սույն դրույթը կիրառվում է նաև գույքի վարձակալության և ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրերի վրա,

3.7 իրավաբանական անձի հետ կնքել են այն պայմանագիրը, որով հանդիսանում են իրավաբանական անձի հիմնական մատակարար, կամ մատակարարվող ապրանքների նշանակալի մասը մատակարարվում է տվյալ իրավաբանական անձին: Սույն դրույթի իմաստով՝ հիմնական մատակարար է համարվում այն մատակարարը, որը մատակարարում է տվյալ իրավաբանական անձի կողմից ձեռք բերվող ապրանքների նշանակալի մասը,

3.8 իրավաբանական անձի հետ միասին հանդիսանում են տվյալ իրավաբանական անձի գույքի գերակշռող մասի ընդհանուր սեփականատեր (բաժնային կամ համատեղ),

3.9 հանդիսանում են իրավաբանական անձի գույքի գերակշռող մասի առաջնային գրավի իրավունքով գրավառու,

3.10 հանդիսանում են Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ն կետի «ա», «գ», «ե», «զ», «թ» և «ժ» ենթակետերի (բացառությամբ ստորաբաժանումների ղեկավարների),

3.11 տվյալ իրավաբանական անձի կամ դրա նշանակալից մասնակցի խորհրդի անդամ, վարչության նախագահ կամ գործադիր տնօրեն են,

3.12 վերջին 5 տարիների ընթացքում եղել են Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կամ Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար, կամ որոնց մասնակիցը կամ ղեկավարը վերջին 5 տարիների ընթացքում եղել են Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կամ Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար:

4. Սույն որոշման իմաստով՝ «նշանակալի» բառը նշանակում է 25 տոկոսը գերազանցող:

5. Սույն որոշման իմաստով մասնակցին նշանակալից համարելու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է որոշում: Այդ որոշման ընդունման պահից իրավաբանական անձի մասնակցին նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի 9-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2006, N 302-Ն 27.08.2006, N 192-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան