Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.07.1999-03.07.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿԲՏ 1999/3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.07.1999
Վավերացման ամսաթից
19.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հուլիսի 1999 թվականի

թիվ 119

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածը և «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» կիրառման նպատակներից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի փոփոխությունները և լրացումները (կցվում է):

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում սույն որոշմամբ հաստատված փոփոխություններն ու լրացումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության  համաձայնեցմանը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

 1.1. 1471 «Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ» հաշիվը վերանվանել 1471 «Վարկերի ու դեբիտորական պարտքերի ընդհանուր պահուստ»:

 1.2. 1472 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ» հաշիվը վերանվանել 1472 «Վարկերի ու դեբիտորական պարտքերի հատուկ պահուստ»:

 1.3. «Հաշվարկված (ստացվելիք) տոկոսներ» 15 կարգը լրացնել նոր` 158 «Չճանաչված տոկոսային եկամուտ» բաժնով և 1581 «Չճանաչված տոկոսային եկամուտ» հաշվով:

 1.4. 6211 «Ծախսերով դուրս գրված վարկերի վերականգնում» հաշիվը վերանվանել 6211 «Ծախսերով դուրս գրված վարկերի ու դեբիտորական պարտքերի վերականգնում»:

 1.5. Ուժը կորցրած ճանաչել 6213 «Ծախսերով դուրս գրված այլ ստացվելիք գումարների վերականգնում» և 6214 «Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտքերի վերականգնում» հաշիվները:

 1.6. 7211 «Հատկացումներ վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին» հաշիվը վերանվանել 7211 «Հատկացումներ վարկերի ու դեբիտորական պարտքերի ընդհանուր պահուստին»:

 1.7. 7213 «Ստացվելիք գումարների դուրսգրումներ, որոնց համար նախատեսված չեն պահուստներ» հաշիվը վերանվանել 7213 «Հատկացումներ վարկերի ու դեբիտորական պարտքերի հատուկ պահուստին»:

 1.8. Ուժը կորցրած ճանաչել 7214 «Հատկացումներ դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին» հաշիվը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.07.2000, թիվ 186 03.07.2000, թիվ 119
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան