Գլխավոր տեղեկություն
Համար
N 220-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.15/20(138) Հոդ.300
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.06.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003236

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 հունիսի 2003 թ.

N 220-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» փոփոխություններն ու լրացումները հաստատելու առաջարկով:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2003 թ. հունիսի 25
Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի 18 հունիսի
թիվ 220 որոշմամբ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
_________________ Տ. Սարգսյան
25 հունիսի 2003 թ.

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի 9 հուլիսի
թիվ 582-Ն հրամանով
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
_________________ Վ. Խաչատրյան
14 հուլիսի 2003 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» (այսուհետև` հաշվային պլան) 22 «Կապիտալ ներդրումներ բանկի հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում» բաժինը լրացնել 223 «Վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումներ» ենթաբաժնով և 2231 «Կապիտալ ներդրումներ վարձակալված հիմնական միջոցներում» հաշվով:

2. Հաշվային պլանի 242 «Հիմնական միջոցների ամորտիզացիա և արժեզրկում» ենթաբաժինը լրացնել 2429 «Կուտակված ամորտիզացիա-վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրում» հաշվով:

3. Հաշվային պլանի 745 «Հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսեր» ենթաբաժինը լրացնել 7457 «Ամորտիզացիոն ծախսեր - վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումներ» հաշվով:

4. Հաշվային պլանի 331; 332 «Բանկային հաշիվներ» ենթաբաժինը լրացնել 3325 «Ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի հաշիվներ», 3326 «Ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի հաշիվներ», 3327 «Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հաշիվներ», 3328 «Ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հաշիվներ» և 3329 «Այլ ֆինանսական կազմակերպությունների հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվներով:

5. Հաշվային պլանի 333; 334 «Հաճախորդներից ներգրաված ցպահանջ ավանդներ» ենթաբաժինը լրացնել 3345 «Ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերից ներգրաված ցպահանջ ավանդներ» և 3346 «Ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերից ներգրաված ցպահանջ ավանդներ» հաշիվներով:

6. Հաշվային պլանի 126 «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և 155 «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժինները լրացնել, համապատասխանաբար, 1269 «Ֆակտորինգային գործառնությունների գծով ճշտման հաշիվ» և 1559 «Ֆակտորինգային գործառնությունների գծով ճշտման հաշիվ» հաշիվներով:

7. Հաշվային պլանի 1404 «Դեպոնացված միջոցներ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում» և 1405 «Դեպոնացված միջոցներ ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում» հաշիվները փոխարինել, համապատասխանաբար, 1404 «Դեպոնացված միջոցներ ռեզիդենտ այլ կազմակերպություններում» և 1405 «Դեպոնացված միջոցներ ոչ ռեզիդենտ այլ կազմակերպություններում» հաշիվներով:

8. Հաշվային պլանի 161; 162 «Ֆիզիկական անձանց տրված վարկեր», 326; 327 «Ռեպո համաձայնագրեր իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց և հիմնարկների հետ», 335; 336 «Հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդներ» ենթաբաժիններում «ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտ» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով:

9. Հաշվային պլանի 3831 «Հիմնական աշխատողներին վճարվելիք աշխատավարձ» հաշիվը փոխարինել 3831 «Հիմնական աշխատողներին վճարվելիք աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ» հաշվով:

10. Հաշվային պլանի 3832 «Պայմանագրային աշխատողներին վճարվելիք աշխատավարձ» հաշիվը փոխարինել 3832 «Պայմանագրային աշխատողներին վճարվելիք աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ» հաշվով:

11. Հաշվային պլանի 172 «Չճանաչված տոկոսային եկամուտ» ենթաբաժինը լրացնել 1723 «Չճանաչված տոկոսային եկամուտ - բանկի հետ կապված անձանցից» և 1724 «Չճանաչված տոկոսային եկամուտ - բանկի աշխատակիցներից» հաշիվներով:

12. Հաշվային պլանի 185; 186 «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժնի բոլոր հաշիվներում, 2417 «Ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ» և 2427 «Կուտակված ամորտիզացիա - ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ» հաշիվներում, 364 «Ֆինանսական լիզինգի գծով վճարվելիք գումարներ» և 609 «Տոկոսային եկամուտ ֆինանսական լիզինգից» ենթաբաժիններում և ենթաբաժինների բոլոր հաշիվներում, 7112 «Տոկոսային ծախսեր ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգի դիմաց», 7113 «Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգի դիմաց» և 7456 «Ամորտիզացիոն ծախսեր - ֆինանսական լիզինգով վարձակալված հիմնական միջոցներ» հաշիվներում, 83 «Գործառնական լիզինգ» բաժնի հաշիվներում «լիզինգ» բառը փոխարինել «վարձակալություն» բառով:

13. Հաշվային պլանի 185; 186 «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժնի 1852, 1854, 1858, 1860, 1862, 1864 հաշիվները հանել:

14. Հաշվային պլանի 189 «Ստացվելիք այլ գումարներ» ենթաբաժինը լրացնել 1894 «Ստացվելիք այլ տոկոսներ» և 1899 «Ստացվելիք այլ գումարների զեղչատոկոս» հաշիվներով:

15. Հաշվային պլանի 190 «Հեջավորման ածանցյալ գործիքներ» ենթաբաժնի 1901 «Ֆյուչերս», 1902 «Ֆորվարդ», 1903 «Օպցիոն», 1904 «Սվոպ», 1905 «Այլ ածանցյալ գործիքներ» հաշիվները փոխարինել 1901 «Ֆյուչերս - իրական արժեքի հեջ», 1902 «Ֆորվարդ - իրական արժեքի հեջ», 1903 «Օպցիոն - իրական արժեքի հեջ», 1904 «Սվոպ - իրական արժեքի հեջ», 1905 «Ֆյուչերս - դրամական հոսքի հեջ» հաշիվներով և ենթաբաժինը լրացնել 1906 «Ֆորվարդ - դրամական հոսքի հեջ», 1907 «Օպցիոն - դրամական հոսքի հեջ», 1908 «Սվոպ - դրամական հոսքի հեջ», 1909 «Այլ ածանցյալ գործիքներ» հաշիվներով:

16. Հաշվային պլանի 19 «Դեբիտորական պարտքեր և կանխավճարներ» բաժինը լրացնել 196 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր» ենթաբաժնով և 1961 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր» հաշվով:

17. Հաշվային պլանի 21 «Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում և համատեղ վերահսկվող միավորներում» բաժինը վերանվանել 21 «Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում»:

18. Հաշվային պլանի 213 «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ համատեղ վերահսկվող միավորներում» և 214 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ համատեղ վերահսկվող միավորներում» ենթաբաժինները հանել:

19. Հաշվային պլանի 211 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում» ենթաբաժինը լրացնել 2110 «Ներդրումներ ռեզիդենտ համատեղ վերահսկվող միավորներում» և 2119 «Ներդրումներ ոչ ռեզիդենտ համատեղ վերահսկվող միավորներում» հաշիվներով:

20. Հաշվային պլանի 212 «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում» ենթաբաժինը լրացնել 2129 «Ներդրումներ ռեզիդենտ համատեղ վերահսկվող միավորներում» և 2130 «Ներդրումներ ոչ ռեզիդենտ համատեղ վերահսկվող միավորներում» հաշիվներով:

21. Հաշվային պլանի 215 «Այլ անձանց կանոնադրական կապիտալներում և համատեղ վերահսկվող միավորներում ներդրումների արժեզրկման պահուստ» ենթաբաժինը և 2151 «Այլ անձանց կանոնադրական կապիտալներում և համատեղ վերահսկվող միավորներում ներդրումների արժեզրկման պահուստ» հաշիվը փոխարինել, համապատասխանաբար, 215 «Այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումների արժեզրկման պահուստ» ենթաբաժնով և 2151 «Այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումների արժեզրկման պահուստ» հաշվով:

22. Հաշվային պլանի 242 «Հիմնական միջոցների ամորտիզացիա և արժեզրկում» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «242 «Հիմնական միջոցների ամորտիզացիա»»:

23. Հաշվային պլանի 242 «Հիմնական միջոցների ամորտիզացիա և արժեզրկում» ենթաբաժնից հանել 2428 «Հիմնական միջոցների արժեզրկում» հաշիվը:

24. Հաշվային պլանը լրացնել 27 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեզրկում» բաժնով, 271 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեզրկում», 272 «Շահագործումից դուրս հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեզրկում» ենթաբաժիններով և 2711 «Հիմնական միջոցների արժեզրկում», 2712 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում», 2721 «Շահագործումից դուրս հիմնական միջոցների արժեզրկում», 2722 «Շահագործումից դուրս ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվներով:

25. Հաշվային պլանը լրացնել 28 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ» բաժնով, 281 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ» ենթաբաժնով և 2811 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ռեզիդենտ բանկերից», 2812 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ոչ ռեզիդենտ բանկերից», 2813 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ այլ ռեզիդենտներից», 2814 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ այլ ոչ ռեզիդենտներից» հաշիվներով:

26. Հաշվային պլանի 321 «Այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ցպահանջ և ժամկետային ավանդներ» ենթաբաժնի բոլոր հաշիվներում «ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններ» բառերը փոխարինել «ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններ» բառերով:

27. Հաշվային պլանի 333; 334 «Հաճախորդներից ներգրաված ցպահանջ ավանդներ» ենթաբաժինը լրացնել 3347 «Այլ ոչ ռեզիդենտներից ներգրաված ցպահանջ ավանդներ» և 3348 «Այլ ոչ ռեզիդենտներից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվներով:

28. Հաշվային պլանի 335; 336 «Հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդներ» ենթաբաժինը լրացնել 3367 «Այլ ոչ ռեզիդենտներից ներգրաված ժամկետային ավանդներ» և 3368 «Այլ ոչ ռեզիդենտներից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվներով:

29. Հաշվային պլանի 341 «Ծրագրերի իրականացման գրասենյակների հաշիվներ» ենթաբաժնի 3411 «Ծրագրերի իրականացման գրասենյակների հաշիվներ» հաշիվը փոխարինել 3411 «Ծրագրերի իրականացման գրասենյակների բանկային հաշիվներ» հաշվով:

30. Հաշվային պլանի 341 «Ծրագրերի իրականացման գրասենյակների հաշիվներ» ենթաբաժինը լրացնել 3413 «Ծրագրերի իրականացման նպատակով ներգրավված ժամկետային ավանդներ», 3414 «Ծրագրերի իրականացման նպատակով ներգրավված ցպահանջ ավանդներ», 3415 «Ծրագրերի իրականացման նպատակով ներգրավված ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ» և 3416 «Ծրագրերի իրականացման նպատակով ներգրավված ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվներով:

31. Հաշվային պլանի 357 «Հեջավորման ածանցյալ գործիքներ» ենթաբաժնի 3571 «Ֆյուչերս», 3572 «Ֆորվարդ», 3573 «Օպցիոն», 3574 «Սվոպ», 3575 «Այլ ածանցյալ գործիքներ» հաշիվները փոխարինել 3571 «Ֆյուչերս - իրական արժեքի հեջ», 3572 «Ֆորվարդ - իրական արժեքի հեջ», 3573 «Օպցիոն - իրական արժեքի հեջ», 3574 «Սվոպ - իրական արժեքի հեջ», 3575 «Ֆյուչերս - դրամական հոսքի հեջ» հաշիվներով և լրացնել 3576 «Ֆորվարդ - դրամական հոսքի հեջ», 3577 «Օպցիոն - դրամական հոսքի հեջ», 3578 «Սվոպ - դրամական հոսքի հեջ», 3579 «Այլ ածանցյալ գործիքներ» հաշիվներով:

32. Հաշվային պլանի 36 «Այլ վճարվելիք գումարներ» բաժինը լրացնել 366 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ» ենթաբաժնով և 3661 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ» հաշվով:

33. Հաշվային պլանը լրացնել 42 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր» բաժնով, 421 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր» ենթաբաժնով և 4211 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր ռեզիդենտ բանկերից», 4212 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից», 4213 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր այլ ռեզիդենտներից», 4214 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր այլ ոչ ռեզիդենտներից» հաշիվներով:

34. Հաշվային պլանի 501 «Արտոնյալ բաժնետոմսեր» և 502 «Սովորական բաժնետոմսեր» ենթաբաժինները լրացնել, համապատասխանաբար, 5013 «Արտոնյալ բաժնետոմսեր-զեղչ» և 5023 «Սովորական բաժնետոմսեր-զեղչ» հաշիվներով:

35. Հաշվային պլանի 50 «Կանոնադրական կապիտալ» բաժինը լրացնել 504 «Չվճարված կապիտալ» ենթաբաժնով և 5041 «Թողարկված և չտեղաբաշխված կապիտալ», 5042 «Տեղաբաշխված և չվճարված կապիտալ» հաշիվներով:

36. Հաշվային պլանի 512 «Վերագնահատման պահուստներ» ենթաբաժինը լրացնել 5131 «Դրամական հոսքերի հեջավորման ածանցյալ գործիքների վերագնահատման պահուստ» հաշվով:

37. Հաշվային պլանի 621 «Կորուստների վերականգնում» ենթաբաժինը լրացնել 6214 «Բանկային երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների կորուստների վերականգնում» հաշվով:

38. Հաշվային պլանի 601 «Տոկոսային եկամուտներ թղթակցային հաշիվներից և ներդրված ավանդներից» ենթաբաժնում 6014 «Տոկոսային եկամուտներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդներից» հաշիվը փոխարինել 6014 «Տոկոսային եկամուտներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ցպահանջ ավանդներից» հաշվով:

39. Հաշվային պլանի 601 «Տոկոսային եկամուտներ թղթակցային հաշիվներից և ներդրված ավանդներից» ենթաբաժինը լրացնել 6017 «Տոկոսային եկամուտներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ժամկետային ավանդներից» հաշվով:

40. Հաշվային պլանի 621 «Կորուստների վերականգնում (փոխհատուցում)» ենթաբաժնում 6212 «Դեբիտորական պարտքերի կորուստների վերականգնում» հաշիվը փոխարինել 6212 «Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների կորուստների վերականգնում» հաշվով:

41. Հաշվային պլանի 642; 643 «Օգուտներ» ենթաբաժինը լրացնել 6435 «Հիմնական միջոցների վերագնահատումից և արժեզրկման հակադարձումից օգուտներ» և 6436 «Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից և արժեզրկման հակադարձումից օգուտներ» հաշիվներով:

42. Հաշվային պլանի 642; 643 «Օգուտներ» և 751; 752 «Կորուստներ» ենթաբաժիններում, համապատասխանաբար, 6433 «Հեջավորման ածանցյալ գործիքների վերագնահատումից օգուտներ», 6434 «Հեջավորման ածանցյալ գործիքների վաճառքից օգուտներ» հաշիվները փոխարինել 6433 «Ածանցյալ գործիքների վերագնահատումից օգուտներ», «Ածանցյալ գործիքների վաճառքից օգուտներ» հաշիվներով և 7525 «Հեջավորման ածանցյալ գործիքների վերագնահատումից կորուստներ», 7526 «Հեջավորման ածանցյալ գործիքների վաճառքից կորուստներ» հաշիվները փոխարինել 7525 «Ածանցյալ գործիքների վերագնահատումից կորուստներ», 7526 «Ածանցյալ գործիքների վաճառքից կորուստներ» հաշիվներով:

43. Հաշվային պլանի 704; 705 «Տոկոսային ծախսեր բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների դիմաց» ենթաբաժինը լրացնել 7053 «Տոկոսային ծախսեր ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հաշիվների դիմաց» և 7054 «Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հաշիվների դիմաց» հաշիվներով:

44. Հաշվային պլանի 705 «Տոկոսային ծախսեր բանկային հաշիվների և ցպահանջ ավանդների դիմաց» ենթաբաժինը լրացնել 7055 «Տոկոսային ծախսեր այլ ոչ ռեզիդենտներից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց» հաշվով:

45. Հաշվային պլանի 706 «Տոկոսային ծախսեր հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց» ենթաբաժինը լրացնել 7067 «Տոկոսային ծախսեր այլ ոչ ռեզիդենտներից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց» հաշվով:

46. Հաշվային պլանի 707 «Տոկոսային ծախսեր Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պարտավորությունների դիմաց» ենթաբաժինը լրացնել 7073 «Տոկոսային ծախսեր Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պարտավորություններից», 7074 «Տոկոսային ծախսեր ծրագրերի իրականացման նպատակով ներգրավված ժամկետային ավանդների դիմաց» և 7075 «Տոկոսային ծախսեր ծրագրերի իրականացման նպատակով ներգրավված ցպահանջ ավանդների դիմաց» հաշիվներով:

47. Հաշվային պլանի 721 «Հատկացումներ պահուստներին» ենթաբաժինը լրացնել 7214 «Հատկացումներ բանկային երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների պահուստներին» հաշվով:

48. Հաշվային պլանի 751; 752 «Կորուստներ» ենթաբաժնի 7512 «Կորուստներ հիմնական միջոցների վերագնահատումից» հաշիվը փոխարինել 7512 «Կորուստներ հիմնական միջոցների վերագնահատումից և արժեզրկումից» հաշվով:

49. Հաշվային պլանի 7411 «Հիմնական աշխատողներին տրվող աշխատավարձ» հաշիվը փոխարինել 7411 «Հիմնական աշխատողներին տրվող աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ» հաշվով:

50. Հաշվային պլանի 7412 «Պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ» հաշիվը փոխարինել 7412 «Պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ» հաշվով:

51. Հաշվային պլանի 752 «Կորուստներ» ենթաբաժինը լրացնել 7528 «Կորուստներ ոչ նյութական ակտիվների վերագնահատումից և արժեզրկումից» հաշվով:

52. Հաշվային պլանի հետհաշվեկշռի 821 «Դուրսգրումներ» ենթաբաժինը լրացնել 8216 «Դուրս գրված տոկոսներ դեբիտորական պարտքերից և այլ ակտիվներից» հաշվով:

53. Հաշվային պլանի հետհաշվեկշռի 83 «Գործառնական լիզինգ» բաժինը վերանվանել 83 «Վարձակալություն» և լրացնել 832 «Ֆինանսական վարձակալությամբ տրամադրված ակտիվներ» ենթաբաժնով, 8321 «Շենքեր», 8322 «Փոխադրամիջոցներ, սարքավորումներ և այլ հիմնական միջոցներ», 8323 «Այլ ակտիվներ» հաշիվներով:

54. Հաշվային պլանի 804 «Ածանցյալ գործիքներ» ենթաբաժնի 8041 «Ֆյուչերս», 8042 «Ֆորվարդ», 8043 «Օպցիոն», 8044 «Սվոպ», 8045 «Այլ ածանցյալ գործիքներ» հաշիվները փոխարինել 8041 «Գնման ֆյուչերս», 8042 «Գնման ֆորվարդ», 8043 «Գնման օպցիոն», 8044 «Գնման սվոպ», 8045 «Վաճառքի ֆյուչերս» և լրացնել 8046 «Վաճառքի ֆորվարդ», 8047 «Վաճառքի օպցիոն», 8048 «Վաճառքի սվոպ», 8049 «Այլ ածանցյալ գործիքներ» հաշիվներով:

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի 18 հունիսի
թիվ 220 որոշմամբ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
_________________ Տ. Սարգսյան
25 հունիսի 2003 թ.

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի 9 հուլիսի
թիվ 582-Ն հրամանով
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
_________________ Վ. Խաչատրյան
14 հուլիսի 2003 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» (այսուհետև` հրահանգ) 22 բաժինը լրացնել 2231 «Կապիտալ ներդրումներ վարձակալված հիմնական միջոցներում» հաշվով` հետևյալ բովանդակությամբ.

«2231 «Կապիտալ ներդրումներ վարձակալված հիմնական միջոցներում» - այս հաշիվը ներկայացնում է գործառնական վարձակալության համաձայն վարձակալ բանկի տրամադրության տակ գտնվող հիմնական միջոցների վրա կապիտալ ներդրումները հաշվառելու համար: Վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումները պարբերաբար ամորտիզացվում են կամ դրանց օգտակար ծառայության ժամկետի, կամ վարձակալության տևողության ընթացքում (ներառելով ցանկացած հնարավոր վերականգնման ժամանակաշրջան, որի ընթացքում վարձակալությունը կնորացվի)` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ: Հաշվառումը կատարվում է 2211 հաշվի հաշվառման սկզբունքով»:

2. Հրահանգի 72 բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  72

 

ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ

 

Ենթաբաժին 721

Հատկացումներ պահուստներին

 

Այս ենթաբաժնում հաշվառվում են վարկերի ու դեբիտորական պարտքերի ընդհանուր ու հատուկ պահուստներին, բանկային երաշխիքների և այլ պարտավորությունների պահուստներին, ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին կատարվող հատկացումների, ինչպես նաև չաշխատող ակտիվների` նախորդ ժամանակաշրջանում հաշվեգրված տոկոսների գծով կատարված ծախսերի գումարները»:

3. Հրահանգի 19 բաժինը լրացնել 196 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր» ենթաբաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«196 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր»
Ենթաբաժին

 

Այս ենթաբաժինը բաղկացած է 1961 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր» հաշվից:

1961 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր» - այս հաշվում գրանցվում են այն գումարները, որոնք վճարվում են ապագա ժամանակաշրջանում մատուցվող ծառայությունների դիմաց: Ծառայությունները մատուցվելուց հետո կամ դրան զուգահեռ այս հաշվի գումարները կրեդիտագրվում են 7000 կարգի համապատասխան հաշիվներին:

Հաշիվը դեբետագրվում է ապագա ժամանակաշրջանի ծախսի չափով`

Դ-տ 1961

Կ-տ Դրամական միջոց:

Հաշիվը կրեդիտագրվում է ապագա ժամանակաշրջանում ճանաչված ծախսի չափով`

Դ-տ Համապատասխան ծախսային հաշիվ

Կ-տ 1961»:

4. Հրահանգի 621 ենթաբաժինը լրացնել 6214 հաշվով` հետևյալ բովանդակությամբ.

«6214 «Բանկային երաշխիքների և այլ պարտավորությունների կորուստների վերականգնում» - այս հաշվում հաշվառվում է պահուստավորված բանկային երաշխիքների և այլ պարտավորությունների կորուստների վերականգնումը: Հաշիվը կրեդիտագրվում է բանկային և այլ պարտավորությունների կորուստների վերականգնման դեպքում`

Դտ-4111

Կտ-6214»:

5. Հրահանգի 36 բաժինը լրացնել 366 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ» ենթաբաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«366 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ»
Ենթաբաժին

 

Այս ենթաբաժինը բաղկացած է 3661 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ» հաշվից:

3661 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ» - այս հաշիվը ներկայացնում է հաճախորդներից կամ այլ աղբյուրներից ստացված վճարումները` բանկի կողմից մատուցվելիք ծառայությունների դիմաց, որոնք վերաբերում են ապագա ժամանակաշրջանին: Ծառայությունները մատուցելուց հետո և/կամ դրան զուգահեռ, այս հաշվի գումարները փոխանցվում են 6000 կարգի համապատասխան հաշիվներին:

Հաշիվը կրեդիտագրվում է ապագա ժամանակաշրջանի եկամուտների չափով`

Դ-տ Դրամական միջոցներ

Կ-տ 3661:

Հաշիվը դեբետագրվում է ապագա ժամանակաշրջանում ճանաչված եկամտի չափով`

Դ-տ 3661

Կ-տ Համապատասխան եկամտային հաշիվներ»:

6. Հրահանգի 621 ենթաբաժնի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6212 «Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով կորուստների վերականգնում» - այս հաշվում հաշվառվում են պահուստավորված դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների վերականգնումը և/կամ բանկի հաշվեկշռից դուրս գրված դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների փոխհատուցումից ստացված միջոցները: Հաշիվը կրեդիտագրվում է` թղթակցելով դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով պահուստաֆոնդի հետ`

Դ-տ 195

Կ-տ 6212»:

7. Հրահանգի 195 «Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 195
«Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ»

 

Այս ենթաբաժնում ներառված հաշիվները ակտիվին հակակշիռ են և ցույց են տրվում բացասական նշանով: Այս ենթաբաժնում հաշվառվում են` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն մատակարարներին տրված կանխավճարները և նախավճարները, բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ գումարները, բանկերում թղթակցային (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի) և սառեցված հաշիվները, ինչպես նաև բանկի ռիսկով ակտիվային այլ գործառնությունների (արժեթղթերում ներդրումներից` միայն մուրհակների) գծով ստացված գումարները և այլն»:

8. Հրահանգի բոլոր բաժիններում, ենթաբաժիններում և համապատասխան հաշիվներում «լիզինգ» բառը փոխարինել «վարձակալություն» բառով:

9. Հրահանգի 382 «Կրեդիտորական պարտքեր բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» ենթաբաժնի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3823 «Կրեդիտորական պարտքեր այլ հարկերի և տուրքերի գծով» - այս հաշիվը նախատեսված է բանկի կողմից բյուջե վճարվելիք այլ հարկերի, տուրքերի, ինչպես նաև բանկի կողմից որպես հարկային գործակալ իր հաճախորդներին վճարված եկամուտներից պահված առանձին հարկատեսակների հաշվառման համար»:

10. Հրահանգի 371 «Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 371
«Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով»

 

Այս ենթաբաժնում հաշվառվում են բանկի կողմից ընդունված չեկերի և այլ վճարային փաստաթղթերի գծով հաճախորդի նկատմամբ պարտավորությունները (բացառությամբ` բյուջե փոխանցման ենթակա գումարների):

Հաշիվը կրեդիտագրվում է չեկերի և այլ վճարային փաստաթղթերի վճարման հանձնարարագիր ստանալու դեպքում`

Դտ - Հաճախորդների բանկային հաշիվ կամ այլ հաշիվներ

Կտ - 371 «Հաշվարկային պարտավորություններ չեկերի և այլ վճարային փաստաթղթերով» ենթաբաժնի համապատասխան հաշիվները:

Հաշիվը դեբետագրվում է չեկերի և այլ վճարային փաստաթղթերի դիմաց վճարում կատարելիս`

Դտ - 371 «Հաշվարկային պարտավորություններ չեկերի և այլ վճարային փաստաթղթերով» ենթաբաժնի համապատասխան հաշիվները

Կտ - Դրամական միջոցներ»:

11. Հրահանգի 2071 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների արժեզրկման պահուստ» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2071 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների արժեզրկման պահուստ». հաշվառումը տարվում է «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգի» և ՀՀՀՀՍ 39 ստանդարտով սահմանված սկզբունքների համաձայն:

Արժեզրկման պահուստին հատկացումներ կատարվում են` հիմք ընդունելով ներդրումների փոխհատուցվող գումարը: Այն սահմանվում է համաձայն ՀՀՀՀՍ 39 ստանդարտի` որպես հաշվեկշռային արժեքի և այդ ֆինանսական գործիքի սկզբնական արդյունավետ տոկոսադրույքով զեղչված դրամական միջոցների ակնկալվող ապագա հոսքերի ներկա արժեքի միջև տարբերությունը:

Հաշիվը կրեդիտագրվում է ակտիվների արժեզրկման նախանշանի առկայության դեպքում դրանց փոխհատուցվող գումարի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով`

Դտ - 7213 «Հատկացումներ մինչև մարման ժամկետը պահվող և այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների հնարավոր կորուստների ծածկման պահուստին»

Կտ - 2071:

Հաշիվը դեբետագրվում է`

ա) ներդրումների արժեքավորման դեպքում`

Դտ - 2071

Կտ - 6213 «Մինչև մարման ժամկետը պահվող և այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների գծով կորուստների վերականգնում»,

բ) ներդրումների լրիվ արժեզրկման դեպքում`

Դտ - 2071

Կտ - Համապատասխան ակտիվներ»:

12. Հրահանգի 1221 «Ներդրումներ արտոնյալ բաժնետոմսերում» հաշվի «բ» և «գ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) վաճառքի գինը գերազանցում է հաշվեկշռային արժեքը և ձեռքբերման գինը, բացասական վերագնահատման դեպքում`

Դտ - Դրամական միջոցներ

Դտ - 1228

Կտ - 1221

Կտ - 6422 «Առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վաճառքից ստացված օգուտներ»,

գ) վաճառքի գինը բարձր է հաշվեկշռային արժեքից և ցածր` ձեռքբերման գնից, բացասական վերագնահատման դեպքում`

Դտ - Դրամական միջոցներ

Դտ - 1228

Կտ - 1221

Կտ - 6422 «Առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների վաճառքից ստացված օգուտներ»:

13. Հրահանգի 125 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 125
«Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»

 

Այս ենթաբաժնի հաշիվներն օգտագործում է ռեպո համաձայնագրերում արժեթղթեր գնող բանկը: 1251, 1252, 1253, 1254, 1255, 1256, 1257, 1258, 1259 հաշիվների դեբետում գրանցվում են արժեթղթերի ձեռքբերման, իսկ կրեդիտում` վաճառքի ձևակերպումները: 1260 հաշվում արտացոլվում են ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի շուկայական գների փոփոխությունները` դեբետում գների աճը, կրեդիտում` գների նվազումը:

Հաշվառումն իրականացվում է ՀՀՀՀՍ 39-ի սկզբունքներին համապատասխան և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ռեպո և հակադարձ ռեպո գործարքների հաշվապահական հաշվառման կարգի» համաձայն»:

14. Հրահանգի 242 «Հիմնական միջոցների ամորտիզացիա և արժեզրկում» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 242
«Հիմնական միջոցների ամորտիզացիա»

 

Այս ենթաբաժնում հաշվառվում են հիմնական միջոցների ամորտիզացիայի գումարները: Հիմնական միջոցների ամորտիզացիան կատարվում է դրանց օգտակար ծառայության ընթացքում` բանկի կողմից ընտրված մեթոդով:

Հաշիվների կրեդիտում գրանցվում են հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսերի կուտակումները»:

15. Հրահանգը լրացնել 27 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեզրկում» բաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  27


«ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ»

 

Այս բաժնում ներառված հաշիվները նախատեսված են շահագործման մեջ գտնվող, ինչպես նաև շահագործումից դուրս հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեզրկման հաշվառման համար:

Հաշիվները կրեդիտագրվում են հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեզրկման դեպքում`

Դտ - 7000 կարգի համապատասխան հաշիվը

Կտ - 27 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեզրկում» բաժնի համապատասխան հաշիվները:

Հաշիվը դեբետագրվում է`

ա) արժեզրկման հակադարձման դեպքում`

Դտ - 27 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեզրկում» բաժնի համապատասխան հաշիվները

Կտ - 6000 կարգի համապատասխան հաշիվը,

բ) ակտիվների լրիվ արժեզրկման ժամանակ`

Դտ - 27 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեզրկում» բաժնի համապատասխան հաշիվները

Կտ - Ակտիվների համապատասխան հաշիվներ»:

16. Հրահանգի 642; 643 «Օգուտներ» ենթաբաժինը լրացնել 6435, 6436 հաշիվներով` հետևյալ բովանդակությամբ.

«6435 «Հիմնական միջոցների վերագնահատումից և արժեզրկման հակադարձումից օգուտներ» - այս հաշիվը նախատեսված է հիմնական միջոցների վերագնահատումից և արժեզրկման հակադարձումից օգուտները հաշվառելու համար: Հաշվառումը տարվում է ՀՀՀՍ 16-ի և ՀՀՀՀՍ 36-ի համաձայն:

6436 «Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից և արժեզրկման հակադարձումից օգուտներ» - հաշիվը նախատեսված է ոչ նյութական ակտիվների վերագնահատումից և արժեզրկման հակադարձումից օգուտները հաշվառելու համար: Հաշվառումը տարվում է ՀՀՀՀՍ 38-ի և ՀՀՀՀՍ 36-ի համաձայն»:

17. Հրահանգի 751; 752 «Կորուստներ» ենթաբաժնի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7512 «Կորուստներ հիմնական միջոցների վերագնահատումից և արժեզրկումից» - այս հաշվում հաշվառվում են հիմնական միջոցների վերագնահատումից և արժեզրկումից առաջացած կորուստները: Հաշվառումը տարվում է ՀՀՀՀՍ 16-ի և ՀՀՀՀՍ 36-ի համաձայն, ընդ որում, որևէ հիմնական միջոցի վերագնահատման դեպքում վերագնահատվում են տվյալ դասի բոլոր հիմնական միջոցները: Վերագնահատման արդյունքում հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի նվազումը դեբետագրվում է 7512 հաշվին: Եթե նախկինում այդ հիմնական միջոցը վերագնահատվել է, և արդյունքը կրեդիտագրվել է «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվին, ապա նվազման գումարը դուրս է գրվում այդ հաշվից»:

18. Հրահանգը լրացնել 7528 «Կորուստներ ոչ նյութական ակտիվների վերագնահատումից և արժեզրկումից» հաշվով` հետևյալ բովանդակությամբ.

«7528 «Կորուստներ ոչ նյութական ակտիվների վերագնահատումից և արժեզրկումից» - հաշվում հաշվառվում են ոչ նյութական ակտիվների վերագնահատումից և արժեզրկումից առաջացած կորուստները: Հաշվառումը տարվում է ՀՀՀՀՍ 38-ի և ՀՀՀՀՍ 36-ի համաձայն, ընդ որում, որևէ ոչ նյութական ակտիվի վերագնահատման դեպքում վերագնահատվում են տվյալ դասի բոլոր ոչ նյութական ակտիվները: Վերագնահատման արդյունքում ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի նվազումը դեբետագրվում է 7528 հաշվին: Եթե նախկինում այդ ոչ նյութական ակտիվը վերագնահատվել է, և արդյունքը կրեդիտագրվել է «Ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստ» հաշվին, ապա նվազման գումարը դուրս է գրվում այդ հաշվից»:

19. Հրահանգի 50 «Կանոնադրական կապիտալ» բաժինը լրացնել 504 «Չվճարված կապիտալ» ենթաբաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Ենթաբաժին 504
«Չվճարված կապիտալ»

 

504 «Չվճարված կապիտալ» ենթաբաժինը նախատեսված է բանկի չվճարված կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Այս ենթաբաժինը բաղկացած է 5041 «Թողարկված և չտեղաբաշխված կապիտալ» և 5042 «Տեղաբաշխված և չվճարված կապիտալ» հաշիվներից: Հաշվի դեբետում արտացոլվում են բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը, ինչպես նաև մասնակիցների (հիմնադիրների) պարտքը բանկի կապիտալում ներդրումների գծով, իսկ կրեդիտում` այդ պարտքի մարումը, չմարված պարտքերի կամ թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի հաշվին կապիտալի նվազեցումը»:

20. Հրահանգի 512 «Վերագնահատման պահուստներ» ենթաբաժինը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«5131 «Դրամական հոսքերի հեջավորման ածանցյալ գործիքների վերագնահատման պահուստ» - այս հաշիվը նախատեսված է դրամական հոսքերի հեջավորման ածանցյալ գործիքներից վերագնահատման արդյունքները հաշվառելու համար: Հաշվառումը տարվում է ՀՀՀՀՍ 39-ի և այլ սահմանված կարգերի համաձայն»:

21. Հրահանգի 642; 643 «Օգուտներ» ենթաբաժնի 13-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6433 «Ածանցյալ գործիքների վերագնահատումից օգուտներ» - այս հաշիվը նախատեսված է ածանցյալ գործիքների վերագնահատումից ստացված օգուտները հաշվառելու համար»:

22. Հրահանգի 642; 643 «Օգուտներ» ենթաբաժնի 14-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6434 «Ածանցյալ գործիքների վաճառքից օգուտներ» - այս հաշիվը նախատեսված է ածանցյալ գործիքների վաճառքից ստացված օգուտները հաշվառելու համար»:

23. Հրահանգի 7525 «Հեջավորման ածանցյալ գործիքների վերագնահատումից կորուստներ» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7525 «Ածանցյալ գործիքների վերագնահատումից կորուստներ» - այս հաշիվը նախատեսված է ածանցյալ գործիքների վերագնահատումից ստացված կորուստները հաշվառելու համար»:

24. Հրահանգի 7526 «Հեջավորման ածանցյալ գործիքների վաճառքից կորուստներ» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7526 «Ածանցյալ գործիքների վաճառքից կորուստներ» - այս հաշիվը նախատեսված է ածանցյալ գործիքների վաճառքից ստացված կորուստները հաշվառելու համար»:

25. Հրահանգի 21 բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  21

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ

 

Այս բաժինը ներառում է հետևյալ ենթաբաժինները` 211 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում», 212 «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում», 215 «Այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումների արժեզրկման պահուստ»:

Այս բաժնում հաշվառումը տարվում է ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում», ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում», ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» և ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում» ստանդարտների համաձայն:

Ըստ ՀՀՀՀՍ 21-ի` այս հաշիվների արտարժութային մնացորդները վերագնահատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանվող հաշվարկային փոխարժեքով»:

26. Հրահանգի 185; 186 «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժնի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշիվը դեբետագրվում է հիմնական միջոցները ֆինանսական վարձակալությամբ ռեզիդենտ բանկերին տրամադրելիս`

Դտ - 1851

Կտ - 6000 կարգի համապատասխան հաշիվները (ակտիվի իրական արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով)

Կտ - ակտիվի համապատասխան հաշիվները

Կտ - 281 ենթաբաժնի համապատասխան հաշիվները:

Հաշիվը կրեդիտագրվում է ռեզիդենտ բանկերին տրամադրված ֆինանսական վարձակալության գծով լրիվ կամ մասնակի վճարում ստանալիս`

Դտ - Դրամական միջոց

Կտ - 1851»:

27. Հրահանգը լրացնել 42 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր» բաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  42

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՉԿՐԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Ենթաբաժին 421
«Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր»

 

Այս ենթաբաժնում հաշվառվում են ֆինանսական վարձակալությամբ վերցված ակտիվի դիմաց վարձավճարների վճարման գծով պարտավորության և իրական արժեքի տարբերությունները: Հաշվառումը տարվում է ՀՀՀՀՍ 17-ի համաձայն: Այս ենթաբաժնի հաշիվները ակտիվային են, կարգավորող և ունեն դեբետային մնացորդ:

Հաշիվը դեբետագրվում է ակտիվը ֆինանսական վարձակալությամբ վերցնելու ժամանակ`

Դտ - ակտիվի համապատասխան հաշիվը

Դտ - 421 ենթաբաժնի համապատասխան հաշիվը

Կտ - Դրամական միջոցներ:

Հաշիվը կրեդիտագրվում է չկրած ֆինանսական ծախսերը ծախսերին պարբերաբար հաշվեգրելու ժամանակ`

Դտ - 7000 կարգի համապատասխան հաշիվը

Կտ - 421 ենթաբաժնի համապատասխան հաշիվը»:

28. Հրահանգը լրացնել 28 «Ֆինանսական վարձակալությունից չվաստակած ֆինանսական եկամուտներ» բաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  28

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՎԱՍՏԱԿԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ»

 

Ենթաբաժին 281

«Ֆինանսական վարձակալությունից չվաստակած ֆինանսական եկամուտներ»

 

Այս ենթաբաժնում հաշվառվում են ֆինանսական վարձակալությամբ տրամադրված ակտիվի դիմաց վարձավճարների վճարման գծով ստացվելիք գումարների և իրական արժեքի տարբերության չափով: Հաշվառումը տարվում է ՀՀՀՀՍ 17-ի համաձայն: Հաշիվը ակտիվին հակակշիռ է և ունի կրեդիտային մնացորդ:

Հաշիվը կրեդիտագրվում է ակտիվը ֆինանսական վարձակալության տրամադրման ժամանակ`

Դտ - 185; 186 ենթաբաժնի համապատասխան հաշիվը

Կտ - 6000 կարգի համապատասխան հաշիվը (ակտիվի իրական արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով)

Կտ - ակտիվի համապատասխան հաշիվը

Կտ - 281 ենթաբաժնի համապատասխան հաշիվը:

Հաշիվը դեբետագրվում է չստացված ֆինանսական եկամուտները եկամուտներին պարբերաբար հաշվեգրելու ժամանակ`

Դտ - 281 ենթաբաժնի համապատասխան հաշիվը

Կտ - 6000 կարգի համապատասխան հաշիվը»:

29. Հրահանգում 1012 հաշվի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) բանկի ստորաբաժանումներից և այլ կազմակերպություններից ստացված կանխիկ դրամը բանկի դրամարկղ մուտքագրելու դեպքում`

Դտ - 1011

Կտ - 1012»:

30. Հրահանգի 1013 հաշվի 2-րդ պարբերության «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) բանկի բանկոմատներից կանխիկ դրամը բանկի դրամարկղ փոխանցելու դեպքում`

Դտ - 1011

Կտ - 1013

բ) քարտերի հիման վրա հաճախորդներին վճարված կանխիկ դրամի դիմաց հաճախորդների հաշիվներից միջոցների գանձման դեպքում`

Դտ - Հաճախորդների պլաստիկ քարտերի (դեբետային և վարկային) հաշիվներ, ստացվելիք այլ գումարներ

Կտ - 1013»:

31. Հրահանգի 501 «Արտոնյալ բաժնետոմսեր» ենթաբաժինը լրացնել 5013 «Արտոնյալ բաժնետոմսեր-զեղչ» հաշվով` հետևյալ բովանդակությամբ.

«5013 «Արտոնյալ բաժնետոմսեր-զեղչ» - այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից արտոնյալ բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարված գնի և անվանական արժեքի միջև եղած բացասական տարբերությունը»:

32. Հրահանգի 502 «Սովորական բաժնետոմսեր» ենթաբաժինը լրացնել 5023 «Սովորական բաժնետոմսեր-զեղչ» հաշվով` հետևյալ բովանդակությամբ.

«5023 «Սովորական բաժնետոմսեր-զեղչ» - այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից սովորական բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարված գնի և անվանական արժեքի միջև եղած բացասական տարբերությունը»:

33. Հրահանգի 5012 «Արտոնյալ բաժնետոմսեր-էմիսիոն եկամուտ» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5012 «Արտոնյալ բաժնետոմսեր - էմիսիոն եկամուտ» - այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից արտոնյալ բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարված գնի և անվանական արժեքի միջև եղած դրական տարբերությունը»:

34. Հրահանգի 5022 «Սովորական բաժնետոմսեր - էմիսիոն եկամուտ» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5022 «Սովորական բաժնետոմսեր - էմիսիոն եկամուտ» - այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից սովորական բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարված գնի և անվանական արժեքի միջև եղած դրական տարբերությունը»:

35. Հրահանգի 83 «Գործառնական լիզինգ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  83

 

«ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»

 

Այս բաժնում հաշվառվում են բանկի կողմից գործառնական վարձակալությամբ ստացված և ֆինանսական վարձակալությամբ տրամադրված ակտիվները»:

36. Հրահանգի 1015 «Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր» հաշվի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշիվը դեբետագրվում է հաճախորդների ներկայացրած ճանապարհային և հաշվարկային չեկերն ընդունելիս` այն դեպքում, երբ բանկը վճարում է հաճախորդին վճարային փաստաթղթերի դիմաց`

Դտ - 1015

Կտ - Դրամական միջոցներ/թղթակցային հաշիվ:

Հաշիվը կրեդիտագրվում է չեկերի և այլ վճարային փաստաթղթերի դիմաց փոխհատուցում ստանալիս`

Դտ - Դրամական միջոցներ

Կտ - 1015»:

37. Հրահանգի 3831 «Հիմնական աշխատողներին վճարվելիք աշխատավարձ» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3831 «Հիմնական աշխատողներին վճարվելիք աշխատավարձ և այլ վճարներ» -  հաշիվը նախատեսված է բանկի հիմնական աշխատողներին վճարվելիք աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների հաշվառման համար:

Վճարվելիք աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարների գումարի չափով կատարվում է հետևյալ ձևակերպումը`

Դտ - 7411 «Հիմնական աշխատողներին տրվող աշխատավարձ և այլ վճարներ»

Կտ - 3831

Վճարում կատարելիս`

Դտ - 3831

Կտ - Դրամական միջոցներ»:

38. Հրահանգի 3832 «Պայմանագրային աշխատողներին վճարվելիք աշխատավարձ» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3832 «Պայմանագրային աշխատողներին վճարվելիք աշխատավարձ և այլ վճարներ» - հաշիվը նախատեսված է բանկի պայմանագրային աշխատողներին վճարվելիք աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների հաշվառման համար:

Վճարվելիք աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարների գումարի չափով կատարվում է հետևյալ ձևակերպումը`

Դտ - 7412 «Պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ և այլ վճարներ»

Կտ - 3832

Վճարում կատարելիս`

Դտ - 3832

Կտ - Դրամական միջոցներ»:

39. Հրահանգի 101 «Կանխիկ դրամական միջոցներ և վճարային փաստաթղթեր» ենթաբաժնի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«101 ենթաբաժինը նախատեսված է բանկի տրամադրության տակ գտնվող կանխիկ դրամական միջոցների և վճարային փաստաթղթերի հաշվառման համար: Ենթաբաժնում ընդգրկված հաշիվներն ակտիվային են` դեբետում արտացոլվում են բանկի դրամարկղեր, բանկոմատներ մուտքագրված կանխիկ դրամական միջոցները, այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են` բանկի կողմից ձեռք բերված չեկերը և այլ վճարային փաստաթղթերը, իսկ կրեդիտում` ելքագրված կանխիկ դրամական միջոցները»:

40. Հրահանգի 1912 «Այլ դեբիտորական պարտքեր բյուջեի նկատմամբ» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1912 «Այլ դեբիտորական պարտքեր բյուջեի նկատմամբ» - այս հաշվում հաշվառվում են պետական բյուջե կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ վճարված այն գումարները, որոնք բանկի կողմից հաշվարկված պարտավորություններ չեն»:

41. Հրահանգի 742; 743 «Կառավարչական ծախսեր» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այս ենթաբաժնում հաշվառվում են բանկի կողմից շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության, շենքի, սարքավորումների ու փոխադրամիջոցների տեխնիկական սպասարկման և պահպանման, անվտանգության ապահովման, աուդիտի և այլ փոխհատուցվող հարկերի ու տուրքերի, վարկերի տրամադրման և վերադարձման, գործուղումների, գրասենյակային, ապահովագրության, կազմակերպչական (այսինքն` բանկի կողմից կատարված այն ծախսերը, որոնք կատարվել են բանկի գրանցման և կազմակերպման ընթացքում) և այլ կառավարչական ծախսերը: Այս ենթաբաժնի հաշիվները թղթակցում են դեբիտորների և կրեդիտորների համապատասխան հաշիվների կամ դրամական միջոցների հաշիվների հետ»:

42. Հրահանգի բոլոր ենթաբաժիններում և հաշիվներում «ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտ» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով:

43. Հրահանգի «Ընդհանուր դրույթներ» բաժնի երկրորդ պարբերությունը հանել:

44. Հրահանգի 185; 186 «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժնի 1852, 1854, 1858, 1860, 1862, 1864 հաշիվները հանել:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան