Գլխավոր տեղեկություն
Համար
N 321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2005-25.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.01.04/1(178) Հոդ.4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.12.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.10.2011
 «Գրանցված է» 
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32004344

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 դեկտեմբերի 2004 թ. 

N 321-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՎՏՈՄԱՏ ԳԱՆՁՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով, ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման դեմ պայքարի կանոնակարգման նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմատ գանձման սարքավորումների շահագործման նվազագույն պայմանները»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 3-ից:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. դեկտեմբերի 13
Երևան

Հավելված 1

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՎՏՈՄԱՏ ԳԱՆՁՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

1. Սույն պայմանների նպատակն է ապահովել ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով վճարային քարտերով գործառնությունների իրականացման ընթացքում առաջացող ռիսկերի նվազեցումը և անվտանգության բարձրացումը:

2. Սույն պայմանները տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) կողմից լիցենզավորված և (կամ) ավտոմատ գանձման սարքավորում տեղադրելու թույլտվություն ստացած կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) վրա:

3. Սույն պայմանները համարվում են նվազագույն: Կազմակերպությունները կարող են իրենց կողմից տեղադրվող ավտոմատ գանձման սարքավորումների համար սահմանել սույն պայմաններով չնախատեսված այլ պայմաններ:

4. Սույն պայմանների իմաստով ավտոմատ գանձման սարքավորում է հանդիսանում ավտոմատ գանձման մեքենա (բանկոմատ)` գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված ինքնասպասարկման էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարքը, որն ապահովում է կանխիկ, անկանխիկ և այլ գործարքների իրականացումը վճարային քարտերի միջոցով:

5. Կազմակերպությունների կողմից տեղադրված ավտոմատ գանձման սարքավորումների շահագործման անվտանգության ապահովման նվազագույն պայմաններն են`

ա) ավտոմատ գանձման սարքավորման տեսադիտարկման համակարգով ապահովված լինելը: Տեսախցիկը (տեսախցիկները) պետք է տեղադրված լինի (լինեն) այնպես, որ տեսանելի լինի ավտոմատ գանձման սարքավորմանը մոտեցող և վճարային քարտով գործարք իրականացնող անձի դեմքը,

բ) տեսախցիկի սարքինացումն այնպես, որ վճարային քարտով գործարքն իրականացնելու ժամանակ տեսագրվեն դիտարկման համար պիտանի առնվազն երեք տեսակադրեր,

գ) ավտոմատ գանձման սարքավորմանը հարակից տարածքի լուսավորվածության ապահովումն այնպես, որ հնարավոր լինի շահագործման ընթացքում իրականացնել դիտարկման համար պիտանի տեսագրում,

դ) վճարային քարտով յուրաքանչյուր գործարքն իրականացնելու ժամանակ տեսագրվող տեսակադրերի հետ մեկտեղ նշված լինեն հետևյալ տվյալները`

- ամսաթիվը (օր, ամիս, տարի),

- ժամանակը (ժամ, րոպե, ընդ որում, ավտոմատ գանձման սարքավորման մեջ մուտքագրված և տեղային ժամանակների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 1 րոպեն),

- բանկոմատի տեղադրման վայրը (հասցեն),

- բանկոմատը սպասարկող բանկի անվանումը:

6. Տեսագրված նյութերը կազմակերպությունները պահպանում են առնվազն 90 օր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.08.2011, թիվ 209-Ն 13.10.2011, N 321-Ն
16.08.2005, N 417-Ն 25.09.2005, N 321-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան