Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 153
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.06.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.06.2000
Վավերացման ամսաթից
20.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հունիսի 2000 թվականի

թիվ 153

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41, 42 և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. 2000 թվականի հուլիսի 1-ից շրջանառության մեջ դնել 1999 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները:

 2. Սահմանել, որ 1995 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են մինչև 2005 թվականի հունիսի 30-ը` իրենց անվանական արժեքով:

 3. Սահմանել, որ 2005 թվականի հուլիսի 1-ից 1995 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա են փոխանակման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և նրա կողմից լիազորված բանկերում` առանց սահմանափակումների:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան