Գլխավոր տեղեկություն
Համար
N 253
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2001-25.06.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.09.2000
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2000 թվականի N 253

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 9-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի բանկերի միության եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995 թ. ապրիլի 20-ի N 66 և 1995 թվականի սեպտեմբերի 22-ի N 155 որոշումներով հաստատված «Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրման մասին» կարգը,

բ) ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995 թ. հուլիսի 29-ի ««ՀՀ դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգը և «ՀՀ դրամանիշերը փորձազննման ընդունելու և փոխանակելու կարգը» հաստատելու մասին» N 134 և 1995 թ. նոյեմբերի 10-ի «ՀՀ ԿԲ վարչության 1995 թ. հուլիսի 29-ի N 134 որոշմամբ հաստատված «ՀՀ դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգում լրացումներ կատարելու և «ՀՀ ԿԲ-ում դրամանիշերը փորձազննման ընդունելու ու փոխանակելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 184 որոշումները,

գ) ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թ. օգոստոսի 2-ի «ՀՀ արժույթի պահուստների կառավարման և կանխիկ էմիսիոն գործառնությունների կանոնակարգի մասին» N 129 որոշմամբ հաստատված N 3, 5, 6 հրահանգները,

դ) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թ. հունիսի 10-ի «ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թ. օգոստոսի 2-ի «ՀՀ արժույթի պահուստների կառավարման և կանխիկ էմիսիոն գործառնությունների կանոնակարգի մասին» N 129 որոշմամբ հաստատված N 5 հրահանգում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 107 որոշումը,

ե) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թ. ապրիլի 15-ի «ՀՀ տարածքում գործող բանկերում դրամարկղային գործառնությունների կանոնակարգման մասին» N 64 որոշումը,

զ) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թ. հոկտեմբերի 19-ի N 204 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիայի մասին» կարգը, ինչպես նաև 1999 թ. հունվարի 12-ի «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թ. հոկտեմբերի 19-ի N 204 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 7 և 1999 թ. հունվարի 26-ի «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թ. հոկտեմբերի 19-ի N 204 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 12 որոշումները:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել կանխիկ դրամով կատարվող գործառնությունների վերաբերյալ գործող կարգերը ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2000 թվականի սեպտեմբերի 22-ի N 253 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  9

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կանոն 1. Կանոնակարգի կարգավորման առարկան

 

Սույն կանոնակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները` Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշները, բանկերում Հայաստանի Հանրապետության դրամանիշերի փոխանակումը, Կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը, Հայաստանի Հանրապետության թղթադրամների և մետաղադրամների փաթեթավորումը, բանկերում կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների վերականգնման կանոնակարգումը, բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրումը, բանկերում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիան, բանկերում դրամարկղային գործառնությունների իրականացումը:

 

Կանոն 2. Հիմնական հասկացություններ

 

Սույն կանոնակարգի իմաստով`

2.1. Բանկ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերն ու գործառնական գրասենյակները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, բացառությամբ սույն կանոնակարգի 7.1, 8.2 և 9.1.4 կետերում նշված դեպքերի, որտեղ «բանկ» հասկացությունը ներառում է միայն բանկերի գլխամասերը:

2.2. Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

2.3. Կանխիկ դրամ` շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության դրամը` թղթադրամի և մետաղադրամի տեսքով:

2.4. Այլ արժեքներ` կանխիկ արտարժույթը, արժեթղթերը, վճարահաշվարկային փաստաթղթերը, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները, բանկի հաճախորդներից ի պահ կամ գրավ վերցրած արժեքները:

2.5. Կանխիկ դրամի վերահաշվում` Կենտրոնական բանկ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկեր մուտք եղած կանխիկ դրամի (ինչպես ամբողջական, այնպես էլ ոչ լրիվ կապոցներով) վերահաշվումը.

2.6. Հաշվեսխալ` Կենտրոնական բանկում, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված ավելցուկ, պակասորդ, անվճարունակ և կեղծ թղթադրամների հայտնաբերումը:

2.7. Ինկասացիա` կանխիկ դրամի և այլ արժեքների միջբանկային փոխադրումները, բանկերում դրանց ընդունման և հանձնման գործընթացը, անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր պահպանությունը, ինչպես նաև բանկերի հաճախորդների կանխիկ դրամական հասույթների հավաքագրման, տեղափոխման և բանկերի դրամարկղերին հանձնման ու բանկերից հաճախորդներին կանխիկ դրամի փոխադրումների գործընթացները, որոնք իրականացվում են փոխադրվող արժեքների տիրոջ և փոխադրումն իրականացնող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան:

2.8. Ինկասացիոն ծառայություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջնորդագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիա կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունը:

2.9. Բանկի հաճախորդ` ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց բանկային հաշիվների և դրամարկղային սպասարկումն իրականացվում է տվյալ բանկում:

 

Կանոն 3. Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշները

 

3.1. Վճարունակ են համարվում Կենտրոնական բանկի թողարկած այն թղթադրամներն ու մետաղադրամները, որոնք համապատասխանում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված նկարագրին, որոնց ամբողջականությունը պահպանված է, և իսկությունը կասկած չի հարուցում:

3.2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց պարտավոր են վճարման ընդունել նաև վճարունակ`

ա) այն թղթադրամները, որոնք ունեն աննշան ծակոտիներ, պատռվածքներ, մաշվածություն, բծեր, գրառումներ.

բ) այն թղթադրամները, որոնք չնչին ներկոտված են, սակայն ծածկված չեն դրամանիշերի հիմնական պատկերները և պաշտպանական հատկանիշները, ունեն աննշան այրվածքներ, բայց պահպանված է դրամանիշի ամբողջականությունը.

գ) այն մետաղադրամները, որոնք ձևափոխված են, ծակծկված, կրել են քիմիական ազդեցություն, սակայն պահպանվել են պատկերները և արժենիշը արտահայտող թվերը,

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված այն մետաղադրամները, որոնք չունեն վնասվածքներ, և պահպանված է նրանց նախնական ամբողջական տեսքն ու քաշը:

3.3. Իրավաբանական անձինք սույն կանոնի 3.2 կետում նշված վնասվածքներով դրամանիշերը և մետաղադրամները պարտավոր են առանձնացնել, շրջանառության մեջ բաց չթողնել և հանձնել սպասարկող բանկերին (սխեմա 1):

3.4. Այն թղթադրամները, որոնք`

ա) չեն պահպանել ամբողջականությունը, սակայն ակնհայտորեն պահպանված է թղթադրամի մակերեսի առնվազն 60 %-ը, և պահպանված մասը թույլ է տալիս որոշել թղթադրամի իսկությունը.

բ) պատռված և միմյանց կպցված են նույն թղթադրամին անվիճելիորեն պատկանող ոչ ավելի, քան 3 մասերը.

գ) ներկոտվել կամ գունաթափվել են, սակայն տեսանելի են պատկերները և պաշտպանական հատկանիշները, որոնք թույլ են տալիս որոշել թղթադրամի իսկությունը.

դ) այն մետաղադրամները, որոնք փոխել են նախնական ձևը (ծռված, տափակացված, կտրված), կրել են բարձր ջերմության կամ քիմիական ազդեցություն (գունաթափված, մասամբ հալված, քայքայված), և որոնց իսկությունը կասկած չի հարուցում, համարվում են վճարունակ, սակայն կարող են փոխանակվել միայն բանկերում:

3.5. Վճարունակ թղթադրամները, դրանց մաշվածության կամ վնասվածության աստիճանից ելնելով, համարվում են շրջանառության համար ոչ պիտանի և որակվում են որպես հնամաշ, եթե`

- բացակայում է թղթադրամի մակերեսի նկատելի մասը.

- պատռվածքի երկարությունը գերազանցում է 1 սմ-ը.

- պատռված և սոսնձված են.

- քիմիական ազդեցության հետևանքով գունաթափված են.

- կեղտոտվածության և մաշվածության հետևանքով պահպանված չէ թղթադրամի պատկերների ու գույների հստակությունը.

- թղթադրամի գերմաշվածությունն ակնհայտ է.

- ներկոտված և գրառումներով մակերեսը թղթադրամի վրա նկատելի մաս է կազմում.

- առկա են այրվածքներ.

- առկա են ծակոտիներ:

3.6. Բանկերը պարտավոր են շրջանառության համար պիտանի դրամանիշերից առանձնացնել սույն կանոնի 3.5 կետում նշված հնամաշ թղթադրամներն ու 3.2 «գ» և 3.4 «դ» կետերում նշված մետաղադրամները, տեսակավորել, շրջանառության մեջ բաց չթողնել և սահմանված կարգով հանձնել Կենտրոնական բանկին:

3.7. Այն դրամանիշերը, որոնք ունեն վճարունակության մարման մասին նշումներ, միտումնավոր ձևափոխված են (անվանական արժեքը, դրամանիշերի ձևավորման և պատկերների չափերը), ակնհայտորեն միտումնավոր հեռացված են պաշտպանական հատկանիշները (հոլոգրաֆիկ պատկերը, փայլաթիթեղը), համարվում են անվճարունակ:

 

Կանոն 4. Բանկերում Հայաստանի Հանրապետության դրամանիշերի փոխանակումը

 

4.1. Բանկերը պարտավոր են հաճախորդներից և ֆիզիկական անձանցից (քաղաքացիներից) ընդունել և փոխանակել հնամաշ ու վնասված ՀՀ դրամանիշերը, որոնք պահպանել են կանոն 3-ով սահմանված վճարունակության հատկանիշները: Ընդ որում, հնամաշ և վնասված դրամանիշերը տեղում փոխանակվում են պիտանի դրամանիշերով` առանց հատուկ հաշվապահական ձևակերպումների և անվճար:

4.2. Պատռված և չորս ու ավելի մասերից սոսնձված, այրված, արժենիշի և պատկերների բացակայությամբ, պաշտպանական հատկանիշները միտումնավոր փչացված թղթադրամները բանկերը առանձին փաթեթավորմամբ ուղարկում կամ հանձնում են Կենտրոնական բանկ` փորձաքննությամբ նրանց վճարունակությունը և փոխանակման հնարավորությունը որոշելու համար:

4.3. Բանկ ներկայացված թղթադրամները, որոնք համաձայն կանոն 3-ի որակվում են անվճարունակ, հաճախորդին չեն վերադարձվում և հաճախորդի ցանկությամբ (պահանջով) ուղարկվում են Կենտրոնական բանկ փորձաքննության` նշելով հաճախորդի անունը, ազգանունը և հասցեն` փորձաքննության եզրակացությունը հայտնելու համար, որի դիմաց հաճախորդին տրվում է անդորրագիր, որտեղ նշվում է բանկ հանձնված թղթադրամների քանակը, անվանական արժեքը, սերիան և համարը:

4.4. Բանկերը անվճարունակ թղթադրամները հանձնում են Կենտրոնական բանկին առանձին փաթեթավորմամբ:

4.5. Բանկերը պարտավոր են հաճախորդներից և ֆիզիկական անձանցից ընդունել և նրանց ցանկությամբ փոխանակել մեկ անվանական արժեքի թղթադրամները մեկ այլ անվանական արժեքի թղթադրամներով` անվճար (սխեմա 1, 2):

 

Կանոն 5. Կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը

 

5.1. Սույն կանոնակարգի 4.2 կետում նշված թղթադրամները, ինչպես նաև այն թղթադրամները, որոնց իսկությունը կասկած է հարուցում, ուղարկվում են (ինկասացիոն ծառայության կամ բանկի ներկայացուցչի միջոցով) Կենտրոնական բանկ` փորձաքննությամբ նրանց վճարունակությունը և փոխանակման հնարավորությունը որոշելու համար: Թղթադրամներին կից ուղարկվում է նաև դրանց ուղեկցող ցուցակ, որի մեջ նշվում են` թղթադրամի անվանական արժեքը, հնարավորության դեպքում` համարը, սերիան, գումարը և այդ թղթադրամը հանձնած հաճախորդի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հասցեն:

Նշված թղթադրամները բանկերը հաշվառում են իրենց կողմից սահմանված կարգերի պահանջներին համապատասխան:

5.2. Ֆիզիկական անձինք սույն կանոնի 5.1 կետում նշված թղթադրամները Կենտրոնական բանկ փորձաքննության կարող են ներկայացնել անձամբ` կից դիմումով (հավելված 1):

5.3. Կենտրոնական բանկում դրամանիշերի փորձաքննությունն անցկացվում է անվճար:

5.4. Փորձաքննության ընթացքում դրամանիշերի վճարունակությունը որոշելու ժամանակ պետք է հաստատել.

- դրամանիշերի իսկությունը.

- պատռված և սոսնձված դրամանիշերի համար տարբեր մասերի պատկանելությունը նույն դրամանիշին.

- դրամանիշի պահպանված մակերեսի չափը:

5.5. Ամբողջականությունը չպահպանած թղթադրամների պահպանված մակերեսի չափը որոշվում է դրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցի միջոցով (հավելված 2, 3, 3/1, 3/2, 4, 4/1, 5, 5/1, 6): Յուրաքանչյուր ցանց բաղկացած է 200 նույնատիպ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և շուրջը գծվում` կրկնելով վնասված թղթադրամի պարագիծը: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների թվի կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է տասնորդական մասը: Դրամանիշը պետք է վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:

5.6. Այն դրամանիշերը, որոնց իսկությունը կասկած չի հարուցում, սակայն որոնք գործարանային խոտան են, փոխանակվում են միայն Կենտրոնական բանկում փորձաքննություն անցնելուց հետո:

5.7. Փորձաքննության արդյունքների դրական եզրակացության դեպքում ներկայացված դրամանիշերը փոխանակվում են: Բացասական եզրակացության դեպքում դրանք չեն վերադարձվում և չեն փոխանակվում, դրամանիշի վրա դրվում է Կենտրոնական բանկի փորձագետի դրոշմը, այն համարվում է ոչնչացման ենթակա և պահվում է առանձին, 6 ամիս ժամկետով, որի ընթացքում հանձնողը իրավունք ունի ծանոթանալ այդ թղթադրամներին:

5.8. Տվյալ բանկային օրվա ընթացքում չպարզված գումարները մինչև փորձաքննության վերջնական եզրակացությունը, ինչպես նաև այն թղթադրամները, որոնք փորձաքննությամբ համարվել են վճարունակ և դեռևս չեն առաքվել դիմողներին, Կենտրոնական բանկում հաշվառվում են հետհաշվեկշռային «Այլ արժեքներ և փաստաթղթեր» թիվ 9901 հաշվում:

 

Կանոն 6. Հայաստանի Հանրապետության թղթադրամների և մետաղադրամների փաթեթավորումը բանկերում

 

6.1. Բանկերում թղթադրամները և մետաղադրամները փաթեթավորվում են բացառապես սույն կանոնի պահանջներով:

6.2. Շրջանառության համար պիտանի և հնամաշ թղթադրամներն ու մետաղադրամները փաթեթավորվում են առանձին:

6.3. Թղթադրամները փաթեթավորվում են յուրաքանչյուր անվանական արժեքի թղթադրամի համար նախատեսված փաթեթաթղթերով և վրադիրներով (հավելված 7):

6.4. Նույն անվանական արժեքով, նույն թողարկման 100 հատ թղթադրամը, համապատասխան փաթեթաթղթով փաթեթավորված, համարվում է մեկ արմատ: Տասը արմատից բաղկացած փաթեթը համապատասխան վրադիրով համարվում է մեկ կապոց (սխեմա 3):

6.5. Թղթադրամների կապոցները փաթեթավորվում են պոլիէթիլենային ծրարներով, որի դեպքում արմատները փաթեթավորվում են միայն լայնակի: Պոլիէթիլենային ծրարների մեջ լայնակի փաթեթավորված թղթադրամների արմատների և վրադիրի տեղադրումից հետո ծրարի բաց եզրը եռակցվում է` ծրարի վրա դրոշմելով փաթեթավորող բանկի կոդը (նշանը):

6.6. Թղթադրամների կապոցի վրադիրի, մետաղադրամների պարկի պիտակի և թղթադրամների յուրաքանչյուր արմատի փաթեթաթղթի վրա պետք է առկա լինեն հետևյալ վավերապայմանները`

- բանկի (մասնաճյուղի) անվանումը (ցանկության դեպքում` նաև բանկի խորհրդանշանը).

- անվանական արժեքը.

- ընդհանուր գումարը (արմատի և կապոցի).

- փաթեթավորման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

- դրամը հաշվող գանձապահի անվանական դրոշմակնիքը կամ ձեռագիր ազգանունը և ստորագրությունը.

- հնամաշ թղթադրամների արմատների փաթեթաթղթի և կապոցի վրադիրի վերին աջ անկյունում գրվում է «հնամաշ» բառը:

6.7. Նույն գանձապահի կողմից փաթեթավորված, նույն անվանական արժեքով թղթադրամների տարբեր ամսաթվով արմատները թույլատրվում է փաթեթավորել նույն կապոցում` վրադիրի աջ անկյունում գրելով «հավաքական» բառը և կապոցի փաթեթավորման ամսաթիվը:

6.8. Նույն գանձապահի կողմից փաթեթավորված, նույն անվանական արժեքով, սակայն տարբեր թողարկումների թղթադրամների արմատները թույլատրվում է փաթեթավորել նույն կապոցում: Արգելվում է տարբեր թողարկումների նույն անվանական արժեքով թղթադրամները փաթեթավորել նույն արմատում:

6.9. Այն թղթադրամների արմատները, որոնց քանակը տասից պակաս լինելու պատճառով հնարավոր չէ փաթեթավորել լրիվ կապոցներում, փաթեթավորվում են ոչ լրիվ կապոցներում:

6.10. Տարբեր գանձապահների կողմից փաթեթավորված, նույն անվանական արժեքով թղթադրամների արմատները կարելի է փաթեթավորել լրիվ և ոչ լրիվ կապոցներում, որոնց վրադիրի վրա, մյուս պարտադիր վավերապայմանների հետ միասին, գրվում է «հավաքական» բառը, կապոցը փաթեթավորող գանձապահի ազգանունը և ստորագրությունը:

6.11. Մետաղադրամները փաթեթավորվում են կտորե, առանց արտաքին կարերի պարկերում, որոնք կապվում են լարանով, պիտակի հետ միասին, և ծայրերն ամփոփվում կապարակնիքով:

Պարկերի մեջ տեղադրվող մետաղադրամները փաթեթավորվում են նաև թղթե կամ պոլիէթիլենային ծրարներում, յուրաքանչյուր ծրարում` 100-ական հատ մետաղադրամ: Պարկերում տեղադրված մետաղադրամի գումարի առավելագույն չափ է սահմանվում`

10 լումա

-

300 դրամ

3 դրամ

-

3 000 դրամ

20 լումա

-

500 դրամ

5 դրամ

-

5 000 դրամ

50 լումա

-

1 000 դրամ

10 դրամ

-

10 000 դրամ

1 դրամ

-

2 000 դրամ

100 դրամ

-

50 000 դրամ


Կանոն 7. Բանկերում կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների վերականգնման կանոնակարգումը

 

7.1. Բանկերը միմյանց տրամադրած կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների դեպքերը կարգավորում են պայմանագրային հիմունքներով: Բանկերի միջև կնքվող` միմյանց դրամարկղային սպասարկման մասին պայմանագրերը չպետք է հակասեն սույն կանոնակարգին: Կնքվող պայմանագրերը պարտադիր կարգով պետք է ընդգրկեն միմյանց տրամադրած կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների կարգավորման մեխանիզմները:

7.2. Բանկերի կողմից իրենց հաճախորդների դրամարկղային սպասարկումը, այդ թվում` նաև կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների դեպքերը, կարգավորվում են երկկողմանի կնքվող պայմանագրերով:

7.3. Կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ կեղծ դրամանիշեր հայտնաբերվելու դեպքում պարտադիր կարգով կազմվում է չորս օրինակից ակտ, որը ստորագրվում է կեղծ դրամանիշը հայտնաբերող գանձապահի, հսկիչ գանձապահի (կամ հաճախորդի) և բանկի դրամարկղային հանգույցի ղեկավարի կողմից: Ակտի մեկ օրինակը կեղծ դրամանիշերի հետ միասին հանձնվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանմանը: Ակտի երկրորդ օրինակը ուղարկվում է Կենտրոնական բանկ` կեղծված դրամանիշերի հատկանիշների մանրամասն նկարագրության հետ միասին: Ակտում նշվում է փաթեթավորող բանկի կամ դրամանիշերը բանկ հանձնող հաճախորդի անվանումը, ամսաթիվը, կեղծման ձևը, դրամանիշի սերիան, համարը և անվանական արժեքը: Ակտի երրորդ օրինակը հանձնվում է կանխիկ դրամը հանձնող հաճախորդին, իսկ չորրորդ օրինակը մնում է կեղծ դրամանիշերը հայտնաբերող բանկում:

7.4. Կանխիկ դրամի վերահաշվման ընթացքում հայտնաբերված` իսկության մեջ կասկած առաջացնող դրամանիշերը ուղարկվում են Կենտրոնական բանկ փորձաքննության` համաձայն սույն կանոնակարգի 5.1 կետի (սխեմա 4, 5):

 

Կանոն 8. Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրումը

 

8.1. Բանկերը պարտավոր են հաճախորդների ցանկությամբ, անկախ նպատակից և բանկային հաշվի տեսակից, նրանց բանկային հաշիվներում առկա միջոցների սահմաններում բաց թողնել կանխիկ դրամ, եթե այլ բան նախատեսված չէ բանկի և հաճախորդի միջև կնքված պայմանագրով:

8.2. Կենտրոնական բանկը բանկերին կանխիկ դրամի ամրացումները իրականացնում է ըստ Կենտրոնական բանկի և տվյալ բանկի միջև կնքված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման» ու «Դրամարկղային սպասարկման մասին» (հավելված 8) պայմանագրերի:

 

Կանոն 9. Բանկերում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիան

 

- Հինգ մլն դրամ գումարը գերազանցող կանխիկ դրամի և այլ արժեքների (բացառությամբ վճարահաշվարկային փաստաթղթերի) միջբանկային, այդ թվում` ներբանկային (նույն բանկերի մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների միջև) բոլոր փոխադրումներն իրականացվում են միայն ինկասացիոն ծառայությունների միջոցով (սխեմա 6):

- Բանկի և հաճախորդի միջև կանխիկ դրամի և այլ արժեքների փոխադրման ձևերն ու միջոցները որոշվում են պայմանագրային հիմունքներով:

- Եթե բանկի և հաճախորդի միջև կանխիկ դրամի (հինգ մլն դրամ գումարը գերազանցող) և այլ արժեքների փոխադրման պատասխանատվությունը պայմանագրերի համաձայն դրված է բանկի վրա (արժեքների փոխադրման պատասխանատվությունը կրում է բանկը), ապա կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիան իրականացվում է միայն ինկասացիոն ծառայությունների միջոցով:

- Ինկասացիոն ծառայության տեխնիկական հագեցվածության, անձնակազմի անհատական օգտագործման և պաշտպանվածության միջոցներով ապահովման պահանջները, ինչպես նաև ինկասատորների մասնագիտական պատրաստվածության պահանջները սահմանվում են ինկասացիոն ծառայությունների լիցենզավորման կարգով:

 

9.1. Ինկասացիոն ծառայության կողմից կանխիկ դրամի ընդունման և հանձնման ձևերը

 

9.1.1 Բանկերում կանխիկ դրամն ինկասացիոն ծառայությանը կարող է հանձնվել`

ա) Կապարակնքվող պարկերով (կամ հատուկ փակվող արկղերով), որոնցում արժեքները և արժեքների ցուցակը, ստորագրված բանկի պատասխանատու անձի կողմից, դրվում են ինկասատորների ներկայությամբ և կնքվում բանկի կապարակնիքներով (կնիքով): Մինչև պարկերի կնքումը, ինկասատորները ճշտում են առաքվող արժեքների և արժեքների ցուցակի համապատասխանությունը` ստուգելով թղթադրամների կապոցները և արմատները.

բ) Թղթադրամներն ու մետաղադրամները` սահմանված ձևով փաթեթավորված, ստուգելով թղթադրամների կապոցները (արմատների քանակը) և մետաղադրամների պարկերը: Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով կապոցները կամ պարկերը ենթակա են վերափաթեթավորման:

գ) Թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով:

9.1.2. Բանկերում ինկասացիոն ծառայությունից կանխիկ դրամի ընդունումը, կախված սույն կանոնի 9.1.1 կետում նշված հանձնման ձևերից, համապատասխանաբար իրականացվում է.

ա) Կնքված պարկերով (կամ կնքված հատուկ փակ արկղերով)` ստուգելով պարկերի (կամ արկղերի) և կնիքների ամբողջական (չվնասված) լինելը: Պարկերի (արկղերի) կամ դրանց կապարակնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի նյութապատասխանատու անձանց և ինկասատորների կողմից:

Պարկերի (արկղերի) արժեքները վերահաշվվում են կապոցներով և արմատներով (մետաղադրամների դեպքում` պարկերով), իսկ կապոցների (մետաղադրամների պարկերի) վնասված լինելու դեպքում` թերթ առ թերթ (հատ առ հատ): Պարկում (արկղում) առկա արժեքները համեմատվում են արժեքների ցուցակի հետ: Անհամապատասխանությունների դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված պակասորդը լրացնելու համար: Ակտը ստորագրում են արժեքներն ընդունող բանկի լիազոր անձինք և ինկասատորները:

բ) Թղթադրամները` կապոցներով` ստուգելով փաթեթավորման ճշտությունը, արմատների քանակը, փաթեթների և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը: Մետաղադրամները` պարկերով` ստուգելով պարկերի և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը:

Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով (պարկերով) կապոցներն ու պարկերը ընդունվում են` թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով: Հաշվեսխալների հայտնաբերման դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում պակասորդների հատուցման համար:

գ) Թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով:

9.1.3. Բանկերի միջև ինկասացիոն ծառայությունների միջոցով առաքվող կանխիկ դրամը ստացող բանկի կողմից ենթակա է ընդունման նույն ձևով, ինչ ձևով առաքող բանկում հանձնվել է ինկասացիոն ծառայությանը:

9.1.4. Բանկերի միջև ինկասացիոն ծառայությունների միջոցով միմյանց առաքվող և միմյանցից ընդունվող կանխիկ դրամի ձևերի, ինչպես նաև հաշվեսխալների դեպքում կազմված ակտերի հիման վրա փոխադարձ վճարումների մասին կնքվում են պայմանագրեր:

9.1.5. Բանկերում ինկասացիոն ծառայության կողմից կանխիկ արտարժույթի ընդունումն ու հանձնումն իրականացվում է սույն կանոնով սահմանված ձևով:

 

9.2. Բանկերում կանխիկ դրամի փոխադրումների փաստաթղթային ձևակերպումները

 

9.2.1. Կանխիկ դրամի միջբանկային (միջմասնաճյուղային) փոխադրումներն իրականացվում են բանկի կողմից ինկասացիոն ծառայությանը տրված կարգագրերի հիման վրա, որոնք ստորագրված են բանկի այն պաշտոնատար անձանց կողմից, որոնց ստորագրությունների նմուշներն առկա են կանխիկ դրամը տրամադրող բանկում և վավերացված են բանկի կնիքով:

9.2.2. Կարգագրերի ձևը սահմանվում է բանկի կողմից` պահպանելով անհրաժեշտ վավերապայմանները (հավելված 9), համաձայնեցված ինկասացիոն ծառայության հետ:

9.2.3. Ինկասացիոն ծառայության կողմից կանխիկ դրամը բանկում ստանալու համար դրամարկղին ներկայացվում են կարգագիրը և տվյալ ինկասատորի անունով ինկասացիոն ծառայության կողմից տրված լիազորագիրը (վստահագիրը), որոնց հիման վրա կանխիկ դրամի ելքը ձևակերպվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:

9.2.4. Ինկասացիոն ծառայությանը կանխիկ դրամի հանձնումը կատարվում է կանոնակարգի 9.1.2 կետում նշված ձևով: Բանկի դրամարկղում առաքվող արժեքների հետ լրացվում է երեք օրինակից արժեքների ցուցակ (հավելված 10)` ստորագրված դրամարկղի պատասխանատու անձանց կողմից: Արժեքների ցուցակի մեկ օրինակը մնում է առաքող բանկում, իսկ երկու օրինակները արժեքների հետ միասին դրվում են պարկում:

9.2.5. Արժեքները ստացող բանկում կանխիկ դրամը ինկասացիոն ծառայություններից ընդունվում է սույն կանոնակարգի 9.1.2 կետում նշված ձևով: Կանխիկ դրամի մուտքն իրականացվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգին համապատասխան: Կանխիկ դրամի ընդունումից հետո դրամարկղի պատասխանատու անձինք և ինկասատորները ստորագրում են արժեքների ցուցակի երկու օրինակների վրա, որոնցից մեկ օրինակը մնում է բանկում, իսկ մյուսը, հաստատված բանկի կնիքով, հանձնվում է ինկասացիոն ծառայությանը:

 

9.3. Ինկասացիոն ծառայության կողմից այլ արժեքների ընդունման և հանձնման ձևերը

 

9.3.1. Բանկերում արժեթղթերը ինկասացիոն ծառայությանը կարող են հանձնվել ըստ տեսակների, թերթ առ թերթ հաշվելով, որից հետո արժեքների ցուցակի հետ միասին (առաքող բանկի պատասխանատու անձի կողմից ստորագրված) դրվում են պարկի (կամ հատուկ փակ արկղի) մեջ և կապարակնքվում (կնքվում) առաքող բանկի կնիքով:

9.3.2. Բանկերում ինկասացիոն ծառայությունից փոխադրվող արժեթղթերը ընդունվում են` ստուգելով պարկերի ու կնիքների ամբողջական և անվնաս լինելը, որից հետո արժեթղթերը հաշվվում են թերթ առ թերթ և համեմատվում արժեքների ցուցակի հետ: Պարկերի կամ կնիքների ամբողջականության խախտման (վնասվածության) կամ փաստացի առկա արժեթղթերի և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ (յուրաքանչյուր դեպքում` առանձին), որը ստորագրվում է ընդունող բանկի լիազոր անձանց և ինկասատորների կողմից և հիմք է հանդիսանում հայտնաբերված անհամապատասխանության լրացման համար` համաձայն միմյանց միջև կնքված պայմանագրերի:

9.3.3. Բանկերում վճարահաշվարկային փաստաթղթերն ինկասացիոն ծառայության միջոցով փոխադրելու համար նախապես արժեքների ցուցակի հետ միասին դրվում են պայուսակների (պարկերի) մեջ և կնքվում բանկի կապարակնիքով ու ինկասացիոն ծառայությանը հանձնվում փակ, կնքված պայուսակներով (պարկերով):

9.3.4. Բանկերում վճարահաշվարկային փաստաթղթերով պայուսակները (պարկերը) ինկասացիոն ծառայությունից ընդունվում են փակ և կնքված վիճակում` ստուգելով պայուսակների և կնիքների անվնաս լինելն ու ամբողջականությունը: Պայուսակների (պարկերի) կամ նրանց կնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից: Վճարահաշվարկային փաստաթղթերի և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում բանկերի միջև հարաբերությունները կարգավորվում են համաձայն կնքված պայմանագրերի:

9.3.5. Բանկերում թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ինկասացիոն ծառայության միջոցով փոխադրելու համար ինկասատորների ներկայությամբ արժեքների ցուցակի հետ միասին դրվում են պարկերի (կամ հատուկ փակ արկղերի) մեջ և կնքվում առաքող բանկի կնիքով (կապարակնիքով): Մինչև պարկերում ձուլակտորների տեղադրումը և պարկերի կնքումը, ինկասատորները ստուգում են ձուլակտորների ամբողջականությունն ու անվնաս լինելը: Ձուլակտորների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որի մեկ օրինակը արժեքների ցուցակի հետ միասին դրվում է պարկում:

9.3.6. Բանկերում ինկասացիոն ծառայությունից թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ընդունվում են` ստուգելով պարկերի և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը, որից հետո ձուլակտորները ստուգվում են` համեմատվելով արժեքների ցուցակի հետ, իսկ ձուլակտորների վնասված լինելու դեպքում` նաև համապատասխան ակտի առկայությունը: Պարկերի կամ կնիքների ամբողջականության խախտման (վնասվածության) դեպքում կամ առանց նախնական ակտի առկայության ձուլակտորների վնասվածության, կամ ձուլակտորների և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ` թվարկված դեպքից յուրաքանչյուրի համար առանձին, որը ստորագրվում է ստացող բանկի պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից և հիմք է հանդիսանում առաքող, ստացող բանկերի և ինկասացիոն ծառայության պատասխանատվությունը պարզելու ու արժեքների պակասորդը լրացնելու համար:

9.3.7. Արժեթղթերի, վճարահաշվարկային փաստաթղթերի և թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների հանձնումը ինկասատորներին առաքող բանկում և ինկասատորներից ընդունումը ստացող բանկում ձևակերպվում են համապատասխանաբար առաքող և ստացող բանկերում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:

 

9.4. Բանկերի պատասխանատու անձանց ուղեկցումը կանխիկ դրամի և այլ արժեքների փոխադրման ժամանակ

 

9.4.1. Բանկի լիազոր անձի միջոցով մեկ այլ բանկից փոխադրվող կանխիկ դրամը և այլ արժեքները ստանալիս կամ այն մեկ այլ բանկ հանձնելիս բանկի լիազոր անձին (անձանց) կարող են ուղեկցել ինկասացիոն ծառայության աշխատակիցները: Ինկասացիոն ծառայության կողմից բանկի պատասխանատու անձին արժեքների հետ միասին ուղեկցելու գործառնությունը պետք է նախատեսված լինի բանկի և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագրում, որտեղ հստակ պետք է նշված լինեն նաև արժեքների համար կողմերի պատասխանատվությունը և պարտականությունները:

9.4.2. Բանկի լիազոր անձանց ուղեկցելու համար ինկասատորները պարտավոր են տվյալ անձանց ներկայացնել ինկասատորների վկայականները և ինկասացիոն ծառայության կողմից ինկասատորներին տրված լիազորագիրն ու ներկայացման քարտը (հավելված 11):

9.4.3. Բանկի լիազոր պատասխանատու անձինք մեկ այլ բանկից կանխիկ դրամը և այլ արժեքները ստանալուց հետո կամ այլ բանկին հանձնելուց առաջ դրանք տեղադրում են պարկի (պայուսակի) մեջ և կապարակնքում: Կապարակնքված պարկը տեղափոխման ընթացքում մնում է բանկի լիազոր պատասխանատու անձի տրամադրության տակ: Ուղեկցման վերջնակետին հասնելուց հետո փոխադրվող արժեքների պարկերը ինկասատորների ուղեկցությամբ հանձնվում են ստացող բանկի լիազոր պատասխանատու անձանց:

9.4.4. Փոխադրվող կանխիկ դրամը կամ այլ արժեքները նախատեսված վայր հասցնելուց հետո բանկի լիազորված պատասխանատու անձը ստորագրում է ինկասացիոն ծառայության կողմից ներկայացված քարտում:

9.4.5. Բանկերի հաճախորդների պատասխանատու անձանց ուղեկցումը կանխիկ դրամի կամ այլ արժեքների փոխադրման ժամանակ կարգավորվում է հաճախորդի և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագրերով:

 

9.5. Ինկասատորների պատասխանատվությամբ պահպանված կանխիկ դրամի կամ այլ արժեքների հանձնումը բանկի դրամարկղ

 

9.5.1. Բանկում սահմանված աշխատանքային օրվա ավարտից հետո ինկասացված կանխիկ դրամը կամ այլ արժեքները, եթե բանկը չունի երեկոյան դրամարկղ, կարող են պահպանվել ինկասատորների պատասխանատվությամբ:

9.5.2. Ինկասատորների պատասխանատվությամբ պահպանված կանխիկ դրամը կամ այլ արժեքները հաջորդ աշխատանքային օրը հանձնվում են բանկի դրամարկղ` սույն կանոնակարգի պահանջների և բանկի դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի դրույթների համաձայն:

 

Կանոն 10. Բանկերում դրամարկղային գործառնությունների իրականացումը

 

10.1. Բանկերում դրամարկղային գործառնությունները իրականացվում են բանկերի կողմից սահմանվող կարգերի պահանջներով: Բանկերի կողմից ընդունված դրամարկղային գործառնությունները սահմանող կարգերը չպետք է հակասեն սույն կանոնակարգի և Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներին:

10.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը դրամարկղային գործառնությունները կանոնակարգող կարգերի մեկական օրինակները մեկամսյա ժամկետում, այդ թվում` փոփոխություններն ու լրացումները, տրամադրում են Կենտրոնական բանկին, իսկ նոր բացված բանկերը այդ կարգերի մեկական օրինակները Կենտրոնական բանկին են տրամադրում եռամսյա ժամկետում:

 

Հավելված 1

 

___ __________ 20  թ.

 

ՀՀ կենտրոնական բանկ
______________________
______________________
(դիմողի տվյալները)

 

 

 

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ փորձաքննության ընդունել կից ներկայացվող դրամանիշերը __________դրամ ընդհանուր գումարով (գումարը տառերով), որից`

անվանական արժեքը

քանակը (հատերով)

համարը, սերիան
(եթե այն պահպանվել է)

     
     
     

ընդամենը

   

 

Դիմող` _____________________
(ստորագրություն)

 

Հավելված 2

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1993 թվականի նմուշի 10, 25 եվ 50 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը ______ Թողարկման տարեթիվը _______

Անվանական արժեքը _______ Սերիան ________ Համարը ________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________________

________________

Ստորագրություն

 

Հավելված 3

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1993 թվականի նմուշի 100, 200 եվ 500 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը ______ Թողարկման տարեթիվը _______

Անվանական արժեքը _______ Սերիան ________ Համարը ________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________________

________________

Ստորագրություն

 

Հավելված 3/1

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1998 թվականի նմուշի 50 եվ 100 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը ______ Թողարկման տարեթիվը _______

Անվանական արժեքը _______ Սերիան ________ Համարը ________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________________

________________

Ստորագրություն

 

Հավելված 3/2

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1999 թվականի նմուշի 500 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը ______ Թողարկման տարեթիվը _______

Անվանական արժեքը _______ Սերիան ________ Համարը ________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________________

________________

Ստորագրություն

 

Հավելված 4

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1994 թվականի նմուշի 1000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը ______ Թողարկման տարեթիվը _______

Անվանական արժեքը _______ Սերիան ________ Համարը ________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________________

________________

Ստորագրություն

 

Հավելված 4/1

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1999 թվականի նմուշի 1000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը ______ Թողարկման տարեթիվը _______

Անվանական արժեքը _______ Սերիան ________ Համարը ________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________________

________________

Ստորագրություն

 

Հավելված 5

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1995 թվականի նմուշի 5000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը ______ Թողարկման տարեթիվը _______

Անվանական արժեքը _______ Սերիան ________ Համարը ________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________________

________________

Ստորագրություն

 

Հավելված 5/1

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1999 թվականի նմուշի 5000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը ______ Թողարկման տարեթիվը _______

Անվանական արժեքը _______ Սերիան ________ Համարը ________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________________

________________

Ստորագրություն

 

Հավելված 6

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 1999 թվականի նմուշի 20000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

Թղթադրամի ներկայացման օրը ______ Թողարկման տարեթիվը _______

Անվանական արժեքը _______ Սերիան ________ Համարը ________

Թղթադրամի մակերեսը կազմում է __________________________

________________

Ստորագրություն

 

Հավելված 7

 

ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԿԱՊՈՑՆԵՐԸ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ԹԱՂԱՆԹԵ ԾՐԱՐՆԵՐՈՒՄ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼԻՍ ԿԱՊՈՑՆԵՐԻ ՎՐԱԴԻՐՆԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱԹՂԹԵՐԻ ՉԱՓՍԵՐՆ ՈՒ ԳՈՒՅՆԵՐԸ (*)

 

Դրամանիշերը
ըստ
անվանական
արժեքների
Վրադիրի և
փաթեթաթղթի
գույները
Լայնությունը
(մմ)
Երկարությունը
(մմ)
Մեկ գծի
լայնությունը
(մմ)
Գծերի
քանակը
(հատ)
10 դ.
25 դ.
50 դ.
100 դ.
200 դ.
500 դ.
1000 դ.
5000 դ.
20000 դ.
դարչնագույն
կարմիր
կապույտ
դարչնագույն
կարմիր
կանաչ
դարչնագույն
սև
նարնջագույն

45
45
45
45
45
45
50
50
55

220
220
230
230
240
240
260
260
260
4
4
4
4
4
4
4
4
10
1
1
1
2
2
2
3
1
1

 

_____________

* Վրադիրի չափսերը համապատասխանում են թղթադրամների չափսերին:

 

Հավելված 8

 

Պ ա յ մ ա ն ա գ ի ր

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում առեվտրային բանկերի դրամարկղային սպասարկման մասին

 

ք. Երևան

___ __________ թ.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև` կենտրոնական բանկ), ի դեմս բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության պետ ________________ -ի` մի կողմից, և________________ բանկը (այսուհետև` բանկ), ի դեմս բանկի վարչության նախագահ (գործադիր տնօրեն)` _______________ ի, որը գործում է բանկի կանոնադրությամբ` մյուս կողմից (այսուհետև` կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

Հոդված 1. Պայմանագրի առարկան

 

Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, այլ իրավական ակտերի և սույն պայմանագրի շրջանակներում իրականացնում է բանկի դրամարկղային սպասարկումը:

 

Հոդված 2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Կենտրոնական բանկը պարտավորվում է բանկի թղթակցային հաշվում առկա գումարի սահմաններում բանկին անվճար կանխիկ դրամ տրամադրել ոչ ուշ, քան կանխիկ դրամի պահանջի վերաբերյալ բանկի ներկայացրած հայտի ստացման օրվան հաջորդող բանկային օրը, եթե այլ բան նշված չէ հայտում:

2.2. Բանկը պարտավորվում է ՀՀ կենտրոնական բանկ հանձնել միայն իր կողմից փաթեթավորված կանխիկ դրամ:

2.3. Կենտրոնական բանկը պարտավորվում է բանկին տրամադրել միայն ՀՀ կենտրոնական բանկի փաթեթավորմամբ, ինչպես նաև գործարանային փաթեթավորմամբ կանխիկ դրամ:

2.4. Կանխիկ դրամով գործառնություններ իրականացնելիս բանկը պարտավոր է առաջնորդվել ՀՀ ԿԲ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգով:

 

Հոդված 3. Դրամարկղային սպասարկման կարգը

 

3.1. Բանկի կողմից կենտրոնական բանկին հանձնված կանխիկ դրամը ընդունվում է տեղում` հաճախորդի ներկայությամբ թերթ առ թերթ (մետաղադրամները` հատերով) վերահաշվելով կամ ստուգելով թղթադրամի կապոցների (մետաղադրամի պարկերի) ամբողջականությունը, փաթեթավորման ճշտությունը, համապատասխան վավերապայմանների առկայությունը, թղթադրամների արմատների քանակը` հետագայում վերահաշվումը իրականացնելու պայմանով: Բանկի կողմից Կենտրոնական բանկ հանձնված այն դրամանիշերի կապոցները, որոնք վնասված են կամ կասկածի տեղիք են տալիս, պարտադիր կարգով բանկի ներկայացուցչի ներկայությամբ տեղում վերահաշվվում են:

Ընդունված գումարը մուտքագրվում է բանկի թղթակցային հաշվին գումարի ընդունման նույն բանկային օրը:

3.2. Բանկի ներկայացուցիչը, ցանկության դեպքում, կարող է ներկա գտնվել իր կողմից հանձնված կանխիկ գումարի վերահաշվման գործընթացին, որը իրականացվում է գումարի ընդունումից հետո` այդ մասին նախօրոք հայտնելով Կենտրոնական բանկին: Բանկը իր կողմից հանձնված կանխիկ գումարի վերահաշվմանը մասնակցելու հայտը գրավոր ներկայացնում է Կենտրոնական բանկին` գումարը հանձնելու պահին:

3.3. Բանկը Կենտրոնական բանկին իրավունք է վերապահում Կենտրոնական բանկում վերահաշվման ժամանակ իր կողմից փաթեթավորված դրամական կապոցներում (մետաղադրամի պարկերում) կեղծ, անվճարունակ դրամանիշեր կամ պակասորդ հայտնաբերելու դեպքում իր թղթակցային հաշվից գանձել համապատասխան գումարը, իսկ ավելցուկ հայտնաբերելու դեպքում` ավել գումարը մուտքագրել նույն հաշվին:

3.4. Սույն պայմանագրի 3.3 կետում նշված դեպքում համապատասխան գումարը բանկի հաշվից գանձելու կամ հաշվին մուտքագրելու համար հիմք է հանդիսանում հաշվեսխալի դեպքը արձանագրող ակտը, որը ստորագրված է Կենտրոնական բանկում վերահաշվումը իրականացնող և հաշվեսխալը հայտնաբերող գանձապահի, վերահաշվարկի հսկիչի և դրամարկղային գործառնությունների բաժնի պետի կողմից: Ընդ որում, դրամարկղային գործառնությունների բաժնի պետի փոխարեն կարող է ստորագրել տվյալ բանկի ներկայացուցիչը: Ակտի մեկ օրինակը տվյալ կապոցի փաթեթաթղթերի, վրադիրի, պոլիէթիլենային տոպրակի (կամ թելով կապարակնիքի) հետ հանձնվում է հաշվեսխալը թույլ տված բանկին:

3.5. Կենտրոնական բանկը պարտավորվում է համապատասխան պայմաններ ստեղծել բանկի կողմից ստացված կանխիկ դրամը տեղում հաշվելու համար:

3.6. Բանկի ներկայացուցչի կամ վստահված ինկասատորի կողմից կանխիկ դրամը ընդունվելուց հետո թղթադրամների կապոցներում (մետաղադրամների պարկերում) հաշվեսխալների համար Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում:

 

Հոդված 4. Վեճերի լուծման կարգը

 

4.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` եռօրյա ժամկետում: Սույն պայմանագրի որևէ կողմին ներկայացված առարկությունները վերջինիս կողմից ենթակա են պարզաբանման 3 բանկային օրվա ընթացքում:

4.2. Առաջացած վեճերը բանակցությունների միջոցով չլուծվելու դեպքում լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

 

Հոդված 5. Հատուկ պայմաններ

 

Սույն պայմանագրի լրացումները և փոփոխությունները համարվում են օրինական, եթե վերջիններս գրավոր ձևով կազմված և համատեղ ստորագրված են կողմերի կողմից:

 

Հոդված 6. Պայմանագրի գործողության ժամկետը

 

6.1. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում երկկողմանի ստորագրման պահից և գործում է անժամկետ:

6.2. Սույն պայմանագրի գործողությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

6.3. Պայմանագրի գործողության դադարեցման դեպքում կողմերի` սույն պայմանագրով ստանձնած և չկատարած պարտավորությունները ենթակա են պարտադիր կատարման, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, կամ եթե կողմերը այլ բան չեն պայմանավորվում:

6.4. Կողմերը պարտավորվում են եռօրյա ժամկետում գրավոր ձևով միմյանց տեղեկացնել իրավաբանական կամ փոստային հասցեի, վճարային ռեկվիզիտների, տելեքսի, հեռատիպի, հեռախոսի, ֆաքսի, այլ փոփոխությունների մասին, որոնք ապահովում են սույն պայմանագրով սահմանված դրույթների կատարումը:

 

Հոդված 7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

 

Սույն պայմանագրի դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե այն հետևանք է հանդիսացել պարտավորությունների կատարման վրա էականորեն ազդող անհաղթահարելի ուժի և որպես ֆորս-մաժոր համարվող պայմանների ազդեցության:

 

Հոդված 8. Այլ պայմաններ

 

Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից (յուրաքանչյուր կողմին` մեկական օրինակ): Երկու օրինակներն էլ ունեն հավասար իրավաբանական ուժ:

 

Հոդված 9. Կողմերի իրավաբանական հասցեները

 

Կենտրոնական բանկ Բանկ
Հայաստանի Հանրապետություն Հայաստանի Հանրապետություն

375010 ք. Երևան,

___________________
Նալբանդյան 6 ___________________
Հեռախոս` ____________ Հեռախոս` ____________
Տելեքս` _____________ Տելեքս` _____________
Ֆաքս` ______________ Ֆաքս` ______________

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի էմիսիոն
գործառնությունների և դրամական
պահուստների վարչության պետ`

___________բանկի գործադիր
տնօրեն (վարչության նախագահ)`

_____________________

____________________

____________________


____________________


Կ. Տ.

Կ. Տ.

 

Հավելված 10

 

Բանկերից առաքվող արժեքների ցուցակ

 

___ __________ 200  թ.

 

Առաքող բանկը _________________________________

Ստացող բանկը _________________________________

Առաքում ենք թղթադրամներ, մետաղադրամներ ավագ ինկասատոր ___________________ միջոցով:

 

Պարկը կնքված է N _______ կապարակնիքով:

Դրամանիշեր

Գումարը (դրամ)

Պարկերի քանակը

Համարները

Թղթադրամ      
10 դ.
25 դ.
50 դ.
100 դ.
200 դ.
500 դ.
1000 դ.
5000 դ.
20000 դ.
     
Ընդամենը      
Մետաղադրամ      
10 լ.
20 լ.
50 լ.
1 դ.
3 դ.
5 դ.
10 դ.
100 դ.
     
Ընդամենը      
Հանրագումարը      


 

Դրամարկղի պատասխանատու աշխատակիցների ստորագրությունները`

Դրոշմակնիքի տեղը`

 

Ս Տ Ա Ց Ա Գ Ի Ր

 

___ ______ 200  թ. ցուցակում նշված արժեքները ___________________
(գումարը` թվերով և բառերով)

դրամ, որոնք առաքվել են ավագ ինկասատոր _________________միջոցով, ստացանք:

 

Արժեքների ընդունումը կատարվել է`
ստուգելով ___________________________________________________
__________________________________________________________

Բանկի ղեկավար`

Գլխավոր հաշվապահ`

Դրամարկղի վարիչ`

Արժեքները հանձնեցին

Ինկասատորներ`

 

Հավելված 9

 

 

Ներմուծեք նկարագրությունը_17561

 

Հավելված 11

 

__________________________
Ինկասացիոն ծառայության անվանումը
__________________________
(պաշտոնատար անձի ստորագրություը)

 

Կ. Տ

 

 

 

 

 

 

 

 

Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Մ Ա Ն  Ք Ա Ր Տ

 

Հաճախորդ ______________________________

 

Ամիս,
ամսաթիվը
Ինկասատորների
անուն,
ազգանունը
Լիազորագրի
համարը
Ուղեկցման
ենթակա
գումարի
չափը
Ուղեկցվող
անձի անուն,
ազգանունը
Ուղեկցվող անձի
ստորագրությունը
աշխատանքի
կատարման մասին
           
           
           

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.04.2005, N 199-Ն 25.06.2005, N 253
17.10.2003, N 357-Ն ---------
22.04.2003, N 143-Ն ---------
27.06.2001, թիվ 171 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան