Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.08.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.08.16/18(166) Հոդ.242
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.06.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

2 օգոստոսի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004192

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հունիսի 2004 թ.

N 142-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան
   

2004 թ. հունիսի 10
Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի 1 հունիսի թիվ 142-Ն որոշմամբ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
_____________ Տ. Սարգսյան
__ _________ 2004 թ.

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2004 թվականի
23 հունիսի թիվ 599-Ն
հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի (այսուհետ` հաշվային պլան) 161, 162 «Ֆիզիկական անձանց տրված վարկեր» ենթաբաժնի անվանման մեջ «անձանց» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերին» բառերը: Նույն ենթաբաժնի 1613 «Ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից ստացվելիք տոկոսներ», 1616 «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից ստացվելիք տոկոսներ», 1619 «Ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրված օվերդրաֆտներից ստացվելիք տոկոսներ», 1622 «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրված օվերդրաֆտներից ստացվելիք տոկոսներ», 1625 «Ռեզիդենտ ֆիզիկական անձանց վարկային քարտերով տրված վարկերից ստացվելիք տոկոսներ», 1628 «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց վարկային քարտերով տրված վարկերից ստացվելիք տոկոսներ» հաշիվների անվանման մեջ «անձանց» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերին» բառերը:

2. Հաշվային պլանի 168, 169 «Բանկի հետ կապված անձանց տրված վարկեր» ենթաբաժինը լրացնել 1693 «Բանկի հետ կապված բանկ հանդիսացող անձանց տրված վարկեր» և 1694 «Բանկի հետ կապված բանկ հանդիսացող անձանց տրված վարկերից ստացվելիք տոկոսներ» հաշիվներով:

3. Հաշվային պլանի 28 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ» բաժնի 2814 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ այլ ոչ ռեզիդենտներից» հաշվի անվանումից հանել «այլ» բառը:

4. Հաշվային պլանի 331, 332 «Բանկային հաշիվներ» ենթաբաժնի 3318 «Ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ» և 3320 «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվների անվանման մեջ «անձանց» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերի» բառերը:

5. Հաշվային պլանի 333, 334 «Հաճախորդներից ներգրաված ցպահանջ ավանդներ» ենթաբաժնի 3332 «Ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ» և 3334 «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվների անվանման մեջ «անձանցից» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերից» բառերը:

6. Հաշվային պլանի 335, 336 «Հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդներ» ենթաբաժնի 3353 «Ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ» և 3356 «Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվների անվանման մեջ «անձանցից» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերից» բառերը:

7. Հաշվային պլանի 343 «Այլ պարտավորություններ կառավարության նկատմամբ» ենթաբաժնի անվանման մեջ «կառավարության» բառից հետո լրացնել «, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ապահովության հիմնադրամի» բառերը: Հաշվային պլանի 343 ենթաբաժինը լրացնել նոր հաշիվներով հետևյալ բովանդակությամբ. 3433 «Այլ պարտավորություններ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ», 3434 «Տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ այլ պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ», 3435 «Սոցիալական ապահովության հիմնադրամի միջոցներ» և 3436 «Սոցիալական ապահովության հիմնադրամի միջոցների դիմաց հաշվեգրված տոկոսներ»:

8. Հաշվային պլանի 604 «Տոկոսային եկամուտներ ֆիզիկական անձանց տրված վարկերից» ենթաբաժնի անվանման մեջ «անձանց» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերին» բառերը:

9. Հաշվային պլանի 604 «Տոկոսային եկամուտներ ֆիզիկական անձանց տրված վարկերից» ենթաբաժնի 6041 «Տոկոսային եկամուտներ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից», 6042 «Տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից», 6043 «Տոկոսային եկամուտներ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրված օվերդրաֆտներից», 6044 «Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրված օվերդրաֆտներից», 6045 «Տոկոսային եկամուտներ ռեզիդենտ ֆիզիկական անձանց վարկային քարտերով տրված վարկերից», 6046 «Տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց վարկային քարտերով տրված վարկերից» հաշիվների անվանման մեջ «անձանց» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերին» բառերը:

10. Հաշվային պլանի 704, 705 «Տոկոսային ծախսեր բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների դիմաց» ենթաբաժնի 7045 «Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշիվների դիմաց» և 7046 »Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշիվների դիմաց» հաշիվների անվանման մեջ «անձանց» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերի» բառերը, 7047 «Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց», 7048 «Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց» հաշիվների անվանման մեջ «անձանցից» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերից» բառերը:

11. Հաշվային պլանի 706 «Տոկոսային ծախսեր հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց» ենթաբաժնի 7061 «Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց» և 7062 «Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց» հաշիվների անվանման մեջ «անձանցից» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերից» բառերը:

12. Հաշվային պլանի 707 «Տոկոսային ծախսեր Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պարտավորությունների դիմաց» ենթաբաժնի անվանման մեջ «կառավարության» բառից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը: Հաշվային պլանի 707 ենթաբաժինը լրացնել նոր հաշվով հետևյալ բովանդակությամբ. 7076 «Տոկոսային ծախսեր տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ այլ պարտավորություններից»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի 366 ենթաբաժնի

ա) 2-րդ պարբերության 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Այս հաշվում հաշվառվում են նաև տրամադրված վարկերի դիմաց պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վճարվող (կանխավճարվող) տոկոսագումարները»:

բ) 2-րդ պարբերության «մատուցելուց» բառից հետո ավելացնել «, իսկ վարկերի դեպքում` պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց» բառերը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան