Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.02.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.02.2002
Վավերացման ամսաթից
06.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 փետրվարի 2002 թվականի

թիվ 39

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 142 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՊԱԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 30-ի թիվ 142 որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման օրինակելի գլխավոր համաձայնագրի» փոփոխություններին և լրացումներին (լրացուցիչ համաձայնագիրը կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված լրացուցիչ համաձայնագիրը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` մինչև 2002 թվականի մարտի 15-ը ավարտել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ սույն որոշման 1-ին կետում նշված լրացուցիչ համաձայնագրի կնքման գործընթացը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` մինչև 2002 թվականի մարտի 15-ը սույն որոշման 1-ին կետում նշված լրացուցիչ համաձայնագիրը չկնքած բանկերին, համաձայն «Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման օրինակելի գլխավոր համաձայնագրի» 8.4 կետի, առաքել գլխավոր համաձայնագրի դադարեցման մասին գրություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՊԱԿԱՆԽԻԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Թիվ ------------

 

 ք. Երևան

 ---- ------------- 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (հետագայում` Կենտրոնական բանկ), գործելով համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի` մի կողմից, և -------------------------------- բանկը (հետագայում` Բանկ), գործելով համաձայն Բանկի կանոնադրության, ի դեմս ------------------- տնօրեն (վարչության նախագահ) --------------------------------------------` մյուս կողմից (հետագայում` Կողմեր), կնքելով սույն համաձայնագիրը, պայմանավորվեցին փոփոխություններ կատարել իրենց միջև ----------------------------------- թվականին կնքված «Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման գլխավոր համաձայնագրի» (այսուհետև` համաձայնագիր) հետևյալ կետերում.

 

Ա.

1. Համաձայնագրի 3.12 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3.12. Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առքի դեպքում Բանկը պարտավոր է Գործարքի կնքման օրը վաճառված արտարժույթը փոխանցել Կենտրոնական բանկի կողմից նշված արտարժութային հաշվին, իսկ Կենտրոնական բանկը` գնված արտարժույթին համարժեք դրամը` Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թղթակցային հաշվին, եթե Կենտրոնական բանկի կողմից տրված հայտարարության մեջ այլ ժամկետներ սահմանված չեն, կամ կողմերը բանակցությունների արդյունքում այլ ժամկետների շուրջ չեն պայմանավորվում: Ընդ որում, բանակցությունների արդյունքում այլ ժամկետների սահմանման դեպքում ժամկետները նշվում են հայտում և հայտի հաստատման մեջ»:

 

2. Համաձայնագրի 3.13 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3.13. Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի վաճառքի դեպքում Կենտրոնական բանկը Գործարքի կնքման օրը Կենտրոնական բանկում գտնվող Բանկի թղթակցային հաշվից անվիճելի (անակցեպտ) կարգով գանձում է հայտում նշված արտարժույթին համարժեք դրամը և վաճառված արտարժույթը փոխանցում Բանկի կողմից նշված արտարժութային հաշվին, եթե Կենտրոնական բանկի կողմից տրված հայտարարության մեջ այլ ժամկետներ սահմանված չեն, կամ կողմերը բանակցությունների արդյունքում այլ ժամկետների շուրջ չեն պայմանավորվում: Ընդ որում, բանակցությունների արդյունքում այլ ժամկետների սահմանման դեպքում ժամկետները նշվում են հայտում և հայտի հաստատման մեջ»:

 

3. Համաձայնագրի 6-րդ հոդվածի «ա» մասի 6.1 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6.1. Այն դեպքում, երբ Բանկը հանդես է գալիս որպես արտարժույթ Վաճառող, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում արտարժութային փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով: Ընդ որում, սույն կետով նախատեսված տուժանքները հաշվարկվում և գանձվում են գործարքի կատարման օրվանից (value date) (ներառյալ գործարքի կատարման օրը) հաշված առավելագույնը մինչև երեք բանկային օր (բացառությամբ սույն կետի երկրորդ մասով նախատեսված դեպքի), որից հետո Բանկի կողմից պարտավորությունը չկատարելու պայմաններում հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում, և Կենտրոնական բանկը հետ է գանձում բանկի թղթակցային հաշվին հաշվեգրված դրամական գումարը:

Սույն կետի առաջին մասում նախատեսված հիմքով հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած ճանաչվելու օրը բանկի թղթակցային հաշվում գործարքին համապատասխան` դրամական ամբողջ միջոցների բացակայության կամ մասնակի առկայության դեպքում Կենտրոնական բանկը Բանկի թղթակցային հաշվից գանձում է համապատասխան դրամական միջոցները դրանց առկայության առաջին իսկ պահին` մինչև գործարքին համապատասխան գումարի ամբողջական մարումը: Կենտրոնական բանկը Բանկի թղթակցային հաշվից գանձում է նաև տուժանք` բացակայող միջոցների 1%-ի չափով` մինչև բացակայող միջոցների ամբողջական գանձման օրը (ներառյալ)»:

 

4. Համաձայնագրի 6-րդ հոդվածի «ա» մասում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.11 հոդված.

 

«6.11. Այն դեպքում, երբ Բանկը հանդես է գալիս որպես արտարժույթ կանխիկացնող, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում արտարժութային փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում»:

 

5. Համաձայնագրի 6-րդ հոդվածի «ա» մասի 6.2 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6.2. Արտարժույթի ապականխիկացման գործարք կնքելու դեպքում, Բանկը մինչև Գործարքի կնքման բանկային օրվա ավարտը կանխիկ արտարժույթը Կենտրոնական բանկի դրամարկղ չմուտքագրելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում»:

 

6. Համաձայնագրի 6-րդ հոդվածի «բ» մասի 6.5, 6.6 և 6.7 կետերը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6.5. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես արտարժույթի Գնորդ, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում դրամական փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում:

6.6. Արտարժույթի կանխիկացման գործարք կնքելու դեպքում, Կենտրոնական բանկը սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում կանխիկ արտարժույթը Բանկին չտրամադրելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում:

6.7. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես արտարժույթ Վաճառող, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում արտարժութային փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` յուրաքանչյուր ուշացված բանկային օրվա համար հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով: Ընդ որում, սույն կետով նախատեսված տուժանքները հաշվարկվում են գործարքի կատարման օրվանից (value date) (ներառյալ գործարքի կատարման օրը) հաշված առավելագույնը մինչև երեք բանկային օր, որից հետո Կենտրոնական բանկի կողմից պարտավորությունը չկատարելու պայմաններում հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում, և Կենտրոնական բանկը հետ է վճարում բանկի թղթակցային հաշվից գանձված դրամական գումարը»:

 

7. Համաձայնագրի 6-րդ հոդվածի «բ» մասում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.71 հոդված.

 

«6.71. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես արտարժույթ ապականխիկացնող, սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում արտարժութային փոխանցումները չկատարելու կամ անպատշաճ կերպով կատարելու դեպքում վճարում է տուժանք` հայտում նշված գործարքի գնի դրամային համարժեքի 1%-ի չափով, իսկ հայտը և հայտի հաստատումը ուժը կորցրած են ճանաչվում»:

 

8. Համաձայնագրի 1, 2, 5, 6 հավելվածները փոխարինել նոր` 1, 2, 5, 6 հավելվածներով (կցվում են):

 

Բ.

1. Սույն համաձայնագիրը կազմված և ստորագրված է 2 օրինակից (յուրաքանչյուր Կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակներն էլ ունեն հավասար իրավաբանական ուժ:

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է երկկողմանի ստորագրման պահից:

 

 Կենտրոնական բանկ

             Կ.Տ.

 Բանկ

  Կ.Տ.

 

 

 

Արտարժույթի առք ու վաճառքի,

արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման օրինակելի գլխավոր

համաձայնագրի

 

 Հավելված 1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԳՆՄԱՆ

 

ՀԱՅՏ N ------

 

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի:

 

Առաջարկում ենք -------------- բանկին վաճառել ------------------ հետևյալ պայմաններով. արտարժույթի տեսակը

 

Գնորդի արտարժութային հաշվի համարը

 

Արտարժույթի տեսակը և վճարման ձևը

 

Գործարքի կատարման օրը (value date)

 

Գործարքի գումարը (թվերով և տառերով)

 

Փոխարժեքը (թվերով և տառերով)

 

Համարժեքը դրամով (թվերով և տառերով)

 

Հայտն ուժի մեջ է մինչև

------------------- բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------ գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

-------------------------- բանկ

------------------- տնօրեն (վարչության նախագահ)

------------------------

       Կ.Տ

 ---- -------------- 200  թ. ժամը ______

 

 

Արտարժույթի առք ու վաճառքի,

արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման օրինակելի գլխավոր

համաձայնագրի

 

 Հավելված 2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՎԱՃԱՌՔԻ

 

ՀԱՅՏ N ------

 

Ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի:

 

Առաջարկում ենք --------------- բանկից գնել -------------------- հետևյալ պայմաններով. արտարժույթի տեսակը

 

Վաճառողի դրամային հաշվի համարը

 

Արտարժույթի տեսակը և վճարման ձևը

 

Գործարքի կատարման օրը (value date)

 

Գործարքի գումարը (թվերով և տառերով)

 

Փոխարժեքը (թվերով և տառերով)

 

Համարժեքը դրամով (թվերով և տառերով)

 

Հայտն ուժի մեջ է մինչև

 

------------------- բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

 

-------------------------- բանկ

 

------------------- տնօրեն (վարչության նախագահ)

 

------------------------

        Կ.Տ

---- --------------- 200  թ. ժամը __________

 

 

Արտարժույթի առք ու վաճառքի,

արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման օրինակելի գլխավոր

համաձայնագրի

 

 Հավելված 5

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԳՆՄԱՆ ՀԱՅՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ (ՄԱՍՆԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ)

 

Առաքվում է -------------------------- բանկին` համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի:

 

Ձեր կողմից ----- ------------- 200 թ. ժամը ----- -ին Կենտրոնական բանկ ներկայացված N ---- հայտը համարել ակցեպտավորված:

 

Արտարժույթի տեսակը և վճարման ձևը

 

Գործարքի գումարը (թվերով և տառերով)

 

Գործարքի կատարման օրը (value date)

 

Փոխարժեքը (թվերով և տառերով)

 

Համարժեքը դրամով (թվերով և տառերով)

 

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ---------------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

 

Կենտրոնական բանկ

 

------------------------

          Կ.Տ

------ --------------- 200  թ.

 

 

Արտարժույթի առք ու վաճառքի,

արտարժույթի կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման օրինակելի գլխավոր

համաձայնագրի

 

 Հավելված 6

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՅՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ (ՄԱՍՆԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ)

 

Առաքվում է -------------------------- բանկին` համաձայն Կենտրոնական բանկի և ----------------- բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի:

 

Ձեր կողմից ----- ------------- 200 թ. ժամը ----- -ին Կենտրոնական բանկ ներկայացված N ---- հայտը համարել ակցեպտավորված:

 

Արտարժույթի տեսակը և վճարման ձևը

 

Գործարքի գումարը (թվերով և տառերով)

 

Գործարքի կատարման օրը (value date)

 

Փոխարժեքը (թվերով և տառերով)

 

Համարժեքը դրամով (թվերով և տառերով)

 

Վաճառված արտարժույթը փոխանցել

 

Կենտրոնական բանկը ձեռք է բերում իրավունքներ և կրում պարտավորություններ` համաձայն Կենտրոնական բանկի և ------------------------ բանկի միջև ---- ----------- 200 թ. կնքված արտարժույթի առք ու վաճառքի, կանխիկացման և ապականխիկացման գործառնությունների կնքման թիվ ------- գլխավոր համաձայնագրի համապատասխան դրույթների:

 

Կենտրոնական բանկ

 

------------------------

       Կ.Տ

---- ------------ 200  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան