Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.02.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.02.2000
Վավերացման ամսաթից
28.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 փետրվարի 2000 թվականի

թիվ 45

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի 1999 թվականի տարեկան համարին:

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչության արտաքին կապերի բաժնին` սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի անգլերեն թարգմանությունը:

 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի հայերեն, անգլերեն տարբերակների հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):

 4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` տեղեկագրի հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»:

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: