ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ապրիլի 1995 թվականի թիվ 64
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի թիվ 29 որոշումը չեղյալ համարելու մասին
Ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսությունում առկա դրական տեղաշարժերից, Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի կայունացումից, հաշվի առնելով, որ ներքին արժութային շուկայում ապահովված է Հայաստանի Հանրապետության արժույթի` դրամի ազատ փոխարկելիությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սույն թվականի հուլիսի մեկից ուժը կորցրած ճանաչելՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ- ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման մասին» թիվ 29 որոշումը և այդ որոշմամբ հաստատված կարգը:
2. 1995 թվականի հուլիսի 1-ից անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիսի մեկից անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններին տրված կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման բոլոր արտոնագրերը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչությանը սույն որոշման ընդունման օրվանից դադարեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի թիվ 29 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման արտոնագրման» կարգի համաձայն արտոնագրերի տրամադրումը:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության վրա:
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|