Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 209
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.08.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.08.2001
Վավերացման ամսաթից
14.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 օգոստոսի 2001 թվականի

թիվ 209

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 114 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՁԵՌՆԱՐԿԻ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐՐԵՐԸ, ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» ԳԼԽՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մայիսի 10-ի թիվ 114 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության և եռամսյակային հաշվեկշռի տարրերը, կազմման մեթոդիկան և ներկայացումը» գլխում կատարել հետևյալ փոփոխությունները`

- 2.1.1.2 կետում «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Պետական արժեթղթեր» հոդվածի համար սահմանել հետևյալ մեկնաբանությունը`

- «Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Պետական արժեթղթեր» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 14-ում: «Պետական արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 14-ի տարրերի հանրագումարին: Հավելված 14-ի «Ձեռք բերված արժեթղթեր» հոդվածը տեքստային մասով բացահայտում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա պետական արժեթղթերը ըստ արժեթղթերի տեսակների, ժամկետայնության և այլն».

- 2.4 կետում «Պետական արժեթղթեր» հավելված 14-ի համար սահմանել հետևյալ մեկնաբանությունը`

 

Հավելված 14-ի տարրերն են`

- Ձեռք բերված արժեթղթեր

- Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր

Հավելված 14-ում բացահայտվում է հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Պետական արժեթղթեր» հոդվածը: Հավելված 14-ի «Ձեռք բերված արժեթղթեր» և «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Պետական արժեթղթեր» հոդվածի գումարին:

 

Ձեռք բերված արժեթղթեր

Հավելված 14-ի «Ձեռք բերված արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1311 «ՀՀ պետական զեղչատոկոսով արժեթղթեր»

1312 «ՀՀ պետական արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

1313 «ՀՀ պետական տոկոսային արժեթղթեր»

1314 «ՀՀ այլ պետական արժեթղթեր»

1315 «ՀՀ պետական արժեթղթերի դիմաց հաշվեգրված տոկոսներ/ կուպոնավճարներ»

1316 «ՀՀ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

 

Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր

Հավելված 14-ի «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1371 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով»

1372 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով»

1373 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ ՀՀ դրամով».

- հաշվեկշռին կից հավելված 10-ում բացել «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր արտարժույթով» հոդվածը և սահմանել, որ հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1381 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով»

1382 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված տոկոսային արժեթղթեր արտարժույթով»

1383 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ արտարժույթով».

- հաշվեկշռին կից հավելված 18-ում բացել «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր» հոդվածը և սահմանել, որ այն հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

2551 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով»

2552 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով».

- հաշվեկշռին կից հավելված 10-ում բացել «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր արտարժույթով» հոդվածը և սահմանել, որ հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

2561 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով»

2562 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված տոկոսային արժեթղթեր արտարժույթով».

- հավելված 20-ում բացել «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով» հոդվածը և սահմանել, որ այն հավասար է հաշվեկշռի 3491 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով արտարժույթով» հաշվի մնացորդին.

- հավելված 22-ում բացել «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» հոդվածը և սահմանել, որ այն հավասար է հաշվեկշռի 3481 «Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով ՀՀ դրամով» հաշվի մնացորդին.

- 4.2 «Եռամսյակային հաշվեկշռին կից ծանոթագրությունները» կետում ավելացնել` հավելված 14. «Պետական արժեթղթեր»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան