Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.06.2001-23.10.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հունիսի 2001 թվականի

 թիվ 159

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի ԹԻՎ 58 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արժեթղթերի հաշվապահական հաշվառման կարգը» (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 22-ի թիվ 58 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի» 13 «Ներդրումներ վերավաճառքի և վաճառքի համար» բաժինը վերանվանել «Ներդրումներ վաճառքի համար»:

 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը և վերահսկումը», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկներում:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` մինչև 2001 թվականի դեկտեմբերի 15-ը սույն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արժեթղթերի հաշվապահական հաշվառման կարգի» հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Գործառնական օր» համակարգում:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգն ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի առաջնային տեղաբաշխման աճուրդում ձևավորված գնանշումների վերաբերյալ տեղեկատվություն:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արժեթղթեր ձեռք բերելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը տրամադրել արժեթղթերի, որպես վաճառքի համար նախատեսված կամ մինչև մարումը պահվող, դասակարգման վերաբերյալ տեղեկատվություն:

7. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

8. Սույն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արժեթղթերի հաշվապահական հաշվառման կարգը» ուժի մեջ է սույն որոշման 4-րդ կետով սահմանված փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից:

 

 Հաստատված է

 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

 2001 թվականի հունիսի 12-ի թիվ 159 որոշմամբ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգը սահմանվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածների:

1.2. Սույն կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից գնված արժեթղթերի հաշվապահական հաշվառումը միջազգային չափանիշներին համապատասխան:

 

 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Սույն կարգի իմաստով`

2.1. Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր` արժեթղթեր, որոնք չեն դասակարգվել ոչ որպես մինչև մարման ժամկետը պահվող և ոչ որպես վերավաճառքի արժեթղթեր: Սրանք այն արժեթղթերն են, որոնք բանկը մտադիր է պահել անորոշ ժամկետով:

2.2. Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր` արժեթղթեր, որոնք գնվել են մինչև մարման ժամկետը պահելու նպատակով: Նախքան մարման ժամկետը լրանալն այս արժեթղթերի վաճառքը պետք է լինի հազվադեպ:

2.3. Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

2.4. Կապիտալացված արժեք` արժեթղթերի գնման գնի և արժեթղթի գնման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների տարբերությունը

2.5. Զեղչ` արժեթղթի անվանական արժեքի և կապիտալացված արժեքի տարբերությունը, երբ անվանական արժեքը մեծ է կապիտալացված արժեքից

2.6. Պարգև` արժեթղթի անվանական արժեքի և կապիտալացված արժեքի տարբերությունը, երբ անվանական արժեքը փոքր է կապիտալացված արժեքից

 

 3. ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3.1. Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում վաճառքի համար նախատեսված ներդրումները հաշվառվում են 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնում:

3.2. Որպես վաճառքի համար նախատեսված արժեթղթեր դասակարգված արժեթղթերում ներդրումների հաշվապահական հիմնական սկզբունքներն են`

ա) ներդրումները սկզբնապես գրանցվում են ձեռքբերման արժեքով,

բ) հետագայում գրանցվում են իրական արժեքով, ընդ որում, իրական արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերությունը արտացոլվում է վերագնահատման պահուստում,

գ) տոկոսային եկամուտը, ինչպես նաև վաճառքից ստացված իրացված շահույթը կամ վնասը ներառվում են ընթացիկ ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի հաշվետվության մեջ:

3.3. Վաճառքի համար նախատեսված տոկոսային արժեթղթերը ձեռքբերման դեպքում գրանցվում են «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի 1313, 1314, 1323, 1324, 1333, 1334, 1343, 1344 «Տոկոսային արժեթղթեր» հաշիվներում` կապիտալացված արժեքով: Հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

Դտ 1313, 1314, 1323, 1324, 1333, 1334, 1343, 1344 «Տոկոսային արժեթղթեր» (կապիտալացված արժեք)

Դտ 1315, 1325, 1335, 1345 «Հաշվեգրված տոկոսներ» (տոկոսագումարներ, որոնք ներառվել են գնման գնի մեջ)

Կտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ (գնման գին):

3.4. Վաճառքի համար նախատեսված տոկոսային արժեթղթերի դիմաց արժեթղթի ձեռքբերման օրվանից սկսած կատարվում է տոկոսների հաշվեգրում` 13 բաժնի 1315, 1325, 1335, 1345 «Հաշվեգրված տոկոսներ» հաշիվներում` հիմք ընդունելով արժեթղթի անվանական արժեքը և արժեթղթի տոկոսադրույքը: Հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

Դտ 1315, 1325, 1335, 1345 «Հաշվեգրված տոկոսներ»

 Կտ 6111, 6112, 6231, 6232 «Արժեթղթերի դիմաց ստացված տոկոսներ/ կուպոնավճարներ»:

3.5. Տոկոսագումարների ստացման դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

Կտ 1315, 1325, 1335, 1345 «Հաշվեգրված տոկոսներ»:

3.6. Վաճառքի համար նախատեսված զեղչատոկոսային արժեթղթերի ձեռքբերման դեպքում արժեթղթերը գրանցվում են 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի 1311, 1321, 1331, 1332 «Զեղչատոկոսով արժեթղթեր» հաշիվներում` կապիտալացված արժեքով: Հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

Դտ 1311, 1321, 1331, 1341 «Զեղչատոկոսով արժեթղթեր» (կապիտալացված արժեք)

Դտ 1312, 1322, 1332, 1342 «Արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս» (զեղչատոկոսի գումարը, որը ներառվել է գնման գնի մեջ)

Կտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ (գնման գին):

3.7. Վաճառքի համար նախատեսված զեղչատոկոսային արժեթղթերի դիմաց ձեռքբերման օրվանից սկսած կատարվում է զեղչատոկոսի հաշվեգրում 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի 1312, 1322, 1332, 1342 «Արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս» հաշիվներում: Հաշվեգրումը կատարվում է օրական` համամասնորեն կուտակելով արժեթղթի անվանական արժեքի և թողարկման գնի տարբերության գումարը, արժեթղթի թողարկման օրվանից մինչև արժեթղթի մարումը ընկած ժամանակահատվածում: Հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

Դտ 1312, 1322, 1332, 1342 «Արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

Կտ 6113, 6114, 6233, 6234 «Զեղչատոկոսով արժեթղթերից ստացված տոկոսներ»:

3.8. Վաճառքի համար նախատեսված արժեթղթերը իրենց ձեռքբերումից հետո պետք է հաշվառվեն իրական արժեքով` այսինքն` պետք է վերագնահատվեն: Վերագնահատման արդյունքում արժեթղթերի իրական և հաշվեկշռային արժեքի միջև առաջացած տարբերությունը հաշվառվում է 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի 1316, 1326, 1336, 1346 «Արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ» հաշիվներում: Արժեթղթերի շուկայական գնի բարձրացման դեպքում արժեթղթերի իրական արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության գումարի չափով տրվում է հետևյալ ձևակերպումը`

Դտ 1316, 1326, 1336, 1346 «Արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

Կտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ»:

Արժեթղթերի շուկայական գնի իջեցման դեպքում արժեթղթերի իրական արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության գումարի չափով տրվում է հետևյալ ձևակերպումը.

Դտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ»

Կտ1316, 1326, 1336, 1346 «Արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»:

3.9. Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքի դեպքում հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ ձևակերպումները.

3.9.1. Արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշվի մնացորդի չափով`

ա) Դտ 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի արժեթղթեր

Կտ 1316, 1326, 1336, 1346 «Արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

կամ

Դտ 1316, 1326, 1336, 1346 «Արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

Կտ 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի արժեթղթեր

բ) Դտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ» (արժեթղթերի վերագնահատման հաշվի դրական մնացորդի չափով)

Կտ 6341, 6342, 6343, 6351, 6352, 6353 «Արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»

կամ

Դտ 7351, 7352, 7353, 7361, 7362, 7363 «Արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

Կտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ» (արժեթղթերի վերագնահատման հաշվի բացասական մնացորդի չափով):

3.9.2. Եթե արժեթղթի վաճառքի գինը հավասար է հաշվեկշռային արժեքին`

ա) Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

Կտ 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի արժեթղթեր (հաշվեկշռային արժեք)

Կտ «Հաշվեգրված տոկոսներ» կամ «Արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

3.9.3. Եթե արժեթղթի վաճառքի գինը տարբերվում է արժեթղթի հաշվեկշռային արժեքից, ապա 3.9.1 կետի «ա» ենթակետի և 3.9.2 կետի ձևակերպումների հետ միասին տրվում են նաև հետևյալ ձևակերպումները`

3.9.3.1. Եթե վաճառքի գինը բարձր է հաշվեկշռային գնից, և 5513 հաշվի մնացորդը դրական է`

Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ (վաճառքի և հաշվեկշռային գնի տարբերության չափով)

Դտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ» (արժեթղթերի վերագնահատման հաշվի դրական մնացորդի չափով)

Կտ 6341, 6342, 6343, 6351, 6352, 6353 «Արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»

3.9.3.2. Եթե վաճառքի գինը բարձր է հաշվեկշռային գնից, իսկ 5513 հաշվի մնացորդը բացասական է`

ա) Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ (վաճառքի և հաշվեկշռային գնի տարբերության չափով)

Կտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ»

բ) Դտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ»

Կտ 6341, 6342, 6343, 6351, 6352, 6353 «Արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» (եթե 5513 հաշվի մնացորդը դրական է)

կամ

Դտ 7351, 7352, 7353, 7361, 7362, 7363 «Արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

Կտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ» (եթե 5513 հաշվի մնացորդը բացասական է):

3.9.3.3. Եթե վաճառքի գինը ցածր է հաշվեկշռային գնից, և 5513 հաշվի մնացորդը բացասական է`

Դտ 7351, 7352, 7353, 7361, 7362, 7363 «Արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

Կտ 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի արժեթղթեր (վաճառքի և հաշվեկշռային գնի տարբերության չափով)

Կտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ» (արժեթղթերի վերագնահատման հաշվի բացասական մնացորդի չափով):

3.9.3.4. Եթե վաճառքի գինը ցածր է հաշվեկշռային գնից, և 5513 հաշվի մնացորդը դրական է`

ա) Դտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ»

Կտ 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի արժեթղթեր (վաճառքի և հաշվեկշռային գնի տարբերության չափով),

բ) Դտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ»

Կտ 6341, 6342, 6343, 6351, 6352, 6353 «Արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» (եթե 5513 հաշվի մնացորդը դրական է)

կամ

Դտ 7351, 7352, 7353, 7361, 7362, 7363 «Արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

Կտ 5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ» (եթե 5513 հաշվի մնացորդը բացասական է):

3.10. Վաճառքի համար նախատեսված արժեթղթերը սովորաբար չեն պահվում մինչև մարման ժամկետը: Սակայն եթե, այնուամենայնիվ, արժեթուղթը պահվում է մինչև մարման ժամկետը, ապա արժեթղթի մարման համար հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ ձևակերպումները.

1. Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ (անվանական արժեք)

Կտ 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի արժեթղթեր (հաշվեկշռային արժեք)

Կտ «Հաշվեգրված տոկոսներ» կամ «Արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»,

2. եթե արժեթղթի անվանական արժեքը տարբերվում է արժեթղթի հաշվեկշռային արժեքից, տրվում են նաև հետևյալ ձևակերպումները`

ա) եթե անվանական արժեքը բարձր է հաշվեկշռայինից`

Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

Կտ 6341, 6342, 6343, 6351, 6352, 6353 «Արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» (վաճառքի և հաշվեկշռային գնի տարբերության չափով),

բ) եթե անվանական արժեքը ցածր է հաշվեկշռայինից`

Դտ 7351, 7352, 7353, 7361, 7362, 7363 «Արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

Կտ 13 «Ներդրումներ վաճառքի համար» բաժնի արժեթղթեր (վաճառքի և հաշվեկշռային գնի տարբերության չափով):

 

 4. ՄԻՆՉԵՎ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՊԱՀՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

4.1. Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումները հաշվառվում են Կենտրոնական բանկի հաշվեկշռի 16 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բաժնում:

4.2. Որպես մարման ժամկետը պահվող արժեթղթեր դասակարգված ներդրումների հաշվառման սկզբունքներն են.

ա) ներդրումները հաշվառվում են անվանական արժեքով,

բ) արժեթղթերի գնման պահին առաջացած զեղչը կամ պարգևը ներառվում է եկամուտների և ծախսերի հաշվետվության մինչև արժեթղթի մարման պահը ընկած ժամանակահատվածում,

գ) ներդրումները չեն վերագնահատվում, և դրանց գծով չիրացված շահույթ կամ վնաս չի գրանցվում,

դ) տոկոսային եկամուտը և վաճառքից (եթե տեղի է ունեցել) ստացված իրացված շահույթը կամ վնասը ներառվում է եկամուտների և ծախսերի հաշվետվության մեջ:

4.3. Մինչև մարման ժամկետը պահվող տոկոսային արժեթղթերի ձեռքբերման դեպքում դրանք հաշվառվում են 16 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բաժնի 1613, 1614, 1623, 1624 «Տոկոսային արժեթղթեր» հաշիվներում` կապիտալացված արժեքով: Հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

 Դտ 1613, 1614, 1623, 1624 «Տոկոսային արժեթղթեր» (կապիտալացված արժեք)

Դտ 1615, 1625, «Հաշվեգրված տոկոսներ» (տոկոսագումարներ, որոնք ներառվել են գնման գնի մեջ)

Կտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ (գնման գին):

4.4. Պարգևի վճարմամբ մինչև մարման ժամկետը պահվող տոկոսային արժեթղթի գնման դեպքում իրականացվում է պարգևի ամորտիզացիա արժեթղթի գնման օրվանից մինչև մարման օրը ընկած ժամանակահատվածում` արժեթղթի հաշվեկշռային արժեքը իջեցնելով մինչև անվանական արժեք: Վճարված պարգևի ամորտիզացիան հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում է հետևյալ ձևակերպմամբ.

Դտ 7352, 7353, 7362, 7363 «Տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

 Կտ 1613, 1614, 1623, 1624 «Տոկոսային արժեթղթեր»:

 4.5. Մինչև մարման ժամկետը պահվող տոկոսային արժեթղթի զեղչով գնման դեպքում իրականացվում է զեղչի ամորտիզացիա արժեթղթի գնման օրվանից մինչև մարման օրը ընկած ժամանակահատվածում` արժեթղթի հաշվեկշռային արժեքը բարձրացնելով մինչև անվանական արժեք: Զեղչի ամորտիզացիան հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում է հետևյալ ձևակերպմամբ.

Դտ 1613, 1614, 1623, 1624 «Տոկոսային արժեթղթեր»

 Կտ 6342, 6343, 6352, 6353 «Տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»

 4.6. Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի դիմաց տոկոսների հաշվեգրումը կատարվում է 16 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բաժնի 1615, 1625 «Հաշվեգրված տոկոսներ» հաշիվներում: Հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

 Դտ 1615, 1625 «Հաշվեգրված տոկոսներ»

 Կտ 6231, 6232 «Արժեթղթերի դիմաց ստացված տոկոսներ/կուպոնավճարներ»:

 4.7. Տոկոսագումարի ստացման դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

 Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

 Կտ 1615, 1625 «Հաշվեգրված տոկոսներ»:

 4.8. Մինչև մարման ժամկետը պահվող զեղչատոկոսային արժեթղթերի ձեռքբերման դեպքում արժեթղթերը հաշվառվում են 16 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բաժնի 1611, 1621 «Զեղչատոկոսով արժեթղթեր» հաշիվներում` իրենց անվանական արժեքով: Հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

 Դտ 1611, 1621 «Զեղչատոկոսով արժեթղթեր» (անվանական արժեք)

 Կտ 1612, 1622 «Արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս» (անվանական արժեքի և գնման գնի տարբերություն):

 Կտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ (գնման գին):

 4.9. Մինչև մարման ժամկետը պահվող զեղչատոկոսային արժեթղթերի դիմաց տոկոսների հաշվեգրումը կատարվում է 16 «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բաժնի 1612, 1622 «Արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս» հակակշռային հաշիվներում: Հաշվեգրումը կատարվում է արժեթղթի անվանական արժեքի և գնման գնի տարբերության չափով, համամասնորեն` մինչև արժեթղթի մարումը ընկած ժամանակահատվածում: Հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

 Դտ 1612, 1622 «Արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

 Կտ 6113, 6114, 6233, 6234 «Զեղչատոկոսով արժեթղթերից ստացված տոկոսներ»:

4.10. Որպես մինչև մարման ժամկետը պահվող դասակարգված արժեթղթերը սովորաբար չպետք է վաճառվեն: Սակայն եթե, այնուամենայնիվ, վաճառք տեղի է ունեցել, ապա տոկոսային արժեթղթերի վաճառքի դեպքում հաշվապահական հաշվեկշռում կատարվում են սույն կարգի 4.11 կետում նկարագրված ձևակերպումները, իսկ զեղչատոկոսային արժեթղթերի դեպքում` սույն կարգի 4.12 կետի ձևակերպումները:

4.11. Տոկոսային արժեթղթի վաճառքի դեպքում հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

 Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

 Կտ 1613, 1614, 1623, 1624 «Տոկոսային արժեթղթեր» (հաշվեկշռային արժեք)

 Կտ 1615, 1625 «Հաշվեգրված տոկոսներ»:

Եթե արժեթղթի վաճառքի գինը տարբերվում է արժեթղթի հաշվեկշռային արժեքից, տրվում են նաև հետևյալ ձևակերպումները`

 ա) եթե վաճառքի գինը բարձր է հաշվեկշռայինից`

 Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

 Կտ 6342, 6343, 6352, 6353 «Տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» (վաճառքի գնի և հաշվեկշռային գնի տարբերության չափով).

 բ) եթե վաճառքի գինը ցածր է հաշվեկշռայինից`

Դտ 7352, 7353, 7362, 7363 «Տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

 Կտ 1613, 1614, 1623, 1624 «Տոկոսային արժեթղթեր» (վաճառքի գնի և հաշվեկշռային գնի տարբերության չափով):

 4.12. Զեղչատոկոսային արժեթղթի վաճառքի դեպքում հաշվապահական հաշվեկշռում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

 1) Դտ 1612, 1622 «Արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

 Կտ 1611, 1612 «Զեղչատոկոսային արժեթղթեր»

 2) Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

 Կտ 1611, 1612 «Զեղչատոկոսային արժեթղթեր» (հաշվեկշռային արժեք)

 Եթե արժեթղթի վաճառքի գինը տարբերվում է արժեթղթի հաշվեկշռային արժեքից, տրվում են նաև հետևյալ ձևակերպումները`

 ա) եթե վաճառքի գինը բարձր է հաշվեկշռայինից`

 Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

Կտ 6341, 6351 «Զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» (վաճառքի և հաշվեկշռային գնի տարբերության չափով)

 բ) եթե վաճառքի գինը ցածր է հաշվեկշռայինից`

 Դտ 7351, 7361 «Զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

 Կտ 1611, 1612 «Զեղչատոկոսային արժեթղթեր» (վաճառքի և հաշվեկշռային գնի տարբերության չափով):

4.13. Մինչև մարման ժամկետը պահվող տոկոսային արժեթղթերի մարման դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

 Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

 Կտ 1613, 1614, 1623, 1624 «Տոկոսային արժեթղթեր» (անվանական արժեք)

 Կտ 1615, 1625 «Հաշվեգրված տոկոսներ»:

 4.14. Մինչև մարման ժամկետը պահվող զեղչատոկոսային արժեթղթերի մարման դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դտ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ

Կտ 1611, 1612 «Զեղչատոկոսային արժեթղթեր» (անվանական արժեք):