ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 նոյեմբերի 2000 թվականի |
թիվ 303 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 274 որոշման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի փոփոխված տարբերակը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի փոփոխված տարբերակը մեկօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|