ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 սեպտեմբերի 2001 թվականի |
թիվ 239 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2001 թվականի հուլիսի 13-ի թիվ Ե-4617 գրությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 30-ի թիվ 144 որոշումը և որոշմամբ հաստատված «Կենտրոնական բանկի հրատարակչություն» զանգվածային լրատվության միջոցի խմբագրության կանոնադրությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: