Գլխավոր տեղեկություն
Համար
N 2339-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.22/10(465) Հոդ.229
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2339-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 հավելվածով.

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՓՈԽՎՈՂ ԿԱՄ ՆՈՐ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

NN ը/կ

Փոփոխվող կամ նոր
ընդունվող
իրավական ակտերը

ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները, որոնց հիման վրա փոփոխվում կամ ընդունվում է իրավական ակտը

Պատասխա-
նատու
կատարողը

Կատարման ժամկետը

1

2

3

4

5

1.

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

6, 81, 83, 86, 87, 88.1

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
նոյեմբերի
1-ին
տասնօրյակ

2.

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

88.1

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ. դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ

3.

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

88.1

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ. սեպտեմբերի
2-րդ
տասնօրյակ

4.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագիծ

88.1

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ. սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ

5.

«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

13-3

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2006 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ

6.

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

13

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2006 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ

7.

«Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

13

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2006 թ.
ապրիլի
3-րդ
տասնօրյակ

8.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

15

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
նոյեմբերի
2-րդ
տասնօրյակ

9.

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

23

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
հունիսի
2-րդ
տասնօրյակ

10.

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

22
56.1

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ. դեկտեմբերի
1-ին
տասնօրյակ

11.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

22

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
նոյեմբերի
1-ին
տասնօրյակ

12.

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

83.1

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
մարտի
2-րդ
տասնօրյակ

13.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

30.1
43

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2006 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ

14.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

31

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
հուլիսի
3-րդ
տասնօրյակ

15.

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

31

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
հուլիսի
3-րդ
տասնօրյակ

16.

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

32

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն

2006 թ.
հունիսի
3-րդ
տասնօրյակ

17.

«Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

77
83.4

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն

2006 թ.
հունիսի
1-ին
տասնօրյակ

18.

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

44
55
81

ՀՀ պաշտպանության նախարարություն

2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ

19.

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

55
81

ՀՀ պաշտպանության նախարարություն

2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ

20.

«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

81

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ

21.

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

44
55
81

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2006 թ. սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ

22.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

61

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
հուլիսի
3-րդ
տասնօրյակ

23.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին» և Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենքներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

49

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ

24.

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

6
55
81

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ

25.

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

82
83
108

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

2006 թ. սեպտեմբերի
2-րդ
տասնօրյակ

26.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

83

ՀՀ կենտրոնական բանկ

2006 թ. դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ

27.

«Երևան քաղաքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

108

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

2006 թ. դեկտեմբերի
1-ին
տասնօրյակ

28.

«Դատական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծ

55
Գլուխ 6.

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
մայիսի
2-րդ
տասնօրյակ

29.

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

5, 55, 81, 83, 93, 96, 97
100, 101, 102, 109

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ

30.

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

55
103
101

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
օգոստոսի
2-րդ
տասնօրյակ

31.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Գլուխ 7.
100
101
109, 110

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

2006 թ.
հունիսի
3-րդ
տասնօրյակ

32.

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

110

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

2006 թ.
օգոստոսի
3-րդ
տասնօրյակ

33.

«Հայաստանի Հանրապետության կառավարության կազմավորման և հրաժարականի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

55
74

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

34.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

92
94

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

35.

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

92
94

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

36.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

92
94

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ. հոկտեմբերի
2-րդ
տասնօրյակ

37.

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

28

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ. սեպտեմբերի
2-րդ
տասնօրյակ

38.

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

28

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ. փետրվարի
1-ին
տասնօրյակ

39.

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

16

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2006 թ.
մայիսի
2-րդ
տասնօրյակ

40.

«Մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

16

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2006 թ.
մայիսի
2-րդ
տասնօրյակ

41.

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

28

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2006 թ.
ապրիլի
3-րդ
տասնօրյակ

42.

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

28

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
ապրիլի
1-ին
տասնօրյակ

43.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

83.5

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
մարտի
3-րդ
տասնօրյակ

44.

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

16

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2006 թ.
մարտի
3-րդ
տասնօրյակ

45.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

16

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2006 թ.
հունիսի
3-րդ
տասնօրյակ

46.

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

16

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ. դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ

47.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

16

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ.
հուլիսի
2-րդ
տասնօրյակ

48.

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

28

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

2006 թ. հոկտեմբերի
2-րդ
տասնօրյակ

49.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

106

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

2006 թ. հոկտեմբերի
3-րդ
տասնօրյակ

50.

«Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծ

88.1
108

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

2006 թ.
նոյեմբերի
2-րդ
տասնօրյակ

51.

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

92
94

ՀՀ արդարադատության
նախարարություն

2006 թ. հոկտեմբերի
3-րդ
տասնօրյակ

52.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

106

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

53.

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

39

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2006 թ. հունիսի
1-ին տասնօրյակ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 2
Երևան